Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ԸՕ-ի փոփոխություններից հետո պետք է ողջամիտ ժամանակ տրամադրել, որ քաղաքական ուժերը կարողանան պատրաստվել ընտրություններին

ԸՕ-ի փոփոխություններից հետո պետք է ողջամիտ ժամանակ տրամադրել, որ քաղաքական ուժերը կարողանան պատրաստվել ընտրություններին
21.06.2018 | 10:30

Չափազանց կարևոր է, որ ընտրական գործընթացներն անցկացվեն պատշաճ ձևով, և մենք ունենանք բոլորի կողմից համաձայնեցված ու ընդունելի նախագիծ, որն ընտրական համակարգի բարեփոխման առանցքը կդառնա` ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Ընտրական օրենսդրության բարեփոխումների գործընթացին։

Արմեն Ռուստամյանն ասաց, որ պետք է քննարկել ողջամիտ բոլոր առաջարկները, որոնք կարող են լուծել հիմնական խնդիրները։ «Մենք պետք է հասնենք այն համոզմանը, որ կունենանք աննախադեպ վստահության բարձր մակարդակ ունեցող ընտրություններ՝ իհարկե, վերացնելով այն թերությունները, որոնք արձանագրվել են նախորդ ընտրությունների ժամանակ: Քանի որ սա նաև սահմանադրական օրենք է և առանցքային նշանակություն ունի, մեր հետագա բարեփոխումները ճիշտ ուղղորդելու առումով, ես կարծում եմ, որ պետք է համաձայնեցվի բոլոր քաղաքական ուժերի կողմից»,- նկատեց պատգամավորը՝ հիշեցնելով նախկինում ընտրական օրենսդրության շուրջ քաղաքական ուժերի միջև համաձայնությունը։

Ռուստամյանը հիշեցրեց, որ Հայաստանում սահմանադրական օրենքներն անցնում են փորձագիտական քննություն գործընկեր միջազգային կառույցներում, մասնավորապես, Վենետիկի հանձնաժողովում։ «Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունները միշտ ունեցել են դրական ազդեցություն, հիմք են ծառայել, որ փոփոխությունները բարձր գնահատականի արժանանան մասնավորապես Եվրոպայի խորհրդում: ԵԽ-ի հետ մենք ունենք կոնկրետ պարտավորություններ և դրանց հարգումը կարևորագույն պայմաններից մեկն եմ համարում: Երկար տարիներ ես աշխատում եմ այդ կառույցում, մենք բարձր վարկանիշ ունենք այնտեղ, շահեկանորեն տարբերվում ենք հարևան երկրներից: Երբեք չենք կատարել լուրջ օրենքներում փոփոխություններ, որոնք նախապես չեն անցել փորձագիտական մեծ հեղինակություն ունեցող կառույցի միջոցով և չեն ստացել նրանց առաջարկներն ու եզրակացությունները»,- ասաց Ռուստամյանը: Նա գտնում է, որ պետք է ողջամիտ ժամանակ տրամադրել այդ փոփոխություններից հետո, որ քաղաքական ուժերը կարողանան պատրաստվել։ «Դա նույնպես պետք է կատարվի՝ Վենետիկի հանձնաժողովի մոտեցումներն ու առաջարկները նկատի ունենալով»,- նկատեց պատգամավորը:


Անդրադառնալով փոփոխությունների բովանդակությանը՝ Ռուստամյանն ասաց, որ դրանցից կարևոր է ոստիկանության ենթակայության հարցը։ «Քանի որ մենք նախատեսում ենք ոստիկանության կազմում ստեղծել հատուկ ստորաբաժանում, որը պետք է վերահսկի ընտրական իրավունքի անխափան իրականացումը, ճիշտ կլինի նաև այդ հանգամանքը նկատի ունենալով՝ ոստիկանությունը, որն այսօր վարչապետի անմիջական վերահսկողության ներքո է, փոխանցվի կառավարությանը: Ի վերջո, վարչապետը, ով էլ լինի, քաղաքական որևէ ուժի ներկայացուցիչ է և ընտրությունների ժամանակ, որպեսզի հավասարություն ապահովվի, ճիշտ կլինի, որ կոլեգիալ մարմնի ենթակայությանը փոխանցվի: Նախնական այդ մոտեցումները նաև համաձայնեցված են եղել թավշյա հեղափոխությունն իրականացրած առաջնորդի, ղեկավարների հետ»,- նշեց պատգամավորը: ՀՅԴ-ն 100- տոկոսանոց համամասնական ընտրակարգի կողմնակիցն է, և բազմիցս հանդես է եկել ռեյտինգային ընտրակարգի դեմ։

Դիտվել է՝ 2959

Մեկնաբանություններ