Առաջարկում ենք կարդալ Սուսաննա Հարությունյանի «Ագռավները Նոյից առաջ» վերջին ժողովածուի`
«Արևելյան պատի տակ» «Լուսնի մահվան օրը», «Երկրորդ կիրակին ներառյալ», «Կարմիր կատարով արշալույս», «ժառանգություն» պատմվածքները:
Երբ Ռասպուտինի վրա կրակեցին, Ռոմանովների ընտանիքը մոդելավորող «չար հանճարը» վեր կացավ միանգամից, ու շատերին թվաց` նա չմեռնողների դասից է: Ավա՜ղ... պարզապես Ռասպուտինից վեր` իրեն հսկող ուժերը դեռ չէին «տալիս» նրան, ու ֆիզիկականը հաղթահարելով, Ռասպուտինը էլի մի քիչ «կենդանության» նշաններ ցույց տվեց… բայց քանի որ ասված է` «հող էիր, հող կդառնաս», կնքեց իր մահկանացուն: