Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ասում են...

Ասում են...
13.03.2018 | 02:32

...թե ապրիլի իննից հետո ոչ արագ, այնուհանդերձ, կառավարության կազմում տեղի կունենան կադրային փոփոխություններ. պաշտոններին հրաժեշտ կտան էներգետիկայի, առողջապահության, սոցիալական ապահովության ու աշխատանքի և մշակույթի նախարարները` հաստատապես:

Ի դեպ, մշակույթի նախարարի պաշտոնում տևական ժամանակ շրջանառվում է ոչ անհայտ, ինչպես սիրում են կրկնել արվեստի մարդիկ, «մշակույթի մեջ թաթախված», Երևանի փոխքաղաքապետ, հայաստանյան գրեթե բոլոր հայտնի համապետական (և ոչ միայն) տոների` քրիստոնեության 1700-ամյակից մինչև բանակի 15-ամյակի կազմակերպիչ, ռեժիսոր, երաժիշտ, կինոսցենարիստ, դերասան... մի խոսքով, Արամ Սուքիասյանի անունը: Ասում են նաև, թե այժմյան նախարար Արմեն Ամիրյանը կտեղափոխվի այլ աշխատանքի:

Դիտվել է՝ 11146

Մեկնաբանություններ