«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Կենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալի արտակարգ բանաձևը

Կենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալի արտակարգ բանաձևը
18.05.2023 | 22:40
Կենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալի (Centrist Democrat International) Գլխավոր ասամբլեան այսօր Սլովենիայում կայացած նիստում արտակարգ բանաձեւ է ընդունել Հայաստանում ժողովրդավարության հետ կապված իրավիճակի վերաբերյալ։
Կենտրոնամետ դեմոկրատական ինտերնացիոնալը քաղաքական կուսակցությունների և կազմակերպությունների ամենամեծ և ամենաազդեցիկ միջազգային ասոցիացիան է Միացյալ Նահանգներում, Եվրոպական միությունում և Լատինական Ամերիկայում, որը միավորում է 109 քաղաքական կուսակցություն 83 երկրներից:
Բանաձեւ Հայաստանում ժողովրդավարության պաշտպանության մասին
*Հիշեցնելով դեմոկրատական սկզբունքների, մարդու իրավունքների և օրենքի գերակայության պաշտպանությանն իրենց նվիրվածությունը,
*ճանաչելով Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի մասնակցության խոչընդոտումը միջազգային քաղաքական միջոցառմանը որպես մասնակցային ժողովրդավարության դեմ ոտնձգություն
*Ընդգծելով բազմակուսակցական քաղաքական համակարգի կարևորությունը ներառական հասարակություն կառուցելու համար,
*Ընդգծելով, որ միջազգային հարաբերությունները ցանկացած քաղաքական ուժի գործունեության կարևորագույն ոլորտն են, որն ապահովում է համագործակցությունը, երկխոսությունը և ընդհանուր նպատակների առաջմղումը,
CDI:
*Դատապարտում է քաղաքական դրդապատճառներով քրեական գործեր հարուցելը` դրանք համարելով անընդունելի և հակասող արդարության և օրինականության սկզբունքներին.
* Վստահորեն պնդում է, որ մրցակիցների դեմ քաղաքական դրդապատճառներով գործեր հարուցելու մասին իրավապահ համակարգի կողմից ընդունված որոշումը քաղաքական մրցակիցների վրա ճնշում գործադրելու դրսեւորում է և ուղղակիորեն հակասում է ժողովրդավարական արժեքներին և սկզբունքներին, որոնցով պետք է առաջնորդվեն նման ինստիտուտները։
* Ընդգծում է իրավապահ մարմինների՝ իրենց գործողություններում անաչառության պահպանման կարևորությունը.
* Կոչ է անում Հայաստանի իշխանություններին անհապաղ վերջ դնել քրեական գործերը քաղաքական նպատակներով օգտագործելու չարդարացված պրակտիկային։
* Լիակատար համերաշխություն է հայտնում Հայաստանի Հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ) և հանդես է գալիս որպես միասնական ճակատ՝ ի պաշտպանություն քաղաքական ազատությունների։
* Հաստատում է, որ քաղաքական մրցակիցների գործունեությունը չպետք է խոչընդոտվի, քանի որ բաց և արդար մրցակցությունը կենսական նշանակություն ունի առողջ քաղաքական միջավայրի համար:
* Շարունակում է ակտիվորեն ներգրավված լինել ժողովրդավարական արժեքների առաջմղման, քաղաքական գործընթացի ամբողջականության պաշտպանության և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խթանման գործում Հայաստանում և ամբողջ աշխարհում:
Գլխավոր ասամբլեա - Սլովենիա 18.05.23
Դիտվել է՝ 6556

Մեկնաբանություններ