«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ԵՄ ԱԳ նախարարները համաձայնության չեկան Մինսկի դեմ պատժամիջոցների հարցում

ԵՄ ԱԳ նախարարները համաձայնության չեկան Մինսկի դեմ պատժամիջոցների հարցում
22.09.2020 | 16:00

ԵՄ ԱԳ նախարարները երկուշաբթի օրը Բրյուսելում չկարողացան ընդհանուր հայտարարի գալ Բելառուսի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցում։ Փակ դռների հետևում 5 ժամ քննարկումներից հետո հայտարարեց ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Նախարարները քննարկեցին պատժամիջոցների թեման, և չնայած դրանք սահմանելու հստակ կամք կա, այսօր մենք չկարողացանք այդ հարցի շուրջ համաձայնության գալ։ Դրա համար բոլոր կողմերի համաձայնությունն էր անհրաժեշտ, որն այսօր բացակայում էր», - հայտարարեց Բորելը՝ նշելով, որ Մինսկի դեմ պատժամիջոցներին ընդդիմացող մեկ պետություն կա՝ Կիպրոսը։ «Բելառուսի դեմ պատժամիջոցների կիրառմանը Կիպրոսը սկզբունքորեն դեմ չէ։ Կիպրոսի իշխանությունները պնդում են, որ չեն քվեարկի Մինսկի դեմ պատժամիջոցների փաթեթի օգտին, քանի դեռ նույնատիպ պատժամիջոցներ չեն կիրառվել Թուրքիայի նկատմամբ», - ասել է Ժոզեպ Բորելը։ Նիկոսիան ԵՄ գործընկերներից պահանջում է կոշտ դիրքորոշում Թուրքիայի նկատմամբ՝ Միջերկրական ծովի արևելյան հատվածում ցուցաբերած պահվածքի համար։

Բելառուսի դեմ կոշտ պատժամիջոցների կողմնակից պետությունները երեկ խստորեն քննադատում էին Կիպրոսի դիրքորոշումը։ Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսը Twitter-ում արված գրառման մեջ Կիպրոսի իշխանությունների գործողությունները «պատանդառություն» էր որակել՝ նշելով, որ ԵՄ անդամ պետությունների մեծ մասի համբերությունը հատնում է։ Չնայած Բելառուսի դեմ պատժամիջոցների հարցը դիվանագիտական փակուղում է, Բրյուսելում հույս ունեն, որ ԱԳ նախարարներին հաջորդ հավաքում կհաջողվի այս հարցում առաջընթաց ապահովել։ «Ինձ համար դա արդեն անհատական հանձնառություն է, քանի որ այս խնդրից է մեծապես կախված ԵՄ հեղինակությունը», - երկուշաբթի երեկոյան Բրյուսելում ասուլիսի ժամանակ ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Դիտվել է՝ 1108

Մեկնաբանություններ