Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Ադր­բե­ջանն Իս­րա­յե­լի հա­մար հա­կաի­րա­նա­կան պլաց­դարմ է, այդ­պի­սի դեր մենք որևէ պա­րա­գա­յում չենք կա­րող ու չպետք է ստանձ­նենք»

«Ադր­բե­ջանն Իս­րա­յե­լի հա­մար հա­կաի­րա­նա­կան պլաց­դարմ է, այդ­պի­սի դեր մենք որևէ պա­րա­գա­յում չենք կա­րող ու չպետք է ստանձ­նենք»
12.10.2020 | 23:40

«Ի­րա­տե­սի» զրու­ցա­կիցն է ի­րա­նա­գետ ՎԱՐ­ԴԱՆ ՈՍ­ԿԱ­ՆՅԱ­ՆԸ։

-Հու­մա­նի­տար ­բեռ­նե­րի ան­վան տակ Իս­րա­յե­լը, ըստ երևույ­թին, շա­րու­նա­կում է զենք մա­տա­կա­րա­րել Ադր­բե­ջա­նին, փո­խա­րենն ըն­դա­մե­նը վեր­ջերս Հա­յաս­տանն Իս­րա­յե­լում դես­պա­նա­տուն բա­ցեց: Ի՞նչ ցու­ցիչ է սա մեզ հա­մար:
-Միշտ էլ անհ­նար եմ հա­մա­րել խո­րաց­նել Իս­րա­յե­լի հետ հա­րա­բե­րու­թյուն­ներն այն պայ­մա­նե­րում, երբ այդ պե­տու­թյու­նը մեր հան­դեպ ակն­հայտ թշ­նա­մա­կան դիր­քո­րո­շում ու­նե­ցող երկ­րին՝ Ադր­բե­ջա­նին, ա­մե­նա­տար­բեր ձևե­րով օ­ժան­դա­կու­թյուն է ցու­ցա­բե­րում: Լկ­տիու­թյուն ու ան­բա­րո­յա­կա­նու­թյուն է Իս­րա­յե­լի կող­մից հու­մա­նի­տար օգ­նու­թյան ան­վան տակ այս օ­րե­րին Ադր­բե­ջա­նին զենք-զի­նամ­թերք մա­տա­կա­րա­րե­լը: Ապ­րի­լյան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ իս­րա­յե­լա­կան ար­տադ­րու­թյան ԱԹՍ-նե­րի ղե­կա­վար­ման ամ­բողջ գոր­ծըն­թացն ի­րա­կա­նաց­նում էին հենց իս­րա­յել­ցի օ­պե­րա­տոր­նե­րը: Դա ևս ան­նե­րե­լի հան­ցանք է: Ակն­հայտ է, որ Մեր­ձա­վոր Արևել­քում իս­րա­յե­լա-ի­րա­նա­կան մր­ցակ­ցու­թյուն կամ հա­կա­մար­տու­թյուն է: Իս­րա­յե­լին պետք են հա­կաի­րա­նա­կան պլաց­դարմ­ներ, ո­րոն­ցից մե­կը Ադր­բե­ջանն է: Են­թադ­րե­լի է, որ մյուսն էլ աս­տի­ճա­նա­բար Հա­յաս­տա­նը պետք է դառ­նար, ինչն ուղ­ղա­կի հետևանք­ներ է են­թադ­րում: Բա­ցի Հա­յաս­տա­նը ռազ­մա­կան հա­վա­քա­կա­յան դարձ­նե­լու ցան­կու­թյու­նից՝ պաշ­տո­նա­կան Թել Ա­վի­վի մտադ­րու­թյուն­նե­րից էր նաև զեն­քի վա­ճառ­քի լրա­ցու­ցիչ շու­կա ձեռք բե­րե­լը: Դա էլ իր հեր­թին լրա­ցու­ցիչ լա­րում­ներ էր ա­ռա­ջաց­նե­լու մեր հիմ­նա­կան ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րոջ՝ Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում: Ըստ էու­թյան, Իս­րա­յե­լի հա­մար հիմ­նա­կա­նում այս եր­կու նպա­տակ­ներն էին ա­ռաջ­նա­յին, բայց, կրկ­նում եմ, Հա­յաս­տա­նը որևէ պա­րա­գա­յում չպետք է գոր­ծի մեկ այլ պե­տու­թյան խա­ղի կա­նոն­նե­րով:
-Խա­ղա­ղու­թյուն հաս­տատ­վե­լուց հե­տո հայ-իս­րա­յե­լա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը պե՞տք է վե­րա­նայ­վեն:
-Այն մա­կար­դա­կը, որն առ­կա էր Հա­յաս­տան-Իս­րա­յել հա­րա­բե­րու­թյուն­նե­րում մինչև Թել Ա­վի­վում դես­պա­նու­թյան բա­ցու­մը, եր­կուս­տեք լիո­վին բա­վա­րա­րում էր, և կա­րիք չկար լրա­ցու­ցիչ քայ­լեր ձեռ­նար­կե­լու, ա­ռա­վել ևս, հե­տա­գա­յում էլ պարզ դար­ձավ, որ այդ քայ­լե­րը որևէ ար­դյու­նա­վե­տու­թյուն չեն ու­նե­ցել։ Իս­րա­յել­ցի վեր­լու­ծա­բան­նե­րը նշում են՝ Ադր­բե­ջա­նի հետ ի­րենց հա­րա­բե­րու­թյուն­նե­րը խոր­քա­յին են, Ադր­բե­ջանն Իս­րա­յե­լի հա­մար հա­կաի­րա­նա­կան պլաց­դարմ է, բայց մենք այդ­պի­սի դեր ոչ մի պա­րա­գա­յում չենք կա­րող ստանձ­նել, քա­նի որ դա ա­մո­թա­լի է ա­ռա­ջին հեր­թին մեր հա­սա­րա­կու­թյան, այ­նու­հետև՝ պե­տու­թյան հա­մար: Պա­տե­րազմն ա­պա­ցու­ցում է՝ տա­րա­ծաշր­ջա­նում Հա­յաս­տա­նը կարևո­րա­գույն պե­տու­թյուն է, և մեզ հետ պետք է խո­սել բո­լո­րո­վին այլ ծրագ­րե­րի ու նպա­տակ­նե­րի շուրջ։ Ի­րա­նը չա­փա­զանց դրա­կան է գնա­հա­տել Իս­րա­յե­լից ՀՀ դես­պա­նի հետ­կան­չը: Պաշ­տո­նա­կան Թեհ­րա­նը դա լուրջ ապ­տակ էր ո­րա­կել, ի­րա­նա­կան մա­մուլն էլ ակ­տի­վո­րեն տա­րա­ծում էր Ար­ցա­խի նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի՝ Ի­սրա­յե­լի մա­սով ա­րած հայ­տա­րա­րու­թյու­նը: Հա­մադ­րե­լով բո­լոր հայ­տա­րա­րու­թյուն­ներն ու հրա­պա­րա­կում­նե­րը՝ կա­րե­լի է են­թադ­րել, որ ի­րան­ցի­նե­րը բա­վա­րար­ված են մեր գոր­ծո­ղու­թյուն­նե­րով։ Այդ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, ան­շուշտ, ար­վել են ոչ թե որևէ կող­մին բա­վա­րա­րե­լու հա­մար, այլ, նախ և ա­ռաջ, մեր շա­հե­րից ել­նե­լով:
-Իս­րա­յե­լում դես­պա­նա­տուն ու­նե­նա­լու հա­մա­խոհ­ներն ա­սում էին, որ դա կօգ­նի այդ երկ­րում լոբ­բիս­տա­կան աշ­խա­տանք­նե­րով զբաղ­վե­լուն, տե­ղի պատ­րիար­քա­րա­նի աշ­խա­տանք­նե­րին օ­ժան­դա­կե­լուն և այլ հար­ցե­րում:
-Մեկ ան­գամ չէ, որ ա­սել եմ՝ Թել Ա­վի­վում դես­պա­նու­թյուն ու­նե­նա­լու մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րից ո­չինչ էլ չէր հաս­կաց­վում՝ ի՞նչ նպա­տակ է հե­տապն­դում կամ ի՞նչ է են­թադ­րում դրա բա­ցու­մը: Այդ մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րը, ան­շուշտ, ինձ էլ չեն բա­վա­րա­րում: Ինչ վե­րա­բե­րում է Ե­րու­սա­ղե­մի հա­յոց պատ­րիար­քա­րա­նին, ա­պա նրանք ա­ռանց հա­վե­լյալ օ­ժան­դա­կու­թյան էլ հրա­շա­լիո­րեն են ի­րա­կա­նաց­նում ի­րենց ա­ռա­քե­լու­թյու­նը: Ընդ­հան­րա­պես պետք է կա­րո­ղա­նանք մի բան հաշ­վի առ­նել ու տար­բե­րա­կել՝ այս ի­րա­վի­ճա­կում ինչ­պի­սի՞ն է Իս­րա­յե­լի ու շատ հրեա­նե­րի վե­րա­բեր­մուն­քը Հա­յաս­տա­նի հան­դեպ: Կցան­կա­նա­յի դր­վա­տան­քի խոս­քեր ա­սել այն հրեա մտա­վո­րա­կան­նե­րի հաս­ցեին, ո­րոնք այ­սօր պաշտ­պա­նում են մեր դա­տը ու նույն­պես զայ­րա­ցած, ան­հան­գս­տա­ցած են Ադր­բե­ջա­նի նման վար­վե­լա­կեր­պով: Այդ խա­վի հետ, կար­ծում եմ, աշ­խա­տե­լու տեղ ու­նենք: Իս­րա­յե­լի ներ­սում կամ Իս­րա­յե­լից դուրս հրեա­ներ կան, ո­րոնք ան­կեղծ զգաց­մունք­ներ ու­նեն հայ ժո­ղովր­դի, Հա­յաս­տա­նի հան­դեպ, ո­րոնց պետք է տա­րան­ջա­տենք՝ ան­կախ Իս­րա­յե­լի վա­րած լկ­տի ու ան­բա­րո­յա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նից:


Զրույ­ցը՝
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 10855

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ