ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 47667

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 47667
22.09.2020 | 16:02

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 115-ով՝ հասնելով 47667-ի, գրանցվել է մահվան 2 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 39-ով և հասել 42676-ի:

Իրականացվել է 825 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 26666-ի: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հաղորդում է. «Պացիենտները եղել են 83 տարեկան կին և 69 տարեկան տղամարդ, ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»: Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1226-ի: Բուժվում է 3765 մարդ:

Դիտվել է՝ 981

Մեկնաբանություններ