Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ամարասը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ է

Ամարասը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ է
25.11.2020 | 15:40

Ամարասն այն տարածքում է, որտեղ ռուսական խաղաղապահ զորքերը վերահսկողություն են իրականացվում՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանը` անդրադառնալով հարցին՝ Ամարասն անցե՞լ է Ադրբեջանի կազմ:

«Մենք կարող ենք այցելել ինչպես Դադիվանք, այնպես էլ Ամարաս: Դա կարևոր ձեռքբերում է, որովհետև իմ կարծիքով Ամարասը Արցախի տարածքում ամենակարևոր մշակութային ժառանգություններից է և բավականին մեծ գումար է ծախսվել վերականգնման համար, պահպանման համար»,-ասաց նա և նշեց, որ ինչպես Գանձասարը, Տիգրանակերտը այնպես էլ Ամարասը կարևորագույն հուշարձան է:

Տիգրան Գալստյանը նկատեց, որ Ամարասը պահպանվել է մշակութային ժառանգության համար մտահոգ հայ մտավորականների բարձրացրած հարցի շնորհիվ: Բացի այդ նա նշեց, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի ղեկավարությունը դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ` պահպանելու քրիստոնեական արժեքները, իսկ հայկական կողմի ներկայացրած նամակը շատ հեղհեղուկ ձևակերպված է եղել: «Հադրութի շրջանում կարևոր հուշարձաններ ևս կան, որոնք ևս անհրաժեշտություն կա պահպանելու: Կարող է Ադրբեջանի համար դրանք այդքան էլ նշանակություն չունենան և հայկական կողմին զիջեն, կամ փոխանակվի այլ տարածքների հետ»,-ասաց նա: Տիգրան Գալստյանը ներկայացրեց Ադրբեջանի վերահսկողության տակ անցած կարևոր հուշարձաններ
Հադրութի շրջան
1. Գտչավանք, 9-13-րդ, 18-րդ դդ.
2. Մոխրենիսի «Օխտը դռնի» եկեղեցի, 6-7-րդ դդ.
3. Տող գյուղ. Դիզակի Մելիք Եգանյանների մելիքական տան համալիր, 18-րդ դ., Մելիքական ընդունարան և մուտքի 1737թ. ընդարձակ արձանագիր


Ասկերանի շրջան
1. Ավետարանոց գյուղի Ս. Կուսանաց վանք, 17-18-րդ դդ.,Մելիքական գերեզմանոց, Վարանդայի Մելիք Շահնազարյանների մելիքական տուն, 18-րդ դ.


Մարտակերտի շրջան
1. Թալիշ գյուղի մոտ՝ Հոռեկավանք, 4-7-րդ, 13-րդ դդ.,
Գյուլիստանի Մելիք Բեգլարյանների մելիքական տուն, 18-րդ դ.
2. Մատաղիս գյուղի մոտ՝ Ջրվշտիկ կամ Եղիշե առաքյալի վանք, 4-7-րդ, 13-18-րդ դդ.

Դիտվել է՝ 2836

Մեկնաբանություններ