Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Թուր­քերն Աստ­ծո պա­տու­հասն են ու սա­տա­նա­յի գոր­ծի­քը»

«Թուր­քերն Աստ­ծո պա­տու­հասն են ու սա­տա­նա­յի գոր­ծի­քը»
13.11.2020 | 00:10

«Ու Ձե՛զ եվրոպյան դիք որ շնագին
Սակարկեցիք մեր արյան լռության գին…»
Ռուբեն ՍԵՎԱԿ «Կարմիր գիրքը», 1910թ.:

«Եվ­րո­պա­յում տի­րող ան­հա­մա­ձայ­նու­թյան հետևան­քով Ա­սիան ըն­կավ թուր­քե­րի ձեռ­քը, նրանց առջև բաց­վե­ցին Թրա­կիո դար­պաս­նե­րը: Այ­նու­հետև, եվ­րո­պա­կան թա­գա­վոր­նե­րի միջև, Հիդ­րա­յի գլուխ­նե­րի պես ծա­գած վե­ճերն ու կռիվ­նե­րը քա­ջա­լե­րե­ցին թուր­քե­րին ա­վե­լի տա­րած­վել Եվ­րո­պա­յում։ Հան­դարտ ծո­վի վրա նա­վի ղեկն ում ա­սես կա­րե­լի է վս­տա­հել: Սա­կայն մեր սխալ­նե­րի հետևան­քով, թուր­քերն ի­րենց հա­ջո­ղու­թյուն­նե­րից դար­ձան ա­վե­լի հա­մար­ձակ: Եր­բեմն ար­վես­տը հասց­նում է խմ­բագ­րել բնու­թյան թե­րու­թյուն­նե­րը, սա­կայն չի վե­րաց­նում ար­մա­տը, և երբ ար­վես­տը քաշ­վում է մի կողմ, բնու­թյունն աս­տի­ճա­նա­բար վե­րա­դառ­նում է իր դիր­քե­րին: Իսկ երբ ար­վես­տը ջնջ­ված է կամ թույլ, բնու­թյու­նը տի­րա­կա­նո­րեն պա­հան­ջում է այն, ինչ ի­րեն է պատ­կա­նում: Ե­թե քա­մին մի քիչ դա­դա­րի փչել, և ե­թե դուք ձեր քենն ու կա­տա­ղու­թյունն ուղ­ղեք թուր­քի դեմ, ան­մի­ջա­պես կի­մա­նաք, թե ինչ է ա­սիա­ցի­նե­րի ու­ժը: Դժ­բախ­տու­թյու­նը կբա­ցա­հայ­տի այն, ինչն ա­նընդ­հատ հա­ջո­ղու­թյուն­նե­րի շար­քը թաքց­րել էր, և ամ­բողջ հս­տա­կու­թյամբ ձեզ ցույց կտա, որ թուր­քե­րը զո­րա­վոր են ոչ թե ի­րենց ու­ժով և քա­ջու­թյամբ, այլ ձեր սխալ­նե­րով: (Դոս­տոևսկին 1877 թ. գրե­թե նույնն էր ա­սում թուր­քի մա­սին. «Молодец против овец, сам ов­ца против молод­ца», - Ալ. Թոփ­չյան):


Քրիս­տո­նյա­նե­րը շա­րու­նա­կում են տի­րա­պե­տել Եվ­րո­պա­յի ա­մե­նա­հաս­տա­տուն մա­սին. Գեր­մա­նիան: Միայն թե վերջ տան ի­րար դեմ կռ­վե­լուն, այ­լա­պես կո­րած են: Պետք է որ ամ­րաց­նեն Գեր­մա­նիան, ա­յո, պետք է ամ­րաց­նեն բեր­դե­րով ու պա­րիսպ­նե­րով, բայց նախ և ա­ռաջ պետք է հա­մա­տեղ աշ­խա­տեն, որ­պես­զի թուր­քը Գեր­մա­նիան չզավ­թի, թե ոչ այլևս հույս չի լի­նի, թե ամ­բողջ Արևմուտ­քը չի ընկ­նի թուր­քե­րի ձեռ­քը, և նրանք, ով­քեր կհ­րա­ժար­վեն այդ լծի տակ ապ­րել, մեծ տոր­միղ­նե­րով կգաղ­թեն Նոր աշ­խարհ: Բայց այն­տեղ էլ նրանք ա­պաս­տան չեն գտ­նի ըն­չա­քաղ­ցու­թյան բո­ռե­րի գրոհ­նե­րից: Ի՞նչ ամ­րու­թյուն կա­րող են դնել թուր­քե­րի դեմ, ե­թե նրանք նվա­ճեն Գեր­մա­նիան: Այդ ժա­մա­նակ մյուս բո­լոր ար­գելք­նե­րը թղ­թե ամ­րոց­ներ կդառ­նան: Ճիշտ է, Եվ­րո­պան շատ ու­ժեղ է, բայց ի՞նչ օ­գուտ, ե­թե թուր­քը տի­րա­նա Եվ­րո­պա­յի լա­վա­գույն մա­սին»: (Դե­նի դը Ռուժ­մոն, «Եվ­րո­պա­յի 28 դա­րե­րը», էջ 82-83, Երևան, «Ա­պոլ­լոն» հրատ., 1996 թ., թարգմ. ֆրան­սե­րե­նից` Ա­լեք­սանդր Թոփ­չյա­նի):


Այս մար­գա­րեու­թյու­նը գր­վել է 1522 թ.՝ իս­պա­նա­ցի հու­մա­նիստ, Է­րազմ Ռո­տեր­դամ­ցու ա­շա­կերտ, կա­թո­լի­ցիզմ ըն­դու­նած իս­պա­նա­կան հրեա Խուան Լուիս Վի­վե­սի (Juan Luis Vives, 1492-1540) «De europae Dissidis et Bello Turccico Dialogus» («Վասն Եվ­րո­պա­յի պա­ռակտ­ման և թուր­քա­կան պա­տե­րազ­մի») գր­քում:


Այդ տա­րի­նե­րին թուր­քերն ար­դեն մտել էին Եվ­րո­պա, բայց շատ հե­ռու էին Գեր­մա­նիա­յից, այ­նու­հան­դերձ մեծ հու­մա­նիս­տը հինգ հա­րյու­րա­մյակ ա­ռաջ անց­նե­լով գու­շա­կել է Եվ­րո­պա­յի ներ­կա կա­ցու­թյու­նը: Գեր­մա­նա­ցի­ներն այ­սօր «ի՞նչ ամ­րու­թյուն կա­րող են դնել թուր­քե­րի դեմ», ո­րոնք այդ երկ­րում մոտ չորս-հինգ մի­լիոն են (չհաշ­ված թուր­քե­րից ու գեր­մա­նա­ցի կա­նան­ցից սե­րած ան­թիվ ու ան­հա­մար թուր­քա­ծին­նե­րը): Պար­տա­դիր չէ, որ այ­սօր մի նոր Խուան Լուիս Վի­վես հան­դես գա և մեզ ա­սի Եվ­րո­պա­յի սիր­տը հան­դի­սա­ցող այդ երկ­րի մո­տա­կա ա­պա­գա­յի մա­սին: Այ­սինքն, ին­չու՞ միայն Գեր­մա­նիան, թուր­քե­րը խա­վա­րա­սեր­նե­րի պես լց­վել են հարևան բո­լոր եր­կր­նե­րը` Ֆրան­սիա, Բել­գիա, Նի­դեր­լանդ­ներ, Դա­նիա, Ավ­ստ­րիա, Շվեյ­ցա­րիա… Մո­տա­վոր հաշ­վարկ­նե­րով այ­սօր նրանց թի­վը Եվ­րո­պա­յում յոթ-ութ մի­լիոն է։


Կոս­տանդ­նու­պոլ­սի ան­կու­մից ան­մի­ջա­պես հե­տո Եվ­րո­պան, ի դեմս իր արթ­նա­միտ մի շարք մտա­վո­րա­կան­նե­րի և պե­տա­կան գոր­ծիչ­նե­րի, միան­գա­մից հաս­կա­ցավ թուր­քի ինչ լի­նե­լը: Է­րազմ Ռո­տեր­դամ­ցին կոչ էր ա­նում քրիս­տո­նյա վե­հա­պետ­նե­րին վերջ տալ երկ­պա­ռա­կու­թյուն­նե­րին, միա­վոր­վել և թուր­քին քշել Կոս­տանդ­նու­պոլ­սից: Իսկ Եր­կա­թե ձեռք կոչ­ված հու­գե­նոտ աս­պետ Լա­նուն (1531-1591) գրում էր. «Ե­թե քրիս­տո­նյա թա­գա­վոր­նե­րը միա­բան­վեն, չորս տա­րում կա­րող են թուր­քե­րին քշել Եվ­րո­պա­յից»: Այդ նպա­տա­կին հաս­նե­լու հա­մար նա ա­ռա­ջար­կում էր կայ­սեր նա­խա­գա­հու­թյամբ, Աուգս­բուր­գում, քրիս­տո­նյա թա­գա­վոր­նե­րի հա­մա­դաշ­նու­թյուն հա­վա­քել: Մար­տին Լյու­թերն էլ գրում էր. «Դուք պետք է վս­տահ լի­նեք, որ կռ­վում եք դևե­րի մի հս­կա զանգ­վա­ծի դեմ, ո­րով­հետև թուր­քաց բա­նա­կը հենց այդ դևե­րի բա­նակն է… Թուր­քերն Աստ­ծո պա­տու­հասն են ու սա­տա­նա­յի գոր­ծի­քը»:


Թուր­քի կեր­պարն ար­տա­ցոլ­վեց նաև գե­ղար­վես­տա­կան գրա­կա­նու­թյան մեջ: Շեքս­պի­րի մի շարք պեր­սո­նաժ­նե­րի բե­րա­նում թուր­քը մարդ­կա­յին ա­մե­նա­վար­նոց գծե­րի մարմ­նա­վո­րումն էր.
«Թուր­քե­րը Շեքս­պի­րի օ­րոք սպառ­նա­լիք էին հա­մար­վում Եվ­րո­պա­յի հա­մար, ուս­տի և հան­դես են գա­լիս իբրև խա­բե­բա­ներ, ան­գամ ի­րար դեմ չա­րիք գոր­ծող բար­բա­րոս­ներ: Նրանք ձևաց­նում են, թե ի­րենց նա­վա­տոր­մը գնում է Հռո­դոս, բայց ի­րա­կա­նում հար­ձակ­վե­լու են Կիպ­րո­սի վրա: «Ե­թե ճիշտ չեմ թող թուրք լի­նեմ»,- ա­սում է Յա­գոն, իսկ գի­շե­րա­յին ծեծ­կռ­տու­քի ժա­մա­նակ ան­կող­նուց ե­լած Մավ­րից լսում ենք.
Ի՞նչ է, է­հե՜յ, այս կռիվն ին­չի՞ց ծա­գեց.
Թու՞րք ենք դար­ձել, որ ինք­ներս
մեզ ենք ա­նում
Այն, ինչն Եր­կինքն օս­ման­նե­րին թույլ չտ­վեց:
Քրիս­տո­նյա­յի ա­մոթ չու­նե՞ք, որ բար­բա­րոս
Վե­ճը թող­նեք:

Ող­բեր­գու­թյան վեր­ջում Օ­թել­լոն պատ­մում է, թե ինչ­պես է ժա­մա­նա­կին Հա­լե­պում սպա­նել մի «թլ­պատ­ված շան»` փաթ­թո­ցա­վոր ու «նենգ» թուր­քի.
Այս­պես գրեք,
Նաև պատ­մե՛ք, որ մի ան­գամ, երբ Հա­լե­պում
Փաթ­թո­ցա­վոր ու նենգ մի թուրք ծե­ծում էր մի
Վե­նե­տիկ­ցու և ան­պատ­վում պե­տու­թյու­նը,
Ես բռ­նե­ցի այդ թլ­պատ­ված շան կո­կոր­դից
ՈՒ զար­կե­ցի նրան այս­պե՛ս:

Արդ, ե­թե Յա­գոն այն սպի­տա­կա­մորթն է, ո­րը «սև» հո­գի ու­նի, ա­պա նաև այն քրիս­տո­նյան է, որն ի­րա­կա­նում «թուրք» է, իսկ սևա­մորթ Օ­թել­լոն, չնա­յած իր հե­թա­նոս ծագ­մա­նը, օժտ­ված է քրիս­տո­նյա­յի ա­ռա­քի­նու­թյամբ» (ՈՒի­լյամ Շեքս­պիր, «Օ­թել­լո», անգ­լե­րեն բնագ­րից թարգ­մա­նու­թյու­նը, ա­ռա­ջա­բա­նը և ծա­նո­թագ­րու­թյուն­նե­րը` Ա­րամ Թոփ­չյա­նի, Երևան, «Զան­գակ», 2018 թ. էջ 29):


Պե­տա­կան գոր­ծիչ­նե­րից ո­մանք փոր­ձե­ցին ո­րո­շա­կի քայ­լե­րի դի­մել: 1463 թ. Բո­հե­միա­յի ար­քա Գեոր­գի Պո­դիեբ­րա­դը Փա­րի­զում հան­դի­պե­լով իր ֆրան­սիա­ցի գոր­ծըն­կեր Լուի Տասն­մե­կե­րոր­դին, ա­ռա­ջար­կեց կն­քել հետևյալ քա­ղա­քա­կան փաս­տա­թուղ­թը. «Միաս­նու­թյան և դաշ­նակ­ցու­թյան պայ­մա­նա­գիր ար­քա Լուի Տասն­մե­կե­րոր­դի, Բո­հե­միա­յի Գեորգ ար­քա­յի և Վե­նե­տի­կի սե­նյո­րիա­յի միջև` Թուր­քին դի­մադ­րե­լու հա­մար»:
Այդ պայ­մա­նա­գի­րը, ո­րին պի­տի միա­նա­յին նաև Լե­հաս­տանն ու Հուն­գա­րիան, Բուր­գուն­դիա­յի և Բա­վա­րիա­յի դք­սու­թյուն­նե­րը, ա­վա՜ղ, այդ­պես էլ չի­րա­կա­նա­ցավ: Միա­ժա­մա­նակ Պիոս Երկ­րորդ պա­պը Վա­տի­կա­նից թուր­քա­կան սուլ­թա­նին նա­մակ էր գրում, որ­տեղ այս­պի­սի տո­ղեր կա­յին. «Չնա­յած ծես են մա­տու­ցում Քրիս­տո­սին, նրանք բո­լո­րը` հա­յե­րը, հա­կո­բի­կյան­նե­րը, մա­րո­նա­կան­նե­րը և այ­լք թա­թախ­ված են սխալ­նե­րի մեջ» (Դե­նի դը Ռուժ­մոն, նույ­նը, էջ 69):
Փաս­տո­րեն մեզ քրիս­տո­նյա չհա­մա­րող այս պա­պը ցնո­րա­կան մտադ­րու­թյուն ու­ներ քրիս­տո­նյա դարձ­նե­լու սուլ­թա­նին: Սա ա­սում է լոկ այն մա­սին, որ Քա­հա­նա­յա­պե­տը չէր հաս­կա­ցել, թե ինչ պտուղ է թուր­քը: Սա­կայն ե­թե մի հրաշ­քով հա­ջո­ղեր, սուլ­թա­նը, ան­շուշտ, դառ­նա­լու էր կա­թո­լիկ քրիս­տո­նյա և Վա­տի­կա­նից ար­տո­նու­թյուն ստա­նար հա­լա­ծե­լու, ե­թե ոչ կո­տո­րե­լու «սխալ­նե­րի մեջ թա­թախ­ված» հա­յե­րին, հույ­նե­րին, ա­սո­րի­նե­րին, մա­րո­նա­կան­նե­րին, հա­կո­բի­կյան­նե­րին… Եվ հա­վա­նա­բար հա­մոզ­վե­լով, որ թուր­քից քրիս­տո­նյա դուրս չի գա, այդ պա­պը գա­ղա­փար հղա­ցավ դաշ­նա­կից եր­կր­նե­րի տոր­միղ հա­վա­քել և ան­ձամբ ա­ռաջ­նոր­դել դե­պի Բոս­ֆոր` ա­զա­տագ­րե­լու Կոս­տանդ­նու­պո­լի­սը: Ա­վան­դու­թյունն ա­սում է, որ 1464 թ. օ­գոս­տո­սի 14-ին, պա­տու­հա­նի մոտ կանգ­նած, ան­համ­բեր սպա­սում էր նա­վա­տոր­մի ժա­մա­նե­լուն: Սա­կայն եր­կար սպա­սե­լուց հե­տո, երբ հայտ­նե­ցին, որ ոչ մեկ նավ չի մտել նա­վա­հան­գիստ, նույն պա­հին պա­պը վշ­տից մա­հա­ցավ: Իսկ թուր­քը, ինչ­պես հայտ­նի է, քրիս­տո­նյա չդար­ձավ, փո­խա­րե­նը հրով ու սրով իս­լա մ պար­տադ­րեց բուլ­ղար­նե­րի, սեր­բե­րի մի մա­սին և ալ­բա­նա­ցի­նե­րին` գրե­թե ամ­բող­ջու­թյամբ:


Այս­պի­սով, թուր­քին դի­մադ­րե­լու նման բո­լոր կո­չերն ու ծրագ­րե­րը պի­տի մնա­յին ձայն բար­բա­ռո հա­նա­պա­տի, և եվ­րո­պա­կան թա­գա­կիր­նե­րից միայն Լե­հաս­տա­նի ար­քա Յան Սո­բիես­կին էր, որ ե­ղավ ա­մե­նա­գործ­նա­կա­նը և 1683 թ. սեպ­տեմ­բե­րի 12-ին, Վիեն­նա­յի մոտ, ութ­սուն­հա­զա­րա­նոց բա­նա­կով գլ­խո­վին ջախ­ջա­խե­լով քա­ղա­քը պա­շա­րած թուր­քա­կան հա­րյու­րե­րե­սուն­հա­զա­րա­նոց զոր­քը, Եվ­րո­պան փաս­տո­րեն փր­կեց կոր­ծա­նու­մից: Այդ առ­թիվ հո՜ւյժ ե­րախ­տա­գետ ավ­ստ­րիա­ցիք ըն­դա­մե­նը մի հու­շա­տախ­տակ են փակց­րել թուր­քա­կան ան­խու­սա­փե­լի նախ­ճի­րից փրկ­ված քա­ղա­քի պա­տե­րից մե­կին։ Հռո­մի պապն ա­վե­լի լիա­բուռն ե­ղավ` գո­նե բա­ռե­րով, լեհ ար­քա­յին հա­մա­րե­լով «Արևմտյան քա­ղա­քակր­թու­թյան փր­կիչ»:


Նման փա­ռա­հեղ հաղ­թա­նա­կից հե­տո Եվ­րո­պա­յին մնում էր միայն ան­հա­պաղ միա­վոր­վել և թուր­քե­րին վերջ­նա­կա­նա­պես քշել Կոս­տանդ­նու­պոլ­սից, սա­կայն դա տե­ղի չու­նե­ցավ, իսկ թուր­քերն էլ բա­վա­րար­վե­ցին մինչ այդ գրա­ված եվ­րո­պա­կան տա­րածք­նե­րով` Հու­նաս­տան, Բուլ­ղա­րիա, Ռու­մի­նիա, Ալ­բա­նիա, Սեր­բիա… Ի դեպ, Սեր­բա­կան Նիշ քա­ղա­քի մեր­ձա­կայ­քում է գտն­վում թուր­քա­կան վայ­րա­գու­թյան ա­մե­նա­պեր­ճա­խոս վկա­յու­թյու­նը` Չե­լե-Կու­լա կոչ­ված ա­հա­սար­սուռ աշ­տա­րա­կը:


1809 թ. սեր­բերն ապս­տամ­բե­ցին թուր­քե­րի դեմ, սա­կայն ու­ժերն ան­հա­վա­սար էին, ուս­տի պարտ­վե­ցին: Այ­նու­հան­դերձ, թուր­քե­րը մոտ տա­սը հա­զար զոհ ու­նե­ցան: Այդ ծանր կո­րուստ­նե­րից կա­տա­ղած` թուր­քե­րի զո­րահ­րա­մա­նա­տար Խուր­շիդ փա­շա կոչ­վա­ծը ո­րո­շեց այն­պի­սի դաս տալ պարտ­ված­նե­րին, որ այ­դու­հետ այլևս չհա­մար­ձակ­վեն ըն­դվ­զել: Նախ հրա­մա­յեց մաշ­կել զոհ­ված սեր­բե­րի մար­մին­նե­րը, ծղոտ լց­րեց և ու­ղար­կեց սուլ­թա­նին: Այ­նու­հետև գլ­խատ­վե­ցին մոր­թա­զերծ մար­մին­նե­րը, և սերբ մար­տիկ­նե­րի գան­գե­րից հինգմետ­րա­նոց աշ­տա­րակ կա­ռուց­վեց, ո­րի կա­տա­րին դր­վեց ապս­տամբ­նե­րի հրա­մա­նա­տար վոե­վո­դա Ստե­ֆան Սին­ջե­լի­չի գան­գը…
Ֆրան­սիա­ցի մեծ բա­նաս­տեղծ Լա­մար­տի­նը 1833 թ. այդ աշ­տա­րա­կը տես­նե­լով, այս­պես գրեց. «Թող սեր­բե­րը լավ պա­հեն այս հու­շար­ձա­նը: Նրանց ե­րե­խա­նե­րը նա­յե­լով դրան, կհաս­կա­նան, թե ինչ ար­ժե ա­զա­տու­թյու­նը և թե հա­նուն դրա ինչ գին վճա­րե­ցին նրանց հայ­րե­րը»:
Թող աշ­խար­հի բո­լոր քա­ջահ­մուտ պատ­մա­բան­ներն ինձ ա­պա­ցու­ցեն, թե մարդ­կու­թյան պատ­մու­թյան մեջ նման քստմ­նե­լի դա­ժա­նու­թյան երկ­րորդ օ­րի­նա­կը գո­յու­թյուն ու­նի:
Իս­կա­պես որ` «Թուր­քերն ան­ցան այդ­տե­ղով»:


1829 թ. այս­պես գրեց Վիկ­տոր Հյու­գոն իր նշա­նա­վոր բա­նաս­տեղ­ծու­թյան մեջ` ցնց­ված հու­նա­կան Քիոս կղ­զում թուր­քե­րի կազ­մա­կեր­պած նախ­ճի­րից: Նույն թվա­կա­նին, նույն նախ­ճի­րը պատ­կե­րեց Է­ժեն Դե­լակ­րուան` ստեղ­ծե­լով իր լա­վա­գույն կտավ­նե­րից մե­կը, վեր­նագ­րե­լով «Le massacre de Chios» , «Քիո­սի կո­տո­րա­ծը»:
Ա­վե­լի ուշ, երբ թուր­քե­րը հեր­թա­կան ան­գամ ա­րյան բաղ­նիք էին դարձ­րել Սեր­բիան, 1876 թ. օ­գոս­տո­սի 29-ին Վ. Հյու­գոն լու­սա­վոր հան­ճա­րին բնո­րոշ զայ­րա­լից մի ե­լույթ պի­տի ու­նե­նար Ֆրան­սիա­յի սե­նա­տում, ա­նար­գան­քի սյու­նին գա­մե­լով եվ­րո­պա­կան կա­ռա­վա­րու­թյուն­նե­րը` ի­րենց ան­տար­բեր և կեղ­ծա­վոր կեց­ված­քի հա­մար. «Անհ­րա­ժեշ­տու­թյուն է ծա­գել եվ­րո­պա­կան կա­ռա­վա­րու­թյուն­նե­րի ու­շադ­րու­թյու­նը հրա­վի­րել մի փաս­տի վրա, այն­քա՜ն փոք­րիկ, որ կա­ռա­վա­րու­թյուն­ներն ա­սես չեն նկա­տել: Ա­հա այդ փաս­տը. սպա­նում են մի ամ­բողջ ժո­ղո­վուրդ: Որ­տե՞ղ: Եվ­րո­պա­յում: Վկա­ներ կա՞ն: Ըն­դա­մե­նը մեկ վկա` ամ­բողջ աշ­խար­հը: Իսկ կա­ռա­վա­րու­թյուն­նե­րը տես­նու՞մ են այդ փաս­տը: Ոչ:


Մեկ մարդ սպա­նե­լը ո­ճիր է: Մեկ ժո­ղո­վուրդ սպա­նե­լը` մի «հարց»:
…Ե՞րբ պի­տի վերջ դր­վի այս հե­րո­սա­կան փոքր ազ­գի նա­հա­տա­կու­թյա­նը»:
(Իս­կա­պես որ. մեկ Նա­վալ­նիի «սպա­նու­թյան» մութ պատ­մու­թյու­նը ո­ճիր է և հեր­թա­կան պատ­ժա­մի­ջոց­նե­րի հրա­շա­լի պատր­վակ, իսկ խա­ղաղ բնա­կիչ­նե­րի ա­միս ու կես տևող ռմ­բա­կո­ծու­թյուն­նե­րը` «հարց», ո­րը դեռ պի­տի քն­նարկ­վի):
Ֆրան­սիա­կան սե­նա­տի ան­դամ Վիկ­տոր Հյու­գոն ըն­դա­մե­նը մեկ լու­ծում էր տես­նում. «Այն, ինչ տե­ղի է ու­նե­նում Սեր­բիա­յում, ա­պա­ցու­ցում է Եվ­րո­պա­յի միա­ցյալ պե­տու­թյուն­նե­րի անհ­րա­ժեշ­տու­թյու­նը»:


Այս ե­լույ­թից 83 տա­րի անց հիմն­վեց Եվ­րա­միու­թյու­նը, որն այ­սօր ընդ­գր­կում է 27 եր­կիր, և մեր օ­րի­նա­կով տես­նում ենք, թե այդ հզոր միու­թյու­նը որ­քա­նով է ու­նակ կամ, ա­վե­լի շուտ, ցան­կա­նում կանգ­նեց­նել ա­րյու­նա­հե­ղու­թյուն­նե­րը և վճ­ռա­կան քայ­լե­րի դի­մել ընդ­դեմ ոճ­րա­գործ պե­տու­թյան։ Սա­կայն շա­րու­նակ, Վ. Հյու­գո­յի բա­ռե­րովն իսկ ա­սած, «այդ կա­ռա­վա­րու­թյուն­նե­րը տար­տամ պա­տաս­խան­ներ են թո­թո­վում» և ի­րենց սո­վո­րույ­թի հա­մա­ձայն միևնույն հար­թու­թյան վրա դնում ա­րյու­նար­բու գա­զա­նին և նրա զո­հին:


Քա­ռորդ դար անց, 1900 թ. ֆրան­սիա­ցի մեկ այլ ազն­վա­կան բա­նաս­տեղծ` Շառլ Պե­գին, հա­մի­դյան ջար­դե­րին պի­տի անդ­րա­դառ­նար, ցու­ցա­բե­րե­լով ա­ռա­վել ի­րա­տես մի հա­յացք Արևմուտ­քի հան­դեպ. «Հա­մոզ­ված եմ, որ ներ­կա­յիս մարդ­կու­թյու­նը լր­ջո­րեն հի­վանդ է: Հա­յոց ջար­դե­րը, ո­րոնց ես շա­րու­նակ պի­տի անդ­րա­դառ­նամ, և ո­րոնք շա­րու­նակ­վում են, միայն ա­մե­նա­մեծ ջար­դե­րը չեն այս դա­րի… Եվ որ­պես­զի կա­րո­ղա­նանք հա­մայ­նա­կան մահ­վան նման օ­րի­նակ­ներ բե­րել, մարդ­կու­թյան հի­շո­ղու­թյան մի­ջով պի­տի գնանք մինչև միջ­նա­դա­րի ա­սիա­կան նախ­ճիր­նե­րը: Եվ Եվ­րո­պան տե­ղից չշարժ­վեց: Ֆրան­սիան տե­ղից չշարժ­վեց: Մի­ջազ­գա­յին ֆի­նանս­նե­րը մեզ կաշ­կան­դում են։ Եվ­րո­պան հի­վանդ է: Ֆրան­սիան հի­վանդ է: Ես հի­վանդ եմ: Աշ­խար­հը հի­վանդ է»:
Քա­ղա­քա­կիրթ հոր­ջորջ­ված մարդ­կու­թյունն այ­սօր շա­րու­նա­կում է մնալ հի­վանդ: Ան­բու­ժե­լի հի­վանդ : Վա­րա­կա­կի՛ր հի­վանդ:


Գեոր­գի Պո­դիեբ­րա­դի, Խուան Լուիս Վի­վե­սի, Մար­տին Լյու­թե­րի, Յան Սո­բիես­կու, Է­ժեն Դե­լակ­րուա­յի, Վիկ­տոր Հյու­գո­յի, Ֆեո­դոր Դոս­տոևսկու, Շառլ Պե­գիի, Ռո­մեն Ռո­լա­նի, Ա­նա­տոլ Ֆրան­սի, Է­միլ Վեր­հառ­նի, Յան Ռայ­նի­սի ժա­մա­նակ հե­ռուս­տա­ցույց, հա­մա­ցանց և ընդ­հան­րա­պես ար­դի տե­ղե­կատ­վա­կան մի­ջոց­նե­րը չկա­յին, ո­րոն­ցով աշ­խար­հի ու­զած ծայ­րից հնա­րա­վոր կլի­ներ մի քա­նի րո­պե­նե­րի ըն­թաց­քում քիչ թե շատ ամ­բող­ջա­կան պատ­կե­րա­ցում կազ­մել մարդ­կու­թյան դեմ կի­րառ­վող հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի մա­սին, սա­կայն նրան­ցում ար­թուն էին խիղ­ճը և ան­կա­շառ մտա­վո­րա­կա­նի հանձ­նա­ռու­թյու­նը, որն ստի­պում էր լուրն առ­նե­լուն պես տագ­նապ հն­չեց­նել, բո­ղո­քի ձայն բարձ­րաց­նել ընդ­դեմ ոճ­րա­գոր­ծի և գո­նե բա­րո­յա­պես սա­տար կանգ­նել զո­հին, մինչ­դեռ այ­սօր, այս ու այն կող­մից հն­չող հա­տու­կենտ քա­ջա­լե­րա­կան խոս­քե­րը չհաշ­ված, քա­ղա­քա­կիրթ աշ­խար­հի մտա­վո­րա­կա­նու­թյու­նը, իր ամ­բող­ջու­թյան մեջ, մնում է ան­տար­բեր այն ա­մե­նի հան­դեպ, ինչ տե­ղի է ու­նե­նում Ար­ցա­խում: Ան­գամ այս օ­րե­րին, երբ թուր­քիս­լա­մա­կան ա­հա­բեկ­չու­թյու­նը միա­ժա­մա­նակ գլուխ է բարձ­րաց­րել եվ­րո­պա­կան մի շարք եր­կր­նե­րում և սպառ­նում է դառ­նալ մի նոր covid։


Ա­լեք­սանդր ԹՈՓ­ՉՅԱՆ

Հ.Գ. 2006 թ. հուն­վա­րին բախտ ու­նե­ցա հյու­րըն­կալ­վե­լու բել­գիա­ցի մեծ բա­նաս­տեղծ Մո­րիս Կա­րե­մի տա­նը՝ Բրյու­սե­լի ար­վար­ձան Ան­դեր­լեխ­տում: Բնա­կա­նա­բար, ա­ռիթն ան­մի­ջա­պես օգ­տա­գոր­ծե­ցի մեկ­նե­լու Բրյու­գե և հար­գան­քի տուրք մա­տու­ցե­լու Խուան Լուիս Վի­վե­սին: Հյու­սի­սա­յին Վե­նե­տիկ հա­մար­վող այդ հրաշք քա­ղա­քում, Սուրբ Դո­նա­տիա­նու­սի տա­ճա­րի առջև, պատ­վան­դա­նի վրա դր­ված է մեծ հու­մա­նիս­տի կի­սանդ­րին: Ա­հա այդ այ­ցե­լու­թյան վկա­յու­թյու­նը՝ մար­գա­րեի լու­սան­կա­րը, ո­րը, չնա­յած ամ­պա­մած օր­վան, կար­ծում ենք հա­ջող ստաց­վեց և, ան­շուշտ, շնոր­հիվ նրա դեմ­քից ճա­ռա­գող լույ­սի , որն, ա­վա՜ղ, առայ­սօ­ր ան­զոր է բու­ժե­լու արևմտյան աշ­խար­հի քրո­նիկ հավ­կու­րու­թյու­նը թուր­քե­րի հար­ցում:

Դիտվել է՝ 2850

Մեկնաբանություններ