Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Mediaport»-ը բացառիկ լուսանկար է հրապարակել Արցախի նախագահի՝ ՌԴ գաղտնի այցից

«Mediaport»-ը բացառիկ լուսանկար է հրապարակել Արցախի նախագահի՝ ՌԴ գաղտնի այցից
25.11.2020 | 15:31

«Mediaport» տելեգրամյան ալիքը բացառիկի լուսանկար է հրապարակել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ՌԴ գաղտնի այցից: «Լուսանկարը արվել է երեկ լուսադեմին՝ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի մասնավոր ինքնաթիռների տերմինալում: Լուսանկարում Արայիկ Հարությունյանի կողքին են ՌԴ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը և ՀԱՊԿ շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը, որը, ինչպես հայտնել ենք, նրա հետ վերադարձել է Հայաստան», - գրել է ալիքը՝ հիշեցնելով՝ Mediaport-ը նախօրեին տեղեկացրել էր, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գաղտնի այցով մեկնել է ՌԴ՝ իր պաշտոնի հարցով:

Նիկոլ Փաշինյանն իր կնոջ՝ Աննա Հակոբյանի լոբբինգով որոշել է Արցախի նախագահ դարձնել Սամվել Բաբայանին, որը պատերազմի օրերին տիկնոջ հետ չափազանց մտերմացել է. «Այդ սցենարը կանխելու նպատակով Արայիկ Հարությունյանը գաղտնի մեկնել էր Մոսկվա՝ օգնություն խնդրելու և պլանավորել էր այնտեղ մնալ մինչև նոյեմբերի 25-ը, սակայն մեր բացահայտումից հետո ընդհատել է այցը: Նա Հայաստան է վերադարձել «Cessna 525 Citation jet» մոդելի մասնավոր ինքնաթիռով՝ վճարելով 25.000 եվրո:
Գաղտնի այցը թաքցնելու համար մինչ Հարությունյանը Մոսկվայում էր, Արցախի նախագահի լրատվականը Քաշաթաղում անցկացված հին խորհրդակցության մասին մամուլի հաղորդագրություն էր տարածել, իսկ նրա խոսնակը այս ողջ ընթացքում հեռախոսազանգերին չի պատասխանել»:

Դիտվել է՝ 2620

Մեկնաբանություններ