Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նախկինն ու ներկան

Նախկինն ու ներկան
27.03.2018 | 00:32

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, չնայած ցանկություն չունի նորից նույն գետը մտնելու, այսինքն, ընդդիմադիր պայքարի դուրս գալու, բայց չի էլ համակերպվում իր պաշտոնաթող վիճակին: Դրա ապացույցն է նաև այն, որ առիթը բաց չի թողնում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին քննադատելու:


Մեր տեղեկություններով, նեղ շրջապատում Սեյրան Օհանյանը կարծիք է հայտնել, թե պաշտոնից հեռանալուց հետո ոչ մի բարեփոխում չի եղել համակարգում, պաշտպանության նախարարության այսօրվա բոլոր գործարքները կնքվել են իր պաշտոնավարման տարիներին: Կադրային հարցերում էլ Օհանյանը մեծ վերապահումներ ունի, դժգոհ է, որ ապրիլյան պատերազմից հետո աշխատանքից հեռացված զինվորական պաշտոնյաներին նորից համակարգ են վերադարձրել: Նախկին նախարարը չի ընդունում նաև Ազգ-բանակ հայեցակարգը:


Սեյրան Օհանյանը հավանաբար «մոռացել» է, թե ապրիլյան պատերազմից հետո որքան բացթողումներ, չարաշահումներ ու խնդիրներ դուրս եկան ջրի երես, իսկ պաշտպանության նախարարն այդ ժամանակ, ի դեպ, հենց ինքն էր։ Այստեղ են ասել` սեփական աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի փուշն է տեսնում։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1916

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ