Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Մինչև ա­հա­բեկ­չու­թ­յան վտան­գը չհաս­նի Եվ­րո­պա, Արևմուտք, չեն գի­տակ­ցի, որ դա կա­րող է շա­րու­նակ­վել և տա­րած­վել աշ­խար­հով մեկ»

«Մինչև ա­հա­բեկ­չու­թ­յան վտան­գը չհաս­նի Եվ­րո­պա, Արևմուտք, չեն գի­տակ­ցի, որ դա կա­րող է շա­րու­նակ­վել և տա­րած­վել աշ­խար­հով մեկ»
09.10.2020 | 00:21

«Ի­րա­տե­սի» զրու­ցա­կիցն է Ազ­գա­յին ժո­ղո­վի «Լու­սա­վոր Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր Ա­ՆԻ ՍԱՄՍՈ­ՆՅԱ­ՆԸ:

- Տի­կի՛ն Սամ­սո­նյան, Հա­յաս­տա­նը պա­տե­րազ­մի մեջ է: Թշ­նա­մու ա­ռա­ջին թի­րա­խը խա­ղաղ բնակ­չու­թյունն է, են­թա­կա­ռուց­վածք­ներն են, մաս­նա­գի­տա­կան պար­տա­կա­նու­թյուն­ներն ի­րա­կա­նաց­նող զանգ­վա­ծա­յին լրատ­վու­թյան մի­ջոց­ներն են, այդ թվում՝ ար­տա­սահ­մա­նյան: Ձեր մի­ջազ­գա­յին գոր­ծըն­կեր­նե­րի հետ զրույց­նե­րում, քն­նար­կում­նե­րում ի՞նչ եք ըն­դգ­ծում` մար­դու ի­րա­վունք­նե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի փոխ­նա­խա­գահն եք:
-Ո՛չ Հա­յաս­տա­նը, ո՛չ էլ Ար­ցա­խը մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի շր­ջա­նակ­նե­րից բխող քա­ղա­քա­կիրթ պա­տե­րազմ Ադր­բե­ջա­նից երբևէ չեն սպա­սել: Լավ գի­տենք, թե ով է Ադր­բե­ջա­նը: Մինչև այ­սօր մենք տե­սել ենք թե՛ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով, թե՛ ագ­րե­սիվ կո­չե­րով, թե՛ հա­կա­հայ­կա­կան հռե­տո­րա­բա­նու­թյամբ, որ Ադր­բե­ջանն այն­պի­սի հա­կա­ռա­կորդ է, ո­րը պատ­րաստ է ա­մեն ին­չի, և դա այ­սօր ամ­բողջ աշ­խար­հին է ցույց տա­լիս: Բնա­կա­նա­բար, Ադր­բե­ջա­նին անհ­րա­ժեշտ են Ար­ցա­խի տա­րածք­նե­րը, տե­ղի մար­դիկ Ադր­բե­ջա­նին երբևէ չեն հե­տաք­րք­րել, և դրա­նով է պայ­մա­նա­վոր­ված, որ 1988-ից փոր­ձել են էթ­նիկ մաք­րում­ներ ա­նել, հա­յա­թա­փել Ար­ցա­խը: Հենց դա է պատ­ճա­ռը, որ այ­սօր թի­րա­խա­վոր­ված է քա­ղա­քա­ցիա­կան բնակ­չու­թյու­նը, ո­րով­հետև Ար­ցախն Ադր­բե­ջա­նին պետք է ա­ռանց ար­ցախ­ցի­նե­րի: Սա խո­սում է նաև այն մա­սին, որ Ադր­բե­ջա­նը պատ­մա­կան որևէ ի­րա­վունք այս տա­րածք­նե­րի վրա չի ու­նե­ցել: Սա ար­ցա­խա­հա­յու­թյան բնօր­րանն է, և ար­ցախ­ցին այն­տեղ խա­ղաղ ապ­րե­լու, խա­ղաղ կեն­սա­գոր­ծե­լու իր ի­րա­վուն­քը միշտ պաշտ­պա­նել է ու պաշտ­պա­նե­լու է: Սա ենք փոր­ձել միշտ հասց­նել մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը և փոր­ձում ենք հասց­նել նաև այ­սօր: Ադր­բե­ջանն օգ­տա­գոր­ծում է ար­գել­ված զի­նա­տե­սակ­ներ, ո­րոնք մեծ վնաս են հասց­նում հենց քա­ղա­քա­ցիա­կան բնակ­չու­թյա­նը, թի­րա­խա­վո­րում են հա­տուկ են­թա­կա­ռուց­վածք­նե­րը: Ադր­բե­ջա­նը, ի վեր­ջո, ե­րե­խա է սպա­նել Ար­ցա­խում: ՀՀ-ն ե­րե­խա չի սպա­նել: Սա Ադր­բե­ջա­նի դեմքն է, և մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը պի­տի հաս­կա­նա՝ ով է ի­րա­կան ագ­րե­սո­րը: Բայց, ցա­վոք, այ­սօր դա­տա­պար­տում­ներն ու կո­չերն ուղղ­վում են եր­կու կող­մե­րին: Եվ քա­նի որ կո­չերն ուղղ­վում են եր­կու կող­մե­րին, ոչ թե նրան, ով ագ­րե­սիա­յի ակտ է կա­տա­րել, շա­րու­նա­կում է խախ­տել մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քը, մի­ջազ­գա­յին մար­դա­սի­րա­կան ի­րա­վուն­քը, այս ան­հաս­ցեա­կա­նու­թյու­նը դառ­նում է ա­նար­դյու­նա­վետ, ո­րով­հետև այդ կո­չե­րի ու դա­տա­պար­տում­նե­րի հա­մար որևէ մե­կը պա­տաս­խա­նատ­վու­թյուն չի վերց­նում: Այս ըն­թաց­քում թուրք-ադր­բե­ջա­նա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի առն­չու­թյամբ ահ­ռե­լի քա­նա­կու­թյամբ փաս­տեր են հա­վա­քագր­ված: Դրանք վե­րա­բե­րում են քա­ղա­քա­ցիա­կան բնակ­չու­թյան դեմ ուղղ­ված հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րին, վարձ­կան­ներ հա­վա­քագ­րե­լուն, տա­րա­ծաշր­ջան ա­հա­բե­կիչ­ներ բե­րե­լուն և, փաս­տո­րեն, նաև ա­հա­բեկ­չու­թյան աշ­խար­հագ­րու­թյունն ընդ­լայ­նե­լուն: Այս բո­լոր փաս­տե­րը փաս­տաթղ­թա­վոր­ված են, ու­ղարկ­վում են հա­մա­պա­տաս­խան մար­մին­նե­րին: Մենք ինք­ներս փոր­ձում ենք այդ տե­ղե­կու­թյու­նը փո­խան­ցել մեր ըն­կեր­նե­րին, բայց, ա­մեն դեպ­քում, տե­ղե­կատ­վու­թյու­նը բաց է, և աշ­խար­հը կա­րող է տես­նել՝ ինչ է կա­տար­վում:
-Լրատ­վա­մի­ջոց­նե­րը թի­րախ դարձ­նե­լը, ֆրան­սիա­ցի մեր գոր­ծըն­կեր­նե­րի ծանր վի­րա­վոր­վե­լը, որ մեզ­նից 10 մետր այն կողմ էին գտն­վում, կար­ծես թե ակ­ներև ցու­ցում-փաս­տարկ­ներ են մի­ջազ­գա­յին հան­րու­թյան հա­մար: Օ­րի­նակ, լրատ­վա­մի­ջոց­նե­րի մա­սով ե­ղե՞լ են դա­տա­պար­տող հայ­տա­րա­րու­թյուն­ներ:
-Լրատ­վա­մի­ջոց­նե­րի մա­սով դա­տա­պար­տող հայ­տա­րա­րու­թյուն ես չեմ տե­սել, բայց գի­տեմ, որ ՀՀ մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նի զե­կույ­ցում այդ բո­լոր փաս­տե­րը տեղ են գտել և ու­ղարկ­վել հա­մա­պա­տաս­խան մար­մին­նե­րին: Եր­կու շատ կարևոր փաստ վկա­յում է այն մա­սին, որ Ադր­բե­ջանն ի­րա­կա­նում փոր­ձում է ա­մեն կերպ խո­չըն­դո­տել, որ ճիշտ տե­ղե­կատ­վու­թյու­նը հաս­նի մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը: Ա­ռա­ջինն այն է, որ դեռևս մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը չսկ­սած՝ Ադր­բե­ջա­նում հայ­տն­վում են թուրք լրագ­րող­ներ, և մուտ­քը փակ է լի­նում մի­ջազ­գա­յին մյուս լրագ­րող­նե­րի հա­մար. մյուս դեպ­քում, երբ Ար­ցա­խում հայ­տն­վում են մի­ջազ­գա­յին լրագ­րող­ներ, և մեր պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը, պաշտ­պա­նու­թյան բա­նա­կը փոր­ձում են ա­մեն կերպ ա­պա­հո­վել լրագ­րող­նե­րի բնա­կա­նոն աշ­խա­տան­քը, որ­պես­զի լրագ­րող­նե­րը կա­րո­ղա­նան ի­րո­ղու­թյու­նը ձայ­նագ­րել, տե­սագ­րել, հասց­նել հան­րու­թյա­նը, դրան փոր­ձում են խո­չըն­դո­տել: Եվ դրա հա­մար են լրագ­րող­նե­րը հա­տուկ թի­րա­խա­վոր­վում: Սա ակն­հայտ փաս­տարկ է այն մա­սին, որ Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիևը պա­տե­րազ­մա­կան հան­ցա­գործ է:
-Կան մի շարք կոն­վեն­ցիա­ներ, նոր­մեր, ո­րոնք խա­ղաղ բնակ­չու­թյան թի­րա­խա­վո­րու­մը ռազ­մա­կան հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի շար­քին են դա­սում: Պարզ է, որ սա հե­տա­գա­յի գոր­ծըն­թաց է, այ­նուա­մե­նայ­նիվ, այս պա­հին, բա­ցի փաս­տե­րի հա­վա­քագ­րու­մից այլ աշ­խա­տանք­ներ տար­վու՞մ են այդ ուղ­ղու­թյամբ:
-Փաս­տե­րը հա­վա­քագ­րե­լը միայն բա­վա­րար չէ: Փաս­տե­րը պի­տի ու­ղար­կել հաս­ցեա­տե­րե­րին: ՈՒ­ղարկ­վում են մի­ջազ­գա­յին կա­ռույց­ներ: Մար­դու ի­րա­վունք­նե­րի եվ­րո­պա­կան դա­տա­րա­նին ներ­կա­յա­ցու­ցի­չը դի­մել է եր­կու ան­գամ, այս աշ­խա­տան­քը տվել է իր ար­դյուն­քը, ո­րով­հետև ՄԻԵԴ-ը ո­րո­շում է կա­յաց­րել մի­ջան­կյալ մի­ջոց կի­րա­ռել և Թուր­քիա­յին կոչ է ա­րել չմի­ջամ­տել ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին և չթի­րա­խա­վո­րել քա­ղա­քա­ցիա­կան բնակ­չու­թյա­նը:
-Բայց դրա­նից ան­մի­ջա­պես հե­տո կր­կին հր­թի­ռա­կոծ­վում էին Ստե­փա­նա­կերտն ու Շու­շին:
-Ա­յո՛, բայց սա խո­սում է այն մա­սին, որ մի­ջազ­գա­յին կա­ռույցն ամ­րագ­րել է` տե­ղի է ու­նե­ցել մարդ­կու­թյան դեմ հան­ցա­գոր­ծու­թյուն, թի­րա­խա­վոր­վել է քա­ղա­քա­ցիա­կան բնակ­չու­թյա­նը։ Բայց, փաս­տո­րեն, Թուր­քիա­յի ու Ադր­բե­ջա­նի հա­մար այդ բո­լոր ո­րո­շում­նե­րը ո­չինչ են: Այս եր­կու եր­կր­նե­րը վա­ղուց ի­րենց դուրս են դրել թե՛ մի­ջազ­գա­յին ի­րա­վունք­նե­րից, թե՛ մար­դա­սի­րա­կան մի­ջազ­գա­յին հա­մա­կար­գից: Այս եր­կր­նե­րի հա­մար որևէ բան նշա­նա­կու­թյուն չու­նի: Եվ վր­դո­վե­ցու­ցիչ է, որ մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը, տես­նե­լով, որ Թուր­քիան ու Ադր­բե­ջա­նը խարխ­լել են մի­ջազ­գա­յին ի­րա­վա­կան հա­մա­կար­գը, շա­րու­նա­կում է ան­հաս­ցե կո­չեր ա­նել` ուղ­ղա­կիո­րեն խրա­խու­սե­լով այդ ագ­րե­սիվ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը Ար­ցա­խի ու Հա­յաս­տա­նի նկատ­մամբ:
-Ին­չու՞: ՈՒ­նե՞ք բա­ցատ­րու­թյուն:
-Թուր­քիա­յի կող­մից Սի­րիա­յում ի­րա­կա­նաց­վող ագ­րե­սիան չդա­տա­պարտ­վեց, և այդ լռու­թյու­նը հան­գեց­րեց նրան, որ նույ­նը հի­մա կա­տար­վում է մեր տա­րա­ծաշր­ջա­նում և կա­տար­վում է Ար­ցա­խի դեմ:
-Գու­ցե նավ­թա­դո­լար­նե՞րն են պատ­ճա­ռը: Կա՞ այդ գոր­ծո­նը:
-Ես կար­ծում եմ՝ կա եր­կու պատ­ճառ. ա­ռա­ջի­նը աշ­խար­հագ­րու­թյունն է: Իմ ըն­կա­լում­նե­րով՝ աշ­խար­հագ­րու­թյունն այս­տեղ այն­քա­նով դեր ու­նի, որ մինչև ա­հա­բեկ­չու­թյան վտան­գը չհաս­նի Եվ­րո­պա, Արևմուտք, չեն գի­տակ­ցի, որ դա կա­րող է շա­րու­նակ­վել և տա­րած­վել աշ­խար­հով մեկ: Եվ դա վտանգ է ներ­կա­յաց­նում ոչ միայն Հա­յաս­տա­նի, այլև հարևան Վրաս­տա­նի, Ի­րա­նի և Ադր­բե­ջա­նին սահ­մա­նա­կից բո­լոր եր­կր­նե­րի հա­մար: Եվ ե­թե թույլ ենք տա­լիս, որ Թուր­քիան ու Ադր­բե­ջանն ընդ­լայ­նեն ա­հա­բեկ­չու­թյան աշ­խար­հագ­րու­թյու­նը և մնան ան­պա­տիժ, պարզ է, որ նրանք չեն սահ­մա­նա­փակ­վի մեր տա­րա­ծաշր­ջա­նով: Չէ՞ որ վարձ­կան­նե­րի հա­վա­քագ­րու­մը պա­տաս­խա­նատ­վու­թյուն է են­թադ­րում: ԵԱՀԿ-ն ու­շադ­րու­թյու­նը կենտ­րո­նաց­նում է ա­հա­բեկ­չու­թյան վրա, ան­հան­գս­տու­թյուն է հայտ­նում ա­հա­բե­կիչ­նե­րի ներգ­րավ­ման առն­չու­թյամբ աշ­խար­հագ­րու­թյամբ, բայց չի դա­տա­պար­տում, երբ փաս­տեր ենք ներ­կա­յաց­նում: Ես կար­ծում եմ՝ այս բո­լոր հար­ցե­րը պի­տի կա­րո­ղա­նանք քն­նարկ­ման ա­ռար­կա դարձ­նել:
-Իսկ երկ­րո՞րդ պատ­ճա­ռը:
-Տն­տե­սա­կան և քա­ղա­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներն են Թուր­քիա­յի և Ադր­բե­ջա­նի հետ: Մենք գի­տակ­ցում ենք և միշտ հաշ­վի ենք նս­տել այն փաս­տի հետ, որ թե՛ ԵՄ-ը, թե՛ ԱՄՆ-ը, թե՛ ՌԴ-ն ու­նեն քա­ղա­քա­կան և տն­տե­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ Թուր­քիա­յի ու Ադր­բե­ջա­նի հետ: Բայց հար­ցը հետևյալն է. ե­թե քա­ղա­քա­կիրթ աշ­խար­հը հայ­տա­րա­րում է, հռ­չա­կում է, որ այ­սու­հետ աշ­խար­հը պի­տի աշ­խա­տի մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի կա­նոն­նե­րով, որ ամ­րապն­դում են խա­ղա­ղու­թյուն, ա­պա­հո­վում անվ­տան­գու­թյուն, պաշտ­պա­նում ան­մեղ քա­ղա­քա­ցի­նե­րին և մար­դու ի­րա­վունք­նե­րը, այդ սկզ­բունք­նե­րը պաշտ­պա­նե­լու պա­տաս­խա­նատ­վու­թյուն էլ պետք է ստանձ­նի: Այ­սինքն՝ մենք չպի­տի խնդ­րենք այդ բո­լոր կա­ռույց­նե­րին, որ դա­տա­պար­տեն հար­ձա­կու­մը ի­րենց իսկ հռ­չա­կած ար­ժեք­նե­րի վրա:


Զրույ­ցը՝
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 9855

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ