Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Դի­վա­նա­գի­տա­կան աշ­խա­տան­քը մե­զա­նում ըն­կալ­վել ու ըն­կալ­վում է որ­պես «է­լի­տար» աշ­խա­տա­տեղ, «ար­տա­սահ­ման­նե­րում ֆռֆ­ռա­լու» հնա­րա­վո­րու­թ­յուն»

«Դի­վա­նա­գի­տա­կան աշ­խա­տան­քը մե­զա­նում ըն­կալ­վել ու ըն­կալ­վում է որ­պես «է­լի­տար» աշ­խա­տա­տեղ, «ար­տա­սահ­ման­նե­րում ֆռֆ­ռա­լու» հնա­րա­վո­րու­թ­յուն»
30.10.2020 | 00:57

«Ի­րա­տե­սի» զրու­ցա­կիցն է քա­ղա­քա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, ԵՊՀ կի­րա­ռա­կան սո­ցիո­լո­գիա­յի ամ­բիո­նի վա­րիչ ԱՐ­ԹՈՒՐ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱ­ՆԸ:

-Ար­ցա­խում ըն­թա­ցող պա­տե­րազ­մի, խա­ղաղ բնակ­չու­թյա­նը, լրագ­րող­նե­րին, տա­րեց­նե­րին, ե­րե­խա­նե­րին, հի­վան­դա­նոց­նե­րը թի­րա­խա­վո­րե­լու մա­սով եվ­րո­պա­կան կա­ռույց­նե­րից ու պե­տու­թյուն­նե­րից ե­կող ար­ձա­գան­քը, տես­նում ենք, կա՛մ խիստ լո­յալ է, կա՛մ, նույ­նիսկ, հա­վա­սա­րու­թյան նշա­նով: Դի­վա­նա­գի­տա­կան մեր կոր­պու­սի թե­րի աշ­խա­տան­քի հետևան­քո՞վ է այդ­պես, թե՞ այլ պատ­ճառ­ներ էլ կան:
-Եվ­րո­պա­կան կա­ռույց­նե­րի ար­ձա­գանքն այն­պի­սին է, ինչ­պես որ ի­րենց հետ աշ­խա­տել ենք ու մեր մա­սին տպա­վո­րու­թյուն ձևա­վո­րել։ Չնա­յած ԵՄ պե­տու­թյուն­նե­րում հայ­կա­կան հա­մայ­նք­նե­րի ջան­քե­րին, ՀՀ դի­վա­նա­գի­տա­կան կոր­պու­սի ա­ռան­ձին ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի ան­ձն­վեր աշ­խա­տան­քին, էա­կան որևէ փո­փո­խու­թյուն փաս­տա­ցի փակ ու ան­մատ­չե­լի, միայն ներ­քին շր­ջա­նակ­նե­րից հա­մալր­վող ՀՀ դի­վա­նա­գի­տա­կան հա­մայն­քում տե­ղի չի ու­նե­ցել։ Դի­վա­նա­գետ աշ­խա­տե­լը, դես­պա­նատ­նե­րում ու հյու­պա­տո­սու­թյուն­նե­րում ՀՀ-ն ներ­կա­յաց­նե­լը մե­զա­նում ըն­կալ­վել է ու, հա­վա­նա­բար, շա­րու­նա­կում է ըն­կալ­վել որ­պես «է­լի­տար» աշ­խա­տա­տեղ, «ար­տա­սահ­ման­նե­րում ֆռֆ­ռա­լու» հնա­րա­վո­րու­թյուն, հեշտ ու հա­ճե­լի գործ, ոչ թե բարդ, բծախն­դիր, անձ­նա­յին ու մաս­նա­գի­տա­կան բարձր ար­ժե­հա­մա­կարգ են­թադ­րող խիստ պա­տաս­խա­նա­տու ա­ռա­քե­լու­թյուն։ Ցան­կա­ցած երկ­րի՝ նմա­նա­տիպ մո­տե­ցում­նե­րով ա­ռաջ­նորդ­վող «դի­վա­նա­գետ­ներ» ի­րենց երկ­րի շա­հերն ան­խու­սա­փե­լիո­րեն չըմբ­ռն­վա­ծու­թյան, իսկ խն­դիր­ներն ու դժ­վա­րու­թյուն­նե­րը՝ լռա­կյաց ան­տար­բե­րու­թյան կմատ­նեին։ ՀՀ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան ի­րա­կա­նաց­ման ու ի­րա­կա­նաց­նող­նե­րի վե­րա­բե­րյալ քն­նա­դա­տու­թյու­նը տե­ղի է ու­նե­ցել մշ­տա­պես ու պայ­մա­նա­վոր­ված չէ ներ­կա­յիս ի­րա­վի­ճա­կով, սա­կայն այ­սօր դրա ա­նար­դյու­նա­վետ լի­նելն ակն­հայտ է։
Բա­ցի այդ, ՀՀ ան­կա­խու­թյու­նից ի վեր հա­զա­րա­վոր մեր հայ­րե­նա­կից­ներ մեկ­նել են ԵՄ եր­կր­ներ՝ Գեր­մա­նիա, Նի­դեր­լանդ­ներ, Իս­պա­նիա և այլն, քա­ղա­քա­կան ա­պաս­տա­րան փնտ­րե­լու, և որ­պես­զի փախս­տա­կան­նե­րի ճամ­բար­նե­րում հայ­տն­վեն ու ի­րենց գոր­ծե­րին ըն­թացք տր­վի, ջանք չեն խնա­յել փնո­վե­լու մեր եր­կի­րը։ Մեր նախ­կին հայ­րե­նա­կից­նե­րի պատ­մու­թյուն­նե­րի մեծ մասն ուռ­ճաց­ված էր և կեղծ. պատ­մել են այն մա­սին, թե այս­տեղ ի­րենց ի­րա­վունք­ներն ա­մեն քայ­լա­փո­խի բռ­նա­դատ­վում են, թույլ չեն տա­լիս բե­րա­նը բա­ցել ու ա­զատ շն­չել-խո­սել, ան­գամ՝ մտա­ծել: Փաս­տո­րեն, մեր հա­զա­րա­վոր հայ­րե­նա­կից­ներ ԵՄ պե­տու­թյուն­նե­րի ճամ­բար­նե­րում տա­րեց­տա­րի այն­պես են ներ­կա­յաց­րել Հա­յաս­տա­նը, ինչ­պի­սին ի­րա­կա­նում Ադր­բե­ջանն է։ Որ­պես հետևանք՝ ար­խի­վաց­ված ու կու­տակ­ված նման տվյալ­ներ ԵՄ իշ­խա­նու­թյուն­նե­րի մոտ ձևա­վո­րե­ցին հա­վա­սար (բա­ցա­սա­կան) վե­րա­բեր­մունք և՛ Հա­յաս­տա­նի, և՛ Ադր­բե­ջա­նի նկատ­մամբ։
Եվ եր­րորդ՝ ե­կեք խոս­տո­վա­նենք. ԵՄ մեկ­նած մեր հայ­րե­նա­կից­նե­րի մի մա­սը գործ­նա­կան և ու­սա­նո­ղա­կան ծրագ­րերն օգ­տա­գոր­ծել է զուտ որ­պես մի­ջոց՝ Եվ­րո­պա­յում հայ­տն­վե­լու։ ՀՀ բա­զում պե­տա­կան պատ­վի­րա­կու­թյուն­նե­րի, մար­զա­կումբ­նե­րի, գի­տաշ­խա­տող­նե­րի խմ­բե­րում ու թի­մե­րում մշ­տա­պես առ­կա են ե­ղել մար­դիկ, ո­րոնք այդ խմ­բե­րի, թի­մե­րի, գոր­ծու­ղում­նե­րի նպա­տակ­նե­րի հետ որևէ կապ չեն ու­նե­ցել ու պար­զա­պես նե­րառ­վել են ԽԾԲ-ի սկզ­բուն­քով՝ «եվ­րո­պա­նե­րում» ման գա­լու նպա­տա­կով, այն էլ՝ պետ­բյու­ջեի հաշ­վին։ Բնա­կան է, որ այդ ա­մե­նը տե­ղի է ու­նե­ցել հա­ճախ ու չէր կա­րող եվ­րո­պա­ցի գոր­ծըն­կեր­նե­րի ու­շադ­րու­թյա­նը չար­ժա­նա­նալ։ Այն­պես որ, ԵՄ-ում մեզ վե­րա­բեր­վում են այն­պես, ինչ­պես որ մենք մեզ ցու­ցադ­րել ու ցու­ցադ­րում ենք:
Այ­դու­հան­դերձ, մեր հա­րա­բե­րու­թյուն­նե­րը ԵՄ-ի հետ ան­հույս չեն՝ շնոր­հիվ ՀՀ-ի և մեր Սփյուռ­քի ան­հատ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի, սա­կայն անհ­րա­ժեշտ է ոչ թե ան­հա­տա­կան, այլ հա­մա­կար­գա­յին ու խիստ նպա­տա­կա­յին, հա­մա­գոր­ծակ­ցա­յին աշ­խա­տանք։
-Իսկ կա­րո­ղա­ցել կամ կա­րո­ղա­նու՞մ ենք աշ­խար­հին ա­սել, որ ցե­ղաս­պան պե­տու­թյան կող­մից ստեղծ­ված ցե­ղաս­պան պե­տու­թյունն այժմ կր­կին ցե­ղաս­պա­նու­թյուն է ի­րա­կա­նաց­նում:
-Դա մե­զա­նում հն­չող հիմ­նա­կան տե­սա­կետ­նե­րից մեկն է, որն ու­նի կարևոր նպա­տակ՝ «աշ­խար­հին» ցույց տալ ար­դի Թուր­քիա­յի և Ադր­բե­ջա­նի՝ Օս­մա­նյան կայս­րու­թյան ժա­ռան­գորդ­ներ ու ա­վան­դույթ­նե­րի շա­րու­նա­կող­ներ լի­նե­լու փաս­տը։
Միևնույն ժա­մա­նակ, նա­խընտ­րե­լի է, որ այս հան­գա­ման­քի մա­սին ա­վե­լի շատ խո­սի մեր Սփյուռ­քը։ Մինչ­դեռ հա­յաս­տա­նյան հա­սա­րա­կու­թյա­նը դար­ձյալ ցե­ղաս­պա­նու­թյան զո­հի ձևա­չա­փի մեջ տե­ղադ­րե­լու ջան­քերն ան­պայ­ման բա­ցա­սա­կան հետևանք­ներ կու­նե­նան հենց մեզ հա­մար։ Հա­մոզ­ված եմ՝ խո­սակ­ցու­թյամբ, թե «նո­րից ու­զում են մեզ ցե­ղաս­պա­նել», մեր զին­ծա­ռա­յող­նե­րին, ա­զա­տա­մար­տիկ­նե­րին, թի­կուն­քին բո­լո­րո­վին չենք օգ­նում, ուժ չենք հա­ղոր­դում։ Բա­ցի այդ, ինք­ներս մեր հան­րա­յին գի­տակ­ցու­թյան մեջ ստեղ­ծում ենք հա­կա­սու­թյուն «հաղ­թե­լու ենք» և «ցե­ղաս­պան­վում ենք» տի­րույթ­նե­րի միջև՝ դրա­նով իսկ թու­լաց­նե­լով ու­ժեղ կար­գա­խո­սը։ Մեր ե­րի­տա­սար­դու­թյու­նը, ղա­րա­բա­ղյան հաղ­թա­նա­կի շնոր­հիվ, ո­րի կեր­տող­ներն ի­րենց ծնող­ներն էին, վեր­ջա­պես ձեր­բա­զատ­վե­ցին «ցե­ղաս­պան­վա­ծի» ինք­նըն­կա­լու­մից ու դար­ձան հաղ­թող­նե­րի սե­րունդ, ուս­տի և պետք չէ նրանց կր­կին այդ բար­դույ­թի մեջ դնել։ Այ­սօր հենց հաղ­թող­նե­րի այդ սե­րունդն է, որ պա­հում է ՀՀ և ԼՂՀ սահ­ման­ներն ու, ինչ­պես ա­սում են ռուս զին­վո­րա­կան­նե­րը, «հա­յե­րը քրքր­վում են, բայց կան­գուն են մնում»։
-Ար­ցա­խի նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյանն օ­րերս «օգ­նու­թյան կան­չի» նա­մա­կով դի­մել էր ՌԴ նա­խա­գահ Պու­տի­նին: Դրան հա­ջոր­դել էր վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի հար­ցազ­րույ­ցը, որ հայ­կա­կան կող­մը դեմ չէ ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի տե­ղա­կայ­մա­նը: Ռու­սա­կան կող­մից ար­ձա­գանք չկա մինչ այս պա­հը: Ի՞նչ եք կար­ծում, կլի­նի՞ այդ ար­ձա­գան­քը, և ի՞նչ ազ­դակ­ներ ու­նեն եր­կու հայ­տա­րա­րու­թյուն­ներն էլ:
-ՌԴ-ն այս հա­կա­մար­տու­թյա­նը մի­ջամ­տե­լու տար­բեր ի­րա­վա­չափ գոր­ծիք­ներ ու­նի, նե­րա­ռյալ՝ հայ-ռու­սա­կան երկ­կող­մա­նի հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ձևա­չա­փում ՀՀ տա­րած­քում (օ­րի­նակ՝ Սյու­նի­քում) երկ­րորդ ռազ­մա­բա­զա տե­ղադ­րե­լը, մի­ջազ­գա­յին ա­հա­բեկ­չու­թյան դեմ պայ­քա­րի ի­րա­կա­նա­ցումն աշ­խար­հի տար­բեր վայ­րե­րում, պար­տա­դիր չէ՝ մի­ջազ­գայ­նո­րեն ճա­նաչ­ված պե­տու­թյան տա­րած­քում և այլն։ Ցան­կա­ցած դեպ­քում, դրա հա­մար ՀՀ և ՌԴ շա­հերն ու անվ­տան­գա­յին մտա­վա­խու­թյուն­նե­րը պետք է հա­մընկ­նեն, իսկ գոր­ծի­քի կի­րա­ռու­մը պետք է ա­պա­հո­վագր­ված լի­նի և է՛լ ա­վե­լի չս­րի ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը։ Հա­մե­նայն դեպս, ակն­հայտ է, որ նման ո­րո­շում­ներ այ­սօր կա­յաց­վում են ՌԴ ներ­սում և ոչ թե ՀՀ և ՌԴ միա­ցյալ ջան­քե­րով ու հա­մա­տեղ, ին­չը դար­ձյալ ՀՀ ար­տա­քին և ներ­քին քա­ղա­քա­կա­նու­թյան ռու­սաս­տա­նյան ուղ­ղու­թյան հա­մա­կար­գա­յին բաց­թո­ղում­նե­րի հետևանք է։
-Որ­պես Ար­ցա­խյան հար­ցի լու­ծում՝ վար­չա­պետն ա­ռաջ է քա­շում «ան­ջա­տում հա­նուն փր­կու­թյան» բա­նաձևը, որ, գի­տենք, Կո­սո­վո­յի դեպ­քում է կի­րառ­վել: Ար­ցա­խի դեպ­քում ան­ջա­տում տե­ղի ու­նե­ցե՞լ է, որ խո­սենք այդ մո­դե­լից:
-Տպա­վո­րու­թյուն է, որ վար­չա­պես Փա­շի­նյա­նին պար­բե­րա­բար «կող­քից» հու­շում են այս կամ այն գա­ղա­փա­րը, ո­րը նա տե­ղում սե­փա­կան կա­րո­ղու­թյուն­նե­րի սահ­ման­նե­րում վե­րաի­մաս­տա­վո­րում ու ան­մի­ջա­պես ներ­կա­յաց­նում է հան­րու­թյա­նը՝ ա­ռանց հաշ­վի առ­նե­լու դրա հնա­րա­վոր ռիս­կե­րը և հետևանք­նե­րը։
-Մար­դա­սի­րա­կան հրա­դա­դա­րի ռե­ժի­մը թշ­նա­մին ար­դեն եր­րորդ ան­գամ չի պահ­պա­նում: Կա­րո՞ղ ենք ա­սել, որ նրա նկր­տում­նե­րը շատ ա­վե­լին են, քան վի­ճա­հա­րույց 5 կամ 7 շր­ջան­նե­րը:
-Ա­լիևը բազ­միցս ա­սել է՝ իր հա­վակ­նու­թյուն­նե­րի դաշ­տում ամ­բողջ Հա­յաս­տանն է։ Քա­ղա­քա­կան շի­զոֆ­րե­նիա­յի նման ար­տա­հայ­տու­թյուն­ներն այ­սօր կրկ­նում է նաև Ադր­բե­ջա­նի հա­սա­րա­կու­թյու­նը, վե­րար­տադ­րում են տա­րաբ­նույթ տե­ղե­կատ­վա­կան աղ­բյուր­ներ։ Նման նկր­տում­ներ ու­նի Թուր­քիան, օ­րի­նակ՝ Ղրի­մի, Չի­նաս­տանն ու Ճա­պո­նիան՝ Սի­բի­րի և Հե­ռա­վոր Արևել­քի ռու­սաս­տա­նյան տա­րա­ծաշր­ջան­նե­րի հան­դեպ, և այդ­պես շա­րու­նակ։ Այս ա­մե­նին միակ հա­մար­ժե­քը պետք է լի­նի պե­տա­կա­նու­թյան հեն­քե­րի մշ­տա­կան միաս­նա­կան ամ­րապն­դու­մը։


Զրույ­ցը՝
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 9992

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ