Իշխանությունը Ծառուկյանի միջոցով անկում ապրած վարկանիշի հարցն է լուծում նաև
16.06.2020 | 01:01
Մեկ ամիս առաջ «Իրատեսը» «Դատիր նախկիններին, բարձրացրու վարկանիշդ» վերտառությամբ լուր էր հրապարակել: Հրապարակման մեջ անդրադարձել էինք իշխանությունների՝ օրեցօր անկում ապրող վարկանիշին: Մեզ հետ զրույցում «Իմ քայլի» պատգամավորներից մեկը թեև ընդունել էր, որ կառավարող թիմի վարկանիշը որոշակիորեն անկում է ապրել, բայց և վստահեցրել էր՝ ընկած վարկանիշը վերականգնելի է:
«Եկեք ընդունենք՝ երբ մարդիկ տեսնեն, որ նախկին իշխանության ներկայացուցիչները կանգնում են դատարանի առաջ, վստահությունը կվերականգնվի, մեր վարկանիշն էլ նորից կբարձրանա: Այո, մարդիկ նախկին իշխանավորներին ուզում են տեսնել դատարանում կանգնած, իսկ եթե դա տեղի չի ունենում, ներկաները նրանց աչքին վատն են երևում: Բայց երբ օրը գա, ու տեսնեն՝ ինչպես են պատասխան տալիս նախկինները, ամեն բան տեղը կընկնի»,- նշել էր պատգամավորը: Մեկ ամիս անց, փաստորեն, իշխանությունը գործի է դնում ազդեցիկ գործիքակազմն ու իրավական գործընթաց սկսում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ: «Իրատեսը» «Իմ քայլի» նույն պատգամավորից հետաքրքրվեց՝ ինչու՞ հիմա: «Դե որովհետև հիմա էր ժամանակը,- պատասխանեց նա՝ շտապելով խմբագրել անչափ անկեղծ միտքը,- Այսինքն, քրեական գործ կար հարուցված, հիմա նախաքննությունն ավարտվել է, ու իրավապահներն այժմ հայտարարում են դրա մասին: Այնպես չէ, թե Ծառուկյանի՝ Փաշինյանի հրաժարականը պահանջելուց հետո իրավապահներին հրահանգեցինք «գործ կարել»: Ոչ, դա այդպես չէ, ավելին՝ Ծառուկյանը գիտեր, որ քրեական գործի հետ կապված մանրամասներ ի հայտ են գալու, դրա համար է որոշել քաղաքական հետապնդման մասին հայտարարություններ անել»:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Ինչու՞ և ինչպե՞ս
- Աղոթք
- «Հունվարին պարենային մի շարք ապրանքատեսակների գծով երկնիշ գնաճ է գրանցվել»
- Իշխանությունը պայքարում է իր իսկ ծնած երևույթի դեմ
- Բուհի ռեկտոր ընտրողը նախարարն է լինելու
- Աղջիկներս Շուշիում տուն են կորցրել, բայց ամենամեծ կսկիծն այնտեղ մնացած մյուս դստերս շիրիմն է
- Երազել ու թռչել, այո, պետք է, բայց ձեր իշխանությունը բոլորին է թևաթափ անում
- Պատերազմի պատրաստվելը դպրոցական հանդես չէ, որ չհասցնեիք
- Արծրուն Հովհաննիսյանը մեկ բառ պետք է ասեր՝ ներողություն
- «Հայաստանի ու Ադրբեջանի մասով Իրանը փոխել է հռետորաբանությունը»
- Իշխանությունն արտահերթ ընտրության թեման 2-րդ պլան է մղում
- Փաշինյանն ու Ալիևն Շուշիի մասին նույն բանն են ասում
- Լենա Նազարյանին գործուղեք Մառնեուլի
- Ինքնաթագադրված «թաղապետը»
- Դավիթ Տոնոյան՝ մեծ-մեծ «փրթողը»
- Փաշինյանի որևէ նշանակում ո՛չ հուզում, ո՛չ անհանգստացնում է ինձ
- Կոդ Բ-Դ-Խ, վարձով է տրվում 3 հարկանի գոմ Մոնումենտում
- Իշխանությունը Ջհանգիրյանին, աներկբայորեն, ԲԴԽ անդամ կընտրի
- Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստին իշխանությունից որևէ ներկայացուցիչ չէր եկել
- Գժվելու բան է՝ իշխանությանն ազգովին 2 օր է համոզում ենք, որ Շուշին հայկական է
Մեկնաբանություններ