Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արթուր Ղազինյան. «Խաղաղության դարաշրջան» կոչվող անվերապահ կապիտուլյացիա

Արթուր Ղազինյան. «Խաղաղության դարաշրջան» կոչվող անվերապահ կապիտուլյացիա
21.05.2022 | 16:54

Բրյուսելում գտնվող իմ վստահելի աղբյուրները հայտնում են, որ վաղը Փաշինյան-Ալիև հանդիպման ընթացքում վերջնական տեսքի է բերվելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը:

Պայմանագրի էական պայմաններն են.

1. Երկու կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը;

2. Արցախը ստանում է մշակութային ինքնավարություն՝ Ադրբեջանի կազմում;

3. Հայաստանը տրամադրում է Ադրբեջանի արևմտյան տարածքները Նախիջևանին կապող միջանցք, որը պետք է ունենա նույն կարգավիճակը, ինչ Արցախը Հայաստանին կապող միջանցքը;

4. Հայաստանը պետք է ունենա պայմանագրային հիմքի վրա ձևավորված սահմանափակ թվակազմով և սպառազինություններով զինված ուժեր;

5. Հայաստանի հանրապետությունն ու Ադրբեջանը երաշխավորում են փոխադարձ ներդրումների ապահովությունն ու անվտանգությունը;

6. Կոմունիկացիաների ապաշրջափակումը պետք է իրականացվի փուլերով. սկզբնական շրջանում կափաշրջափակվեն հարավային շրջանների կոմունիկացիաները:

7. Սահմանների դեմարկացիան ու դելիմիտացիան պետք է իրականացվի 1991-ի դրությամբ գոյություն ունեցած սահմաններով: Խնդրեմ, ստացեք «խաղաղության դարաշրջան» կոչվող Հայաստանի ու Արցախի հիմա արդեն անվերապահ կապիտուլյացիան:

Դիտվել է՝ 6949

Մեկնաբանություններ