Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

«Բեսպրեդելին»` ո՛չ

«Բեսպրեդելին»` ո՛չ
15.06.2018 | 17:55

«Ես վարորդ եմ, բայց դեմ եմ արագաչափերն ու տեսախցիկները հանելուն»,- սա ոչ թե մեկ, այլ բազմաթիվ մարդկանց հավաքական կարծիքն է, որոնք ՀՀ, այսինքն` մեր քաղաքացիներն են։ Ցանկացած բարեփոխում անիմաստ կլինի, եթե հաշվի չառնվեն ազգային մտածողությունն ու մարդկանց անվտանգության խնդիրը։


Գաղտնիք չէ, որ Հայաստանում վարորդներն օրինազանց են, և դա պայմանավորված է մեքենայի գնով, մակնիշով, ինչու ոչ, նաև պետհամարանիշով։ Որքան ավտոմեքենան թանկ է և ունի «крутой» պետհամարանիշ, այնքան սանձարձակ է վարորդը։ Նման վարորդները քիչ չեն և այնքան են տարվում «առաջին կռուգի» գաղափարով, որ վարելիս մոռանում են, որ դա իրենց վերջին «առաջին կռուգը» կարող է լինել (կամ վարորդն է կյանքից հեռանում, կամ մեկ այլ քաղաքացու է կյանքից զրկում)։ Վերջին տարիներին, երբ արագաչափեր ու տեսախցիկներ տեղադրվեցին, այս «բեսպրեդելը», կարծես, նվազեց։ Եվ սա բնական է. ոչինչ այնքան օրինապաշտ չի սարքում մարդուն, որքան հարվածը նրա գրպանին։ Չնայած այս ճշմարտությանը, ցավոք, նորից փորձ է արվում հին կարգին վերադառնալու։
Մասնագետներն ու վիճակագիրները փաստում են, որ տեսախցիկների և արագաչափերի տեղադրումից հետո զգալիորեն նվազել են ճանապարհային պատահարները։ ՈՒրեմն ինչու չպահպանել լավ կարգը և այն ավելի չկատարելագործել։ Այսինքն, այն դեպքերը, երբ պետք է տուգանվեն` տուգանվեն, իսկ այն դեպքերը, որոնց մասին ժողովուրդը բազմիցս բարձրաձայնել է, վերանայել և տուգանքներ չկիրառել։ Եվ ամենագլխավորը, տուգանված գումարները չպետք է հավաքագրվեն նախկին կամ նոր ձևավորվող մասնավոր կազմակերպության բյուջեում, դրանք ուղղակիորեն պետք է մուտք արվեն պետբյուջե։ Այս դեպքում, կարծում ենք, բոլորը գոհ կլինեն, խնդիրն էլ լուծված կլինի։ Ինչպես ասում են` «Ե՛վ գայլերը կուշտ կլինեն, և՛ ոչխարները` ողջ»։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3544

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ