Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մարդկանց ծառա պետք չէ լինել

Մարդկանց ծառա պետք չէ լինել
24.07.2022 | 09:44

Արդ, մարդկա՞նց եմ ձգտում հաճոյացնել, թե՞ Աստծուն. կամ մարդկանց հաճելի լինե՞լ եմ ուզում: Եթե ջանայի մարդկանց հաճելի լինել, ապա Քրիստոսին ծառա չէի լինի:

Գաղ.1; 10

«Հիսուս նրանց Իր մոտ կանչեց ու ասաց. «Գիտե՛ք, որ ազգերի իշխանավորները տիրում են ազգերի վրա, եւ մեծամեծները իշխում են նրանց վրա: Ձեր մեջ եւս չպետք է այդպես լինի. այլ ձեզնից ով կկամենա մեծ լինել, ձեր ծառան պիտի լինի. եւ ձեզնից ով կկամենա առաջին լինել, ձեր ծառան պիտի լինի. ինչպես որ մարդու Որդին չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելու եւ Իր անձը տալու՝ որպես փրկանք շատերի փոխարեն» (Մատթ. 20; 25-28):
«Մեծ գնով գնվեցիք, մարդկանց ծառա մի՛ եղեք» (Ա Կորնթ. 7;23):


Տիրոջ և առաքյալի խոսքերի միջև թվացյալ հակասությունը միայն համատեքստից դուրս է, իսկ Աստծո Խոսքը անհրաժեշտ է ուսումնասիրել որպես մեկ ամբողջություն, որի մասերը միմյանց փոխլրացնում, բացահայտում և մեկնաբանում են: Ի՞նչ է առհասարակ ծառայությունը և ի՞նչ է ենթադրում: Ծառայությունը (պաշտոնը) խոնարհություն է և ենթադրում է խոնարհամտություն: Ծառայության գերագույն օրինակը Ինքը Տերն է, որովհետև Նա օրինակ տվեց՝ տալով Ինքն Իրեն: Նա ծառայեց մարդկանց, բայց մարդկանց ծառա չեղավ, որովհետև ծառայեց մարդ տեսակին, մարդկայնութանը, ոչ թե մարդու եսին, այլ խղճին, Աստծո պատկերը հանդիսացող մարդուն՝ Նրա մեջ Աստծո նմանության վերականգնման տեսլականով. «Ձեզանից յուրաքանչյուրը թող խորհի այն, ինչ որ կա Քրիստոս Հիսուսի մեջ, որը Աստծու կերպարանքով էր, բայց Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց, այլ իր անձը ունայնացրեց՝ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով, եւ մարդու կերպարանքով խոնարհեցրեց Ինքն Իրեն՝ հնազանդ լինելով մինչեւ մահ եւ այն էլ մահվան՝ խաչի վրա: Դրա համար էլ Աստված Նրան առավել բարձրացրեց եւ նրան շնորհեց մի անուն, որ վեր է, քան ամեն անուն, որպեսզի Հիսուս Քրիստոսի անունով խոնարհվի ամեն ծունկ՝ լինի թե՛ երկնավորների, թե՛ երկրավորների, եւ թե՛ սանդարամետականների. եւ ամեն լեզու խոստովանի, թե Հիսուս Քրիստոս Տե՛ր է՝ ի փառս Հայր Աստծու» (Փիլ. 2; 5-11):


Մարդը կամ պետք է ծառայի (պաշտի) Աստծուն, կամ բնության տարերային ուժերին, կամ սեփական կրքերին, կամ մեղավոր մարդանց, կամ... Ընտրության հնարավորությունը լայն է, ընտրելու իրավունքը՝ առկա: Սակայն Աստված մեզ մեղքի ծառայությունից ազատել է, որպեսզի մենք ազատ կամքով, առանց այն ճնշելու և բռնադատելու, ծառայենք արդարությանը և բարիք արարարենք. «Այսուհետեւ մեղքը թող չթագավորի ձեր մահկանացու մարմիններին՝ հնազանդեցնելու ձեզ իր ցանկություններին: Եւ ձեր մարմնի անդամները, որպես անիրավութեան գործիք, ի ծառայություն մեղքի մի՛ պատրաստեք, այլ հանձնեցե՛ք ձեզ՝ ի ծառայություն Աստծու, որպես մեռելներից կենդանի դարձածներ, իսկ ձեր մարմնի անդամները՝ արդարության գործիքներ՝ ի ծառայություն Աստծու, որպեսզի մեղքը ձեզ չտիրի. քանզի օրենքի տակ չեք, այլ՝ շնորհի: Իսկ արդ, ի՞նչ: Մե՞ղք գործենք, որովհետեւ օրենքի տակ չենք, այլ՝ շնորհի: Քա՛վ լիցի: Չգիտե՞ք, թե ում համար, որ դուք ձեզ ծառայության մեջ եք դնում հնազանդության համար, ծառա եք, ում որ հնազանդվում եք. եթե՝ մեղքին՝ մահվան է տանում, իսկ եթե՝ Աստծու հնազանդությանը՝ արդարության:

Բայց գոհություն Աստծու. մեղքի ծառաներ էիք, բայց ի սրտե հնազանդվեցիք այնպիսի վարդապետության, որ ձեզ ավանդվեց: Արդ, մեղքից ազատագրվածներդ ծառայեցե՛ք արդարության: Մարդկայնորեն եմ ասում՝ ձեր մարդկային տկարության պատճառով. եւ ինչպես որ ձեր մարմնի անդամները տվեցիք անօրինությանը, որպես ծառաներ պղծության եւ անօրինության, նույնպես եւ այժմ ձեր մարմնի անդամները տվե՛ք սրբության համար՝ որպես ծառաներ արդարության. որովհետեւ, մինչ մեղքի ծառաներն էիք, ազատ էիք արդարության հանդեպ» (Հռ. 6; 12-20):
Մարդկանց ծառա պետք չէ լինել, բայց մարդկանց ծառայելու խոնարհամտությունը հեռու է պահում մեզ մեծագույն մեղքից՝ հպարտությունից: Նրանք, ովքեր չեն խոնարհվում եղբոր առաջ և հայտարարում են, թե իրենք միայն Աստծուն են ծառայում ու պաշտում, ընկել են սատանայի՝ առաջին հպարտի ծուղակը: Եվ անաստվածները, որպես կանոն, ստորաբար շահարկում են Ավետարանի պատգամը՝ իբր այն մարդկանց հարկադրում է տառապել հարստահարողների, շահագործողների լծի տակ:

Եվ այդ գաղափարներով թունավորելով՝ մարդկանց վերածում են դիվակերպ խառնամբոխի՝ խախտելով հասարակության աստվածահաստատ կարգուկանոնը. «Ծառանե՛ր, հնազա՛նդ եղեք ձեր մարմնավոր տերերին ահով եւ դողով եւ անկեղծ սրտով, ինչպես հնազանդ եք Քրիստոսին. ո՛չ թե հսկողության տակ ծառայելով, որպես մարդահաճո անձեր, այլ՝ որպես Քրիստոսի ծառաներ՝ կատարելու համար Աստծու կամքը: Հոժարությա՛մբ ծառայեցեք, ինչպես պիտի ծառայէիք Տիրոջը եւ ոչ թե՝ մարդկանց» (Եփ. 6; 5-7):
Առաքյալը շատ հետաքրքիր է նկարագրում մանուկ մարդկության, ինչպես և հավատի մեջ ամեն մարդու ընթացքը դեպի «չափահասություն». «Այս բանն եմ ասում. որքան ժամանակ որ ժառանգը երեխա է, ավելին չէ, քան ծառան, թեպետեւ ամեն ինչի տեր է: Բայց նա խնամակալների եւ վերակացուների ձեռքի տակ է մինչեւ հոր սահմանած ժամանակը:

Նույնպես եւ մենք. մինչ երեխա էինք, բնության տարերային ուժերին էինք ծառայում: Իսկ երբ ժամանակը իր լրումին հասավ, Աստված ուղարկեց Իր Որդուն, որը ծնվեց կնոջից եւ մտավ օրենքի տակ՝ փրկելու համար նրանց, որ օրենքի տակ էին, որպեսզի մենք որդեգրություն ընդունենք: Եւ որովհետեւ դուք որդիներ եք, Աստված մեր սրտերի մեջ ուղարկեց Իր Որդու Հոգին, որ աղաղակում է՝ Աբբա, Հայր: Ուստի, ծառա չես, այլ՝ որդի, եւ եթե որդի ես, ապա եւ՝ ժառանգ Աստծու» (Գաղ. 4; 1-7):


Աստծո Որդին դարձավ աստվածպաշտության Մեծ Խորհուրդ՝ Խորհուրդ Մեծ և Սքանչելի, «որ հայտնվեց Մարմնով, արդարացավ Հոգով, երեւաց հրեշտակներին, քարոզվեց հեթանոսների մեջ, հավատալի եղավ աշխարհում եւ երկինք վերացավ փառքով» (Ա Տիմ. 3; 16):

Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան

Գորիս

Դիտվել է՝ 16126

Մեկնաբանություններ