Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արշակ Սա­դո­յա­նը գոռ­գո­ռա­ցել է Փա­շի­ն­յա­նի վրա, Գա­գիկ Գի­նո­ս­յանն ա­ռա­ջար­կել է մաս­նակ­ցել Բաքվի զորահանդեսին

Արշակ Սա­դո­յա­նը գոռ­գո­ռա­ցել է Փա­շի­ն­յա­նի վրա, Գա­գիկ Գի­նո­ս­յանն ա­ռա­ջար­կել է մաս­նակ­ցել Բաքվի զորահանդեսին
03.12.2020 | 23:37

Վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի և Հան­րա­յին խոր­հր­դի ան­դամ­նե­րի՝ օ­րերս կա­յա­ցած հան­դի­պու­մը բա­վա­կան բուռն է ան­ցել: Հան­դիպ­մա­նը Հան­րա­յին խոր­հր­դի 44 ան­դամ­նե­րից մաս­նակ­ցել է 14-ը, ներ­կա­նե­րի հիմ­նա­կան մա­սը խո­սել է կա­ռա­վա­րու­թյան ձա­խո­ղում­նե­րի և Նի­կոլ Փա­շի­նյա­նի հրա­ժա­րա­կա­նի անհ­րա­ժեշ­տու­թյան մա­սին:


«Ի­րա­տե­սի» տե­ղե­կու­թյուն­նե­րով՝ հան­դիպ­ման ժա­մա­նակ Փա­շի­նյա­նին ա­մե­նա­սու­րը Հան­րա­յին խոր­հր­դի ան­դամ, «Կա­րին» ա­վան­դա­կան եր­գի-պա­րի հա­մույ­թի հիմ­նա­դիր և գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար Գա­գիկ Գի­նո­սյանն է քն­նա­դա­տել, ե­լույթ ու­նե­նա­լուց հե­տո էլ հայ­տա­րա­րել, որ դուրս է գա­լիս խոր­հր­դի կազ­մից: «Գի­նո­սյա­նը ե­լույ­թը սկ­սել է Փա­շի­նյա­նին ու նրա՝ ա­մեն ին­չից «բե­խա­բար» թի­մը դա­վա­ճան ան­վա­նե­լով: Վր­դով­ված ու ար­հա­մար­հա­կան տո­նով նշել է, որ իշ­խա­նու­թյան ա­մե­նա­ճիշտ ո­րո­շու­մը կամ փր­կա­գինն այն կլի­նի, որ դեկ­տեմ­բե­րի 10-ին՝ Ադր­բե­ջա­նում անց­կաց­վե­լիք զո­րա­հան­դե­սի օ­րը, Փա­շի­նյանն ԱԺ «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան հետ հան­դի­սա­վոր կեր­պով փո­խա­նա­կում ի­րա­կա­նաց­նի՝ ի­րենք մնան, ռազ­մա­գե­րի­նե­րը հետ գան: Նա ե­լույ­թը եզ­րա­փա­կել է հետևյալ խոս­քով. «Ինչ լավ է, որ ձեր պիղծ ձեռ­քով Լեո­նիդ Ազ­գալ­դյա­նին հե­րո­սի կո­չում չեք շնոր­հել»,- պատ­մեց մեր զրու­ցա­կի­ցը:


Նա նաև փո­խան­ցեց, որ բա­վա­կան հա­խուռն պահ­վածք է դրսևո­րել Հան­րա­յին խոր­հր­դի մեկ այլ ան­դամ՝ հա­սա­րա­կա­կան, քա­ղա­քա­կան գոր­ծիչ Ար­շակ Սա­դո­յա­նը: Ըստ մեր աղ­բյու­րի՝ Սա­դո­յա­նը, Փա­շի­նյա­նին տես­նե­լով, սկ­սել է գոռ­գո­ռալ, թե՝ մինչև հի­մա ի՞նչ եք ա­նում այդ ա­թո­ռին նս­տած: «Պա­րոն Սա­դո­յա­նը ձե­նը գլուխն էր գցել, թե՝ ա՛յ տղա, ի՞նչ ես կառ­չել ա­թո­ռից, թող գնա: Պարտ­վել ես, գնա, է­լի՝ ան­վերջ գո­ռում էր նա: Անվ­տան­գու­թյան աշ­խա­տող­ներն էին ան­գամ ան­հան­գս­տա­ցել, մի պահ փոր­ձում էին ա­ռաջ գալ՝ փոր­ձե­լով կան­խել Սա­դո­յա­նի հա­վա­նա­կան «հար­ձա­կու­մը»: Հան­րա­յին խոր­հր­դի մյուս ան­դամ­նեը, տես­նե­լով, որ չի հան­դարտ­վում, Սա­դո­յա­նին խնդ­րել, հոր­դո­րել, հա­մո­զել են դուրս գալ»:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 6907

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ