Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Աստ­ղա­գետ­նե­րը կա­րող են ի­րենց գի­տե­լիք­նե­րով ռեալ խն­դիր­ներ լու­ծել

«Աստ­ղա­գետ­նե­րը կա­րող են ի­րենց գի­տե­լիք­նե­րով ռեալ խն­դիր­ներ լու­ծել
30.10.2020 | 01:21

Ի՞նչ դեր ու նշա­նա­կու­թյուն կա­րող է ու­նե­նալ գի­տու­թյու­նը տն­տե­սա­պես հզոր եր­կիր ու­նե­նա­լու, ռազ­մա­կան անվ­տան­գու­թյունն ու­ժե­ղաց­նե­լու տե­սա­կե­տից։ Նշ­ված թե­մա­յի շուրջ է մեր զրույ­ցը ՀՀ ԳԱԱ Բյու­րա­կա­նի աստ­ղա­դի­տա­րա­նի տնօ­րեն Ա­ՐԵԳ ՄԻ­ՔԱ­ՅԵ­ԼՅԱ­ՆԻ հետ։

-Մշա­կու­թա­յին, գի­տա­կան, կր­թա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րը ռազ­մա­կան ի­րա­վի­ճա­կում փո­խում են ի­րենց քա­ղա­քա­կա­նու­թյունն ու գոր­ծե­լաո­ճը։ Ի՞նչ է ա­նում Բյու­րա­կա­նի աստ­ղա­դի­տա­րանն այս օ­րե­րին։
-Ա­ռաջ­նա­հերթ օգ­տա­գոր­ծել ենք մեր ու­նե­ցած ա­մե­նաու­ժեղ զեն­քը՝ մի­ջազ­գա­յին կա­պե­րը. հա­տուկ կո­չով դի­մել ենք մի­ջազ­գա­յին գի­տա­կան հան­րու­թյա­նը։ Սա­կայն քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի գոր­ծո­ղու­թյուն­նե­րից երևում է, որ մի­ջազ­գա­յին հան­րու­թյունն ա­ռանձ­նա­պես պատ­րաստ չէ ակ­տիվ մի­ջամ­տու­թյուն­նե­րի, և չեմ կա­րող ա­սել, թե մեր քայ­լե­րը մեծ ար­դյունք են տվել։ Նույ­նիսկ քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի, դի­վա­նա­գետ­նե­րի գոր­ծո­ղու­թյուն­ներն ա­ռայժմ շո­շա­փե­լի ար­դյունք չեն տա­լիս։ Ցա­վա­լի է, բայց այդ­պես է, բո­լո­րը կար­ծես խլա­ցել ու կու­րա­ցել են։ Ի­հար­կե, մենք մեր ա­նե­լի­քը պետք է ա­նեինք։ Մեր գոր­ծո­ղու­թյուն­նե­րից մե­կը ո­րո­շա­կի շա­րու­նա­կու­թյուն ու­նե­ցավ. Իս­րա­յե­լի գիտ­նա­կան­նե­րը, ան­սա­լով մեր կո­չին, դի­մել էին ի­րենց վար­չա­պե­տին, որ դա­դա­րեց­նի զեն­քի վա­ճառ­քը Թուր­քիա­յին և Ադր­բե­ջա­նին։ Բայց չդա­դա­րեց­րին։ Այ­սինքն, սա էլ վերջ­նար­դյունք չու­նե­ցավ։
-Պա­տե­րազ­մի հենց ա­ռա­ջին օ­րե­րին աստ­ղա­դի­տա­րա­նի տնօ­րե­նու­թյու­նը հայ­տա­րա­րու­թյուն էր տա­րա­ծել, որ պատ­րաստ է իր հար­կի տակ ըն­դու­նե­լու կե­ցու­թյան կա­րիք ու­նե­ցող ար­ցախ­ցի­նե­րին։ Այս ա­ռու­մով ի՞նչ քայ­լեր եք ձեռ­նար­կել։
-Աստ­ղա­դի­տա­րա­նը ե­րեք մի­լիոն դրամ գու­մար է փո­խան­ցել «Հա­յաս­տան» հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մին։ Մեր աշ­խա­տա­կից­նե­րը ռազ­մա­ճա­կա­տին ա­ջակ­ցում են նաև անհատա­պես։ Ա­մե­նան­շա­նա­կա­լի բա­նը, որ մենք կա­րո­ղա­ցանք ա­նել, Ար­ցա­խից տե­ղա­փոխ­ված ե­րե­սուն­վեց­հո­գա­նոց խում­բը (ե­րե­խա­ներ, մայ­րեր, տա­րեց մար­դիկ) մեր հյու­րա­տա­նը տե­ղա­վո­րելն էր։ Մեր աշ­խա­տա­կից­նե­րի, ինչ­պես նաև հա­մա­պա­տաս­խան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի շնոր­հիվ կե­ցու­թյան բա­վա­կա­նին լավ պայ­ման­ներ ենք ստեղ­ծել՝ սնունդ, հի­գիե­նա, դե­ղո­րայք, տն­տե­սա­կան ապ­րանք­ներ, գրե­նա­կան պի­տույք­ներ, նույ­նիսկ խա­ղա­լիք­ներ ե­րե­խա­նե­րի հա­մար։ Ե­րե­խա­նե­րի հա­մար կր­թա­կան, ժա­ման­ցա­յին ծրագ­րեր ենք ի­րա­կա­նաց­նում։ Ա­պա­հո­վում ենք նաև Ար­ցա­խից Երևան և այլ վայ­րեր ե­կած այլ խմ­բե­րի ժա­ման­ցը։ Հիմ­նա­կա­նում սա է, բայց կար­ծում եմ, գի­տա­կան աշ­խա­տանք­ներն էլ պետք է շա­րու­նա­կել։ Բո­լոր ժա­մա­նակ­նե­րում բո­լոր օ­ղակ­նե­րը պետք է շա­րու­նա­կեն գոր­ծել, հա­կա­ռակ դեպ­քում երկ­րի զար­գա­ցու­մը շատ ա­վե­լի մեծ վնաս­ներ կկ­րի։
-Բյու­րա­կա­նի աստ­ղա­դի­տա­րա­նը շա­րու­նա­կու՞մ է իր բնա­կա­նոն գոր­ծու­նեու­թյու­նը, թե՞ կա­սեց­վել են ծրագ­րե­րը։ Առ­հա­սա­րակ, գի­տա­կան գոր­ծու­նեու­թյունն ի՞նչ դեր, նշա­նա­կու­թյուն կա­րող է ու­նե­նալ պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճա­կում։
-Մենք ո­չինչ չենք կա­սեց­նում, ուղ­ղա­կի կան ծրագ­րեր, որ ա­վե­լի դան­դա­ղել են կամ ժա­մա­նա­կա­վո­րա­պես ընդ­հատ­վել։ Գի­տա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րը հիմ­նա­րար և հե­ռան­կա­րա­յին ձևով կա­րող են նպաս­տել տար­բեր խն­դիր­նե­րի, այդ թվում պաշտ­պա­նա­կան խն­դիր­նե­րի լուծ­մա­նը, ո­րով­հետև այն, ինչ ա­նում են գիտ­նա­կան­նե­րը, ի վեր­ջո, կա­րող է վե­րած­վել նաև զեն­քի։ Այ­սինքն, ա­ռանց գի­տա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րի հնա­րա­վոր չէ զենք ստեղ­ծել կամ ար­տադ­րել։ Կան գիտ­նա­կան­ներ, որ զբաղ­վում են հիմ­նա­րար հե­տա­զո­տու­թյուն­նե­րով, այ­սինքն, տե­սա­կան մասն են ա­պա­հո­վում, կան գիտ­նա­կան­ներ, որ ի­րա­գոր­ծում են շա­րու­նա­կու­թյու­նը՝ գի­տա­կան տե­սու­թյու­նը վե­րա­ծում են կի­րա­ռու­թյան և, ի վեր­ջո, ար­տադ­րու­թյան։ Գի­տու­թյու­նը միշտ էլ այս­պես է աշ­խա­տել, ուղ­ղա­կի թյու­րըմ­բռ­նում կա, թե գիտ­նա­կա­նը հան­պատ­րաս­տից իր ձեռ­քե­րով պետք է զենք պատ­րաս­տի։ Այդ­պես չի լի­նում։
-Ա­սել է թե՝ գի­տա­կան միտ­քը ինչ­պես հարկն է չի օգ­տա­գործ­վել մինչ օրս։
-Ե­թե մի քիչ քն­նա­դա­տա­բար նա­յենք այս հար­ցին, ա­յո, հա­մա­ձայն եմ։ Ե­թե խո­սենք հե­տա­գա­յի մա­սին, պե­տու­թյու­նը պետք է ստեղ­ծի կա­պող օ­ղակ գի­տու­թյան և ար­տադ­րու­թյան, այդ թվում՝ գի­տու­թյան և պաշտ­պա­նա­կան ար­դյու­նա­բե­րու­թյան միջև։ Այ­սինքն, պետք է լի­նեն մաս­նա­գետ­ներ, ո­րոնք գի­տա­կան մշա­կում­նե­րը կվե­րա­ծեն պրակ­տիկ ար­դյուն­քի։ Այ, այդ օ­ղա­կի բա­ցա­կա­յու­թյու­նը, կար­ծում եմ, մեր ա­մե­նա­մեծ բաց­թո­ղումն է։ Ղե­կա­վա­րու­թյու­նը պետք է հո­գա, որ մեր եր­կի­րը սա­հուն ան­ցում կա­տա­րի հիմ­նա­րար գի­տու­թյու­նից դե­պի կի­րա­ռու­թյուն։
-Ին­չո՞վ է բա­ցատր­վում այս բաց­թո­ղու­մը։
-Խոր­հր­դա­յին Միու­թյան ժա­մա­նակ մաս­նա­վոր սե­փա­կա­նու­թյուն չկար, բիզ­նես չկար, պե­տու­թյու­նը բո­լոր ո­լորտ­նե­րը կոոր­դի­նաց­նում էր իր ու­զած ձևով։ Եվ, ընդ­հան­րա­պես, այն ժա­մա­նակ Հա­յաս­տա­նը կա­րող էր Խոր­հր­դա­յին Միու­թյան մեծ ծա­վա­լի ար­տադ­րու­թյան մեջ մի փոքր մաս կազ­մել ըն­դա­մե­նը, պար­տա­դիր չէր հենց միայն Հա­յաս­տա­նում սկզ­բից մինչև վերջ ինչ-որ գործ հասց­նել հան­գու­ցա­լուծ­ման։ Ան­կա­խու­թյան 30 տա­րի­նե­րի ըն­թաց­քում դեռևս չենք կա­րո­ղա­ցել լու­ծել այս խն­դի­րը։ Եվ, ինչ­պես նշե­ցի, սա միայն գիտ­նա­կա­նը չի կա­րող ա­նել, պետք է ֆի­նան­սա­վո­րում, մաս­նա­գետ­ներ լի­նեն, որ գի­տա­կան ար­դյուն­քը վե­րա­ծեն կի­րա­ռա­կան ար­տադ­րան­քի։ Նույ­նը ծրագ­րա­վոր­ման մեջ է, կա­րող է լավ ծրա­գիր գր­վել, բայց այդ ծրա­գի­րը պետք է ներ­դր­վի որևէ տեղ, որ աշ­խա­տեց­նի որևէ բան։
-Այս հա­մա­տեքս­տում՝ ի՞նչ կա­րող է ա­նել աստ­ղա­դի­տա­րա­նը պա­տե­րազ­մից հե­տո։
-Դժ­վա­րա­նում եմ ա­սել՝ ար­դյոք աստ­ղա­դի­տա­րա­նի վրա կդր­վի՞ ինչ-որ պաշտ­պա­նա­կան խն­դիր։ Ե­թե խո­սենք պո­տեն­ցիա­լի մա­սին, աստ­ղա­գետ­նե­րը կա­րող են ի­րենց գի­տե­լիք­նե­րով ռեալ խն­դիր­ներ լու­ծել։ Հենց թե­կուզ ամ­բողջ բա­լիս­տի­կան հիմն­ված է ֆի­զի­կա­յի վրա, նույ­նիսկ ռազ­մա­կան գոր­ծի մեջ ա­մեն ին­չի հիմ­քում գի­տու­թյունն է։ Պատ­մու­թյու­նը ցույց է տվել՝ այն պե­տու­թյու­նը, որ զար­գաց­րել է իր գի­տու­թյու­նը, տեխ­նո­լո­գիա­նե­րը, ա­վե­լի հզո­րա­ցել է ա­մեն տե­սա­կե­տից՝ թե՛ տն­տե­սա­կան, թե՛ ռազ­մա­կան։ Ե­թե պաշտ­պա­նու­թյա­նը անդ­րա­դառ­նանք, մեր եր­կի հա­մար, աստ­ղա­դի­տա­րա­նի ան­մի­ջա­կան մաս­նակ­ցու­թյամբ, կարևոր կլի­նի զար­գաց­նել տիե­զե­րա­կան պաշտ­պա­նու­թյու­նը։ Շատ հր­թիռ­ներ բարձ­րա­նում եմ երկ­րի մթ­նո­լոր­տից դուրս՝ տիե­զե­րա­կան տա­րա­ծու­թյուն, հե­ռա­վար են գոր­ծում։ Բա­ցի այդ, հե­տա­խու­զա­կան ար­բա­նյակ­նե­րը կարևոր են թշ­նա­մու դիր­քե­րը ու­սում­նա­սի­րե­լու հա­մար։ Մենք չու­նենք սե­փա­կան ար­բա­նյակ, բնա­կա­նա­բար, վերևից նկա­րած պատ­կեր­նե­րը, երկ­րի մա­կե­րե­սի ման­րա­մաս­ների քար­տե­զագ­րու­մը և այլ տե­ղե­կու­թյուն­ներ ստիպ­ված ենք գնելու ու­րիշ­նե­րից։ Դա կա­րող է լի­նել աստ­ղա­դի­տա­րա­նի կարևո­րա­գույն գոր­ծե­րից մե­կը, պարզ է, որ պետք է տրա­մադր­վեն ֆի­նանս­ներ, գոր­ծա­րան աշ­խա­տի, որ պատ­րաս­տի ար­բա­նյա­կը։ Աստ­ղա­դի­տա­րա­նը կա­րող է մշա­կել գի­տա­կան մա­սը։
-Ի՞նչ ելք եք կան­խա­տե­սում պա­տե­րազ­մա­կան վի­ճա­կից։
-Մենք բո­լորս պետք է միայն հաղ­թա­նա­կին հա­վա­տանք։ Ես չեմ ու­զում թե­կուզ մեկ զին­վո­րի թա­փած ա­րյու­նը ա­պար­դյուն լի­նի, կամ որևէ մայր հա­մա­րի, որ իր որ­դին զոհ­վեց, բայց ար­դյուն­քի չհա­սանք։ Դրա հա­մար անհ­նար է պատ­կե­րաց­նել որևէ զի­ջում։ Բայց խե­լա­միտ դի­վա­նա­գի­տու­թյամբ պետք է այն­պի­սի լուծ­ման հան­գենք, որ մեր նպա­տակ­նե­րին հաս­նենք նվա­զա­գույն զո­հե­րի թվով։ Կան­խա­տե­սում չեմ ու­զում ա­նել, ա­վե­լի շատ ու­զում եմ ա­սել՝ ին­չին ես եմ հա­վա­տում։ Մեծ պե­տու­թյուն­նե­րը հա­վա­նա­կան է, որ պետք է ա­ռա­ջար­կեն ի­րենց լու­ծու­մը։ Ար­դեն հն­չեց մեկ ա­ռա­ջարկ Լավ­րո­վի կող­մից՝ հինգ շր­ջան­նե­րի, հե­տո ևս եր­կու շր­ջան­նե­րի հանձ­նում, ո­րը մեզ հա­մար ա­նըն­դու­նե­լի է։ Հու­սանք, որ Հա­յաս­տա­նը կկա­րո­ղա­նա իր ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյամբ Ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյան կար­գա­վո­րու­մը գո­նե մի փոքր շե­ղել մեր օգ­տին։

Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 10075

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ