Հայտնության Գրքի Գազանն է աշխարհում
21.07.2020 | 14:03
-Մայրիկ, դիմակի տակ օդը քիչ է, չէ՞:
-Հա, բալիկս, քիչ է:
-Եվ եղածն էլ օդի թափոն է, չէ՞, ոչ թե մաքուր օդ:
-Հա, բալիկս, օդի թափոն է:
-Բայց չէ՞ որ առանց օդի մարդը չի կարող կենդանի մնալ, իսկ օդի թափոնով էլ կհիվանդանա:
-Հա, բալիկս, կհիվանդանա:
-Բայց ինչու՞ են ուզում, որ դու և մյուս ծնողները հիվանդանան:
-Որպեսզի երեխաներին խլեն իրենց արդեն հիվանդ կամ մեռնող ծնողներից: Մատնեն կործանման:
-Դրանք Աստծուց չե՞ն վախենում:
-Ապստամբել են Նրա դեմ, վախենում են ու ավելի ատում:
Հայտնության Գրքի Գազանն է աշխարհում, բալիկս, բոլոր տկարամիտ թագավորները Աստծո պաշտպանությունը ուրացած՝ պոչ են խաղացնում Գազանի առաջ, ինչպես մարգարեություններում է արդեն գրված:
-Քրիստոս, մեր Թագավորը, կազատագրի մեզ, վստահ եմ:
-Այո, բալիկս, կազատագրի մեզ: Կգա և սրանց ամենքին, իրենց նենգ ու Նեռ և կեղծ թագավորով՝ իրենց տեղը կդնի, իրենց անօրենության տանջանքները իրենց վրա իսկ խստորեն հագցնելով:
-Փա՛ռք Քրիստոսին, մայրիկ: Օրհնյալ է Աստված:
-Հազար փառք, իմ երանելի զավակ: Հազար փառք և հազար օրհնանք: Մենք, Նրա սիրելիները, թեպետ պանդուխտներ ու հալածական ենք այս աշխարհում, սակայն մեր Թագավորի ու Փրկչի համար մերձավորներ ենք, հարազատներ: Միշտ քաջ ու հաղթող եղիր՝ Քրիստոս մեր Փրկչով:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ
Կրոնի տեսաբան
Մեկնաբանություններ