Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թեհրանը մերժում է Մոսկվայի և Էր-Ռիադի ծրագիրը

Թեհրանը մերժում է Մոսկվայի և Էր-Ռիադի ծրագիրը
21.06.2018 | 10:32

Իրանը մերժել է նավթի արդյունահանումը ավելացնելու Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի ծրագիրը, որ պետք է ներկայացվի Նավթ արտահանող երկրների կազմակերպության՝ OPEC-ի այս շաբաթ կայանալիք նիստում:

Մոսկվան ու Էր-Ռիադը իրենց նախաձեռնությունը պատճառաբանում են նավթի բարձր գների առնչությամբ գնորդների դժգոհություններով: «Չեմ հավատում, որ այդ հանդիպմանը կկարողանանք համաձայնության հասնել»,- ասել է Իրանի նավթի նախարար Բիջան Զանգանեհը:

Դիտվել է՝ 887

Մեկնաբանություններ