Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ԴասA-ի մասնակիցները շնորհավորում են Սերգեյ Սմբատյանին ու հույս հայտնում, որ շատ շուտով կհանդիպեն համերգասրահում

ԴասA-ի մասնակիցները շնորհավորում են Սերգեյ Սմբատյանին ու հույս հայտնում, որ շատ շուտով կհանդիպեն համերգասրահում
24.09.2020 | 14:30

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ծննդյան 33-ամյակի առթիվ շնորհավորանքներ են հղել ԴասA կրթամշակութային ծրագրի մասնակից աշակերտները։ Հիշեցնենք, որ ԴասA-ն Սերգեյ Սմբատյանի գաղափարն էր, որը կյանքի է կոչել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։

ԴասA-ի մասնակիցները՝ Երեւանի ավագ դպրոցների սաներ, իրենց բարեմաղթանքները հղելով մաեստրոյին, ընդգծում են այն մեծ դերը, որ կրթամշակութային այս ծրագիրը խաղացել է իրենց կյանքում։ Նրանք հույս են հայտնում, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը շատ շուտով կնահանջի, եւ իրենք հնարավորություն կունենան վերադառնալ համերգասրահ ու ունկնդրել դասական երաժշտություն։


Նշենք, որ 2018-2019 թվականների ընթացքում ԴասA ծրագիրը հյուրընկալվել է Երեւանի 35 ավագ դպրոցներում, դասընթացներում ներգրավվել է ավելի քան 13300 աշակերտ։ Ծրագիրը անցկացվել է նաեւ մարզային 5 դպրոցներում. մարզային դպրոցների 400 աշակերտ մասնակցել է դասական երաժշտությանը նվիրված դասընթացներին։ 2019-2020 թվականին ԴասA-ն մուտք է գործել 25 դպրոց, ներգրավել 9750 աշակերտի, կայացել է 15 համերգ։ Համավարակով պայմանավորված՝ 2020թ. մարտ-հուլիս ամիսներին ծրագիրն անցկացվել է հեռավար. տեղի են ունեցել 19 հեռավար դաս, 19 առցանց համերգ։ Առցանց համերգներն արձանագրել են 90 հազարից ավելի դիտելիություն, 300 հազարից ավելի հասանելիություն սոցիալական ցանցերում։ Այդ ամիսներին դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հեռավար հանդիպումներ է ունեցել աշակերտների հետ, ուղիղ եթերում պատասխանել նրանց հարցերին։


ԴասA-ն պատանիներին հաղորդակից է դարձնում դասական երաժշտությանը, ինտերակտիվ մեթոդներով տալիս գիտելիքներ կոմպոզիտորների, երաժշտական գործիքների, նվագախմբի կառուցվածքի եւ այլ թեմաների մասին, կազմակերպում հանդիպումներ մեծահամբավ մենակատարների հետ, երեխաներին հրավիրում է համերգների՝ նրանց մեջ սերմանելով սեր բարձրարժեք երաժշտության նկատմամբ։

Դիտվել է՝ 2222

Մեկնաբանություններ