«ՈՒ­րիշ ճա­նա­պարհ չկա. ներ­սից է լի­նե­լու հաս­տատ փր­կու­թ­յու­նը, ո­րով­հետև ներ­սից ենք փչա­ցած»

«ՈՒ­րիշ ճա­նա­պարհ չկա. ներ­սից է լի­նե­լու հաս­տատ փր­կու­թ­յու­նը, ո­րով­հետև ներ­սից ենք փչա­ցած»
02.06.2020 | 00:47
Մա­յի­սյան հաղ­թա­նակ­նե­րի թագ ու պսակ մա­յի­սի 28-ի տո­նա­կա­տա­րու­թյան փո­խա­րեն ա­կա­նա­տես ե­ղանք ար­տա­կարգ ի­րա­վի­ճա­կով պայ­մա­նա­վոր­ված մի թա­տե­րա­կա­նաց­ված ներ­կա­յաց­ման՝ դի­մա­կա­հան­դե­սի, ըստ իս, ձա­խո­ղակ, բայց «դու­խով» բե­մադ­րի­չի և սցե­նա­րիս­տի հե­ղի­նա­կու­թյամբ ու դե­րա­սա­նա­կան կազ­մի վար­պե­տու­թյամբ, երբ հայ­կա­կան եր­կու պե­տու­թյուն­նե­րի իշ­խա­նա­կան վեր­նա­խավն ա­մե­նայն հան­դի­սա­վո­րու­թյամբ պաշ­տո­նա­կան այց կա­տա­րեց Սար­դա­րա­պա­տի հու­շա­հա­մա­լիր՝ նա­խան­ձե­լի օ­րի­նա­պաշ­տու­թյամբ (մե­ղա քեզ, Տեր) հետևե­լով ՀՀ պա­րե­տի ան­բե­կա­նե­լի հանձ­նա­րա­րա­կան­նե­րին՝ դի­մա­կա­վոր­ված, բաց տա­րած­քում պահ­պա­նե­լով սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյու­նը՝ դեռ մի բան էլ ա­վե­լին: Ճիշտն ա­սած, ան­հան­գիստ եմ ՊՆ նվա­գախմ­բի և երգ­չախմ­բի ան­դամ­նե­րի հա­մար, ո­րոնք ե­լույթ ու­նե­ցան՝ շր­ջան­ցե­լով ար­տա­կարգ դրու­թյան պայ­ման­նե­րը: Խնա­յեք նրանց, չտու­գա­նեք, չպատ­ժեք, հատ­կա­պես շե­փո­րա­հար­նե­րին: Նրանք ծա­ռա­յու­թյան մեջ են, և զին­վո­րա­կան հրա­մա­նը քն­նարկ­ման են­թա­կա չէ: Իսկ ի­րենց թան­կա­գին ա­ռող­ջու­թյունն ա­պա­հո­վագ­րած ա­մե­նափր­կիչ­նե­րը «սա­հուն քայ­լե­րով, ան­նշ­մար, որ­պես քն­քուշ մու­թի թև», հանց ուր­վա­կան­ներ մո­տե­նում էին Զանգ-աշ­տա­րա­կին՝ անտ­րա­մա­դիր, գլ­խա­հակ, լուռ, ան­խոս, մռայլ, ան­դեմ, ինչ­պես հո­գե­հան­գս­տին ծաղ­կեպ­սակ դնող սգ­վոր­ներ: Այն­քան հեզ ու խո­նարհ, որ ան­ճա­նա­չե­լի էր նրանց վար­քը, ան­հաս­կա­նա­լի՝ նպա­տա­կը, ա­նի­մա­նա­լի՝ ան­հա­ղորդ կեց­ված­քը, մա­նա­վանդ որ դժ­վար էր կռա­հել, թե դի­մա­կի հետևում ով ով է: Հի­շեց­նեմ, որ Սար­դա­րա­պա­տում հայ ժո­ղո­վուր­դը հաղ­թել է, և այդ հաղ­թա­նա­կի շնոր­հիվ փրկ­վել բնաջն­ջու­մից, վե­րա­կանգ­նել իր պե­տա­կա­նու­թյու­նը, և պաշ­տո­նա­կան այ­ցե­լու­թյու­նը ոչ թե սգո սրահ կամ գե­րեզ­մա­նա­տուն էր, այլ ան­նա­խա­դեպ (ա­յո, նե­րե­ցեք նախ­նյաց ի­րենց սխ­րան­քի հա­մար, բայց ձե­զա­նից ա­ռաջ էլ են ան­նա­խա­դեպ ի­րա­դար­ձու­թյուն­ներ տե­ղի ու­նե­ցել հայ ժո­ղովր­դի կյան­քում) հաղ­թա­նա­կին նվիր­ված հու­շա­կո­թող-հու­շա­հա­մա­լիր: Հո վատ չե՞ք զգա­ցել դրա­նից, հո այ­ցը նե­ղու­թյուն չի՞ պատ­ճա­ռել երկ­րի փափ­կա­սուն նվի­րյալ­նե­րին և ընկ­ճախ­տի ա­ռիթ հան­դի­սա­ցել: Աշ­խար­հիկ­նե­րը բա­վա­րար­վե­ցին միայն ո­մանց հա­մար ան­հա­ճո հա­յոց ե­կե­ղե­ցու ա­ռաջ­նոր­դի ա­ղոթ­քով, լռու­թյան մատ­նե­լով ի­րենց հա­մար նույն­քան տհաճ հա­յոց պատ­մու­թյան բե­կում­նա­յին փաս­տը՝ խնա­յե­լով ար­դեն «Ճ կլա­սի» շր­ջա­նակ­նե­րում դի­տարկ­վող Հա­յոց ոս­կե­ղե­նիկ լե­զուն: Չհն­չեց ոչ մի շնոր­հա­վո­րա­կան ող­ջույ­նի խոսք, ե­լույթ, դի­մում` հաս­ցեագր­ված նո­րո­վի վե­րածն­ված պե­տա­կա­նու­թյան սի­րո և հա­մե­րաշ­խու­թյան բերկ­րան­քը վա­յե­լող քա­ղա­քա­ցի­նե­րին։ Մի­գու­ցե այս ո­րա­կի դե­րա­կա­տար­նե­րի պա­րա­գա­յում իս­կա­պե՞ս լռելն էր խո­հեմ, թե չէ ստիպ­ված էին դար­ձյալ կոչ հն­չեց­նել հա­յու­թյա­նը խել­քի բե­րե­լու՝ միայն ինք­նա­բավ հի­շո­ղու­թյանն ա­պա­վի­նե­լու, բայց ոչ եր­բեք պա­հան­ջա­տեր լի­նե­լու, ա­նի­մաստ քա­րոզ­ներ կար­դա­լու քա­ղա­քա­կիրթ հարևա­նի, հայ-թուր­քա­կան բա­րե­կա­մու­թյան մա­սին և հպարտ քա­ղա­քա­ցի­նե­րին խա­ղա­ղա­սի­րու­թյան նա­խա­պատ­րաս­տող կո­չեր հն­չեց­նե­լու, ա­պա այդ ուղ­ղու­թյամբ նախ­կին­նե­րի հան­ցա­վոր գոր­ծու­նեու­թյան և բա­րի թուր­քե­րի վե­րա­բե­րյալ դր­վագ­ներ ու սխալ­ներ խմ­բագ­րե­լու և այլն: Բայց նա­խընտ­րե­ցին լռել: Նույ­նիսկ գի­շե­րա­յին «լայվ» չմ­տան: Թե չէ դար­ձյալ ար­ժա­նա­նա­լու էին հա­կա­հե­ղա­փո­խա­կան դա­վա­դիր դուրս­պր­ծուկ­նե­րի վայ­րա­հա­չոց­նե­րին և ա­պա­վի­նե­լու ի­րենց մար­դա­սեր և ժո­ղովր­դա­վար հե­ղա­փո­խու­թյան պա­հա­պան­նե­րի հեր­թա­կան հան­ցա­վոր սպառ­նա­լիք­նե­րին: Փաս­տերն ան­քն­նե­լի են, սա­կայն բա­ցա­ռի­կու­թյան մի նոր երևույթ է կյան­քի կոչ­վում, երբ դի­մա­կա­վո­րու­մը նպաս­տում է դի­մա­կա­զերծ­մա­նը: Մի­գու­ցե հաս­կա­ցա՞ն իշ­խող կա­ռա­վա­րիչ­նե­րը, որ պար­զա­պես ար­ժա­նի չեն խո­սե­լու Ա­ռա­ջին հան­րա­պե­տու­թյան և նրա հիմ­նա­դիր գոր­ծիչ­նե­րի մա­սին, որ դույզն-ինչ հա­մե­մատ­վե­լու եզ­րեր չու­նեն նրանց գոր­ծի և վար­քի, նրանց պե­տա­կան-ազ­գա­յին և մարդ­կա­յին նկա­րագ­րի հետ, որ ա­վե­լորդ և ա­նի­մաստ է ի­րենց այ­ցե­լու­թյու­նը Ա­րամ Մա­նու­կյա­նի հու­շար­ձա­նին նույ­նիսկ փո­ղոց­նե­րում հա­րու տվող կամ հե­ծան­վի վրաեր­թի մի­ջո­ցով մա­հա­փոր­ձից խու­սա­փող, Աժ նիս­տե­րի դահ­լի­ճը ռին­գի վե­րա­ծող և դա­տա­րա­նի վճիռն ար­հա­մար­հող, փո­ղո­ցա­յին ժար­գո­նը որ­պես պաշ­տո­նա­կան բա­ռամ­թերք կի­րա­ռող ընտ­րյալ­նե­րի մա­կար­դա­կով: Շնոր­հա­կա­լու­թյուն, որ կաք, շնոր­հա­կա­լու­թյուն, որ ձեր թա­փան­ցիկ և ան­կեղծ գոր­ծու­նեու­թյան շնոր­հիվ ա­վե­լի ճա­նա­չե­լի եք դառ­նում, ա­վե­լի ցայ­տուն է ընդ­գծ­վում նվի­րյա­լի և շա­հա­մո­լի. ա­րա­րո­ղի և սպա­ռո­ղի, դրա­կա­նի և բա­ցա­սա­կա­նի, լույ­սի և խա­վա­րի տար­բե­րու­թյու­նը, սևուս­պի­տա­կի գու­նա­բա­ժա­նու­մը: Ընտ­րու­թյու­նը լա­վի և վա­տի, նույ­նիսկ վա­տի և վատ­թա­րա­գույ­նի միջև չէ: Խոս­քը ընտ­րու­թյան հնա­րա­վո­րու­թյու­նը բա­ցա­ռող ա­մոթ-խայ­տա­ռա­կու­թյան մա­սին է: Չլի­նեին ՆՐԱՆՔ՝ Հա­յաս­տա­նի ա­ռա­ջին հան­րա­պե­տու­թյան լու­սե­ղեն ե­րախ­տա­վոր­նե­րը, չէր լի­նի Հա­յաս­տա­նը, չէր կա­յա­նա Հա­յաս­տա­նի հան­րա­պե­տու­թյու­նը: Ի դեպ, հի­շեց­նեմ հայտ­նի ճշ­մար­տու­թյունն այն մա­սին, որ այն, ինչ վա­ճառ­վում և գն­վում է, ար­ժեք չու­նի, թե­կուզ ե­րե­սուն ար­ծա­թով ա­ճուր­դի դր­վի: Հաս­կա­նա­լի է, չէ՞, խոս­քը վեհ գա­ղա­փար­նե­րի մա­սին է: Հու­սով եմ, հարկ չկա մե­րօ­րյա թավ­շա­թա­թախ ա­մե­նա­գետ իշ­խա­նիկ­նե­րին ներ­կա­յաց­նե­լու, թե ո­րոնք են վեհ գա­ղա­փար­նե­րը: Էս­պես չի մնա` կա­սեր Մեծ գրո­ղը: Կա­ռա­վա­րիչ­նե­րը հա­վեր­ժա­կան չեն, հա­վեր­ժա­կա­նը ժո­ղո­վուրդն է՝ իր ի­րա­կան ազն­վա­զարմ նվի­րյալ­նե­րով, այն ժո­ղո­վուր­դը, ո­րը նա­խան­ձախն­դիր է իր ինք­նու­թյան, ազ­գա­յին դի­մագ­ծի պահ­պան­մա­նը, որ­քան էլ որ դրան հա­կադ­րեն ներ­քին և ար­տա­քին մար­տահ­րա­վեր­ներ: Հետևա­բար, հա­վա­տա­ցած եմ, Սար­դա­րա­պա­տի հե­րո­սա­մար­տի հա­ջորդ տա­րե­լի­ցին, ի հե­ճուկս ո­րոշ գա­վա­ռա­միտ փա­րի­սե­ցի­նե­րի, հայ ժո­ղո­վուրդն իր հաղ­թա­նակ­նե­րի օ­րա­ցույ­ցում ա­վե­լաց­րած կլի­նի ևս մեկ Մեծ Հաղ­թա­նակ։
Դա­վիթ ՄԿՐ ՍԱՐԳ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 2899

Մեկնաբանություններ