Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հրանտ Մելիք-Շահնազարյան. Երեք փաստ և երկու հարց

Հրանտ Մելիք-Շահնազարյան. Երեք փաստ և երկու հարց
04.07.2020 | 15:50

Երեք փաստ և երկու հարց:

Փաստ առաջին: ՀՀ առողջապահության նախարարը կարծում է, որ «մեր նման երկրները» պետք է մասնակցեն, օրինակ, ամերիկյան դեղագործական ընկերությունների կողմից իրականացվող կլինիկակական փորձարկումներին: Այսինքն նոր ստացված դեղերը բերեն մեզ վրա փորձարկեն ու, եթե արդյունքը դրական լինի, արդեն «ինդուստրիալ մակարդակով» այդ միջոցներն արտադրվեն ու կիրառվեն աշխարհում:

Փաստ երկրորդ: ՀՀ առողջապահության նախարարը մեր քաղաքացիներին տարատեսակ պատվաստումներ` այդ թվում տխրահռչակ գարդասիլն անելու ամենամեծ ջատագովն է:

Փաստ երրորդ: ՀՀ առողջապահության նախարարն արդեն բանակցում է պատվաստանյութեր արտադրող տարբեր ընկերությունների հետ, որպեսզի Հայաստանում Կորոնավիրուսի դեմ պատվաստումներ (թե՞ կլինիկական փորձարկումներ) իրականացվեն:

Հիմա հարցերս: Ի՞նչ եք կարծում, ինչու՞ Կորոնավիրուսն այսպես տարածվեց Հայաստանում: Եվ երկրորդ հարցս` այսքանից հետո ի՞նչ անուն տալ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Բացի ВОЗ-ի տղայից, իհարկե:

Դիտվել է՝ 1890

Մեկնաբանություններ