Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Իրականացավ Բալետի փառատոնը

Իրականացավ Բալետի փառատոնը
15.06.2018 | 11:15

Հունիսի 8-13-ը Ա․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացվեց Բալետի փառատոն՝ նվիրված աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 115-ամյակին։ Ներկայացվեցին Ա․ Խաչատրյանի «Սպարտակ», «Գայանե» և «Դիմակահանդես» բալետները: Բալետի փառատոնի նախաձեռնության հեղինակը Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանն էր։ Փառատոնային օրերին Հայաստանի օպերայի և բալետի թատրոնում ցուցադրվեց Ա․ Խաչատրյանի մասին պատմող կենսագրական ֆիլմ։ Փառատոնային բոլոր ներկայացումները ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվեցին նաև Թատրոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջով։ Առաջին անգամ կազմակերպված խաչատրյանական Բալետի փառատոնն արժանացավ հանդիսատեսի բարձր գնահատականին։

Փառատոնի նախաձեռնող, Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն ամփոփելով Բալետի փառատոնը նշեց. «Մենք պարտավոր էինք անել այս փառատոնը ի հիշատակ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի։ Կարևոր մի հանգամանք ևս․ մեր թատրոնը միակն է աշխարհում, որտեղ մշտական խաղացանկում առաջնային տեղ ունեն խաչատրյանական երեք բալետները։ Բացի այդ մեր թատրոնը միակն է, որտեղ ցուցադրվում է խաչատրյանական «Գայանե» բալետը։ Հաշվի առնելով այս կարևոր հանգամանքը՝ մենք հուլիսի 24-ին «Գայանե» բալետն ամբողջ կազմով կներկայացնենք Ռուսատանի Մեծ թատրոնում»:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3219

Մեկնաբանություններ