Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 31,3 միլիոնը

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 31,3 միլիոնը
22.09.2020 | 16:02

Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցավ 31,3 միլիոնը, մահացածների թիվը մոտենում է 965000-ին, ապաքինվել է 21,5 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոպկինսի համալսարանի տվյալները:


Չեխիայում առողջապահության նախարարը հրաժարական ներկայացրեց՝ այժմ երկիրը Եվրոպայում Իսպանիայից հետո երկրորդն է հիվանդացության աճի տեմպերով: Անգլիացիներին կոչ են անում սահմանափակել հանդիպումները: ՄԵծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն այսօր կառավարության արտակարգ հանձնաժողովի նիստ կանցկացնի, որը կհամաձայնեցնի կորոնավիրուսային համաճարակի կանխարգելման միջոցառումների նոր փաթեթ: Վարչապետը Անգլիայում երկշաբաթյա մինի կարանտին սահմանելու հարցն է քննարկելու, որ ենթադրում է փաբերի և ռեստորանների փակում երեկոյան ժամը 10-ից հետո, դպրոցներն ու ձեռնարկությունները կշարունակեն աշխատել: Ջոնսոնը նաև կոչ կանի քաղաքացիներին հնարավորության դեպքում աշխատել տանից:

Դիտվել է՝ 1072

Մեկնաբանություններ