Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մա­կունցն ու Հայ­րա­պետ­յա­նը Փա­շի­ն­յա­նից պա­հան­ջել են հաշ­վե­տու լի­նել

Մա­կունցն ու Հայ­րա­պետ­յա­նը Փա­շի­ն­յա­նից պա­հան­ջել են հաշ­վե­տու լի­նել
27.11.2020 | 00:08

«Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վար Լի­լիթ Մա­կուն­ցը սեպ­տեմ­բե­րի 27-ից մինչ օրս հրա­պա­րա­կա­յին հար­ցազ­րույ­ցով հան­դես չի ե­կել: Լրագ­րող­նե­րիս բազ­մա­թիվ փոր­ձերն ու պն­դում­նե­րը, թե խոր­հր­դա­րա­նի մե­ծա­մաս­նու­թյան ղե­կա­վա­րը պետք է հաշ­վե­տու լի­նի, ներ­կա­յաց­նի խմ­բակ­ցու­թյան տե­սա­կետն ու դիր­քո­րո­շում­նե­րը, նա ան­պա­տաս­խան է թո­ղել: Այս օ­րե­րին Ազ­գա­յին ժո­ղո­վի՝ լրագ­րող­նե­րի հա­մար ան­հա­սա­նե­լի, գաղտ­նի մուտ­քե­րից օգտ­վում են ոչ միայն Ազ­գա­յին ժո­ղո­վի նա­խա­գա­հը, այլև ԱԺ իշ­խա­նա­կան թևի փոխ­խոս­նակ­ներն ու Մա­կուն­ցը: Ա­մեն ինչ ա­նում են, որ լրագ­րող­նե­րի շուրջ­կա­լում չհայ­տն­վեն ու խու­սա­փեն ան­ցան­կա­լի հար­ցե­րից:
«Ի­րա­տե­սի» մեր­ձիշ­խա­նա­կան աղ­բյուր­նե­րի հա­մոզ­մամբ՝ Մա­կուն­ցի լռու­թյունն ու «փա­խուս­տը» պա­տա­հա­կան չեն: Ի­րա­կա­նում նա այդ­քան էլ հա­մա­կար­ծիք չէ Փա­շի­նյա­նի քայ­լե­րին, և ներ­քին լա­րումն էլ ա­վե­լի չմե­ծաց­նե­լու հա­մար նա­խընտ­րում է լռել ու ո­չինչ չխո­սել: Նո­յեմ­բե­րի 10-ի՝ կա­պի­տու­լյա­ցիա­յի մա­սին խայ­տա­ռակ հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո վար­չա­պե­տի հետ տար­բեր հան­դի­պում­նե­րի ժա­մա­նակ Մա­կունցն ա­սել է, որ Փա­շի­նյա­նը պետք է հրա­ժա­րա­կան տա, ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­ներ պետք է լի­նեն, ու ե­թե իշ­խա­նու­թյու­նը ցան­կա­նում է շա­րու­նա­կել կա­ռա­վա­րու­մը, դա կա­րող է ա­նել վե­րար­տադ­րու­թյան մի­ջո­ցով, այ­սինքն՝ ար­տա­հերթ ընտ­րու­թյու­նե­րի:


Մեր աղ­բյու­րի փո­խանց­մամբ՝ Փա­շի­նյա­նի հետ հան­դի­պում­նե­րի ժա­մա­նակ բա­վա­կան կոշտ դի­տար­կում­ներ է ա­նում Ազ­գա­յին ժո­ղո­վի կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի, սպոր­տի, ե­րի­տա­սար­դու­թյան և սփյուռ­քի հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Մխի­թար Հայ­րա­պե­տյա­նը, ո­րը իշ­խող «Քա­ղա­քա­ցիա­կան պայ­մա­նա­գիր» կու­սակ­ցու­թյան վար­չու­թյան ան­դամ է. «Մխի­թա­րը վար­չա­պե­տին շատ ու­ղիղ հար­ցադ­րում­ներ է ա­նում, բա­ցատ­րու­թյուն­ներ պա­հան­ջում, պն­դում, որ վեր­ջինս հաշ­վե­տու լի­նի կու­սա­կից­նե­րին: Նի­կո­լին ա­սում է՝ ե­կեք ու մեզ ա­սեք՝ ի՞նչ եք ա­նում կամ ին­չու՞ եք այդ­պես ա­նում, որ մենք էլ մեր ա­նե­լիք­նե­րից տե­ղյակ լի­նենք: Հան­դի­պում­նե­րից մե­կի ժա­մա­նակ, օ­րի­նակ, Հայ­րա­պե­տյա­նը հարց է տվել՝ ին­չու՞ է ա­ռանց որևէ մե­կի հետ քն­նար­կե­լու ստո­րագ­րել նո­յեմ­բե­րի 10-ի հայ­տա­րա­րու­թյան տակ: Վար­չա­պե­տից պա­հան­ջել է նաև ա­սել, թե հե­տա­գա ինչ քայ­լեր ու հայ­տա­րա­րու­թյուն­ներ է պատ­րաստ­վում ա­նե­լու: Հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գա­հը, ըստ երևույ­թին, մտա­հոգ­ված է՝ պե­տու­թյա­նը հար­ված հասց­նող հեր­թա­կան քայլ չա­նի՞ հան­կարծ Նի­կո­լը»:


Մեզ ա­սա­ցին նաև, որ «Իմ քայ­լի» պատ­գա­մա­վոր­նե­րը «լե­զու են ա­ռել», խմ­բակ­ցու­թյան նիս­տե­րի, վար­չա­պե­տի հետ հան­դի­պում­նե­րի ժա­մա­նակ հար­ցեր են բարձ­րաց­նում, քն­նա­դա­տա­բար վեր­լու­ծում ի­րո­ղու­թյու­նը, սուր ակ­նարկ­ներ ա­նում: Ե­թե նախ­կի­նում գլուխ­նե­րը կախ լսում էին «հրա­մա­նա­տա­րի» ա­սած­ներն ու կա­տա­րում հրա­հանգ­նե­րը, այժմ պա­տաս­խան պա­հան­ջո­ղի դիր­քե­րից են խո­սում:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 7157

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ