ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Դեմիրթաշ. Սիրիական հակամարտությանը Անկարայի միջամտությունը սաստկացնում Է քաոսը

Դեմիրթաշ. Սիրիական հակամարտությանը Անկարայի միջամտությունը սաստկացնում Է քաոսը
21.06.2018 | 10:38

Սիրիական հակամարտությանը թուրքական բանակի միջամտությունն ուղղված չէ այդ երկրում խաղաղության հաստատմանը, այլ միայն սաստկացնում է քաոսը` ասել է քրդամետ Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Սելահաթին Դեմիրթաշը: «Սիրիական հակամարտությանը Թուրքիայի անմիջական միջամտությունը կապված չէ Սիրիայում խաղաղություն հաստատելու մտադրության հետ: Անկարան նախ և առաջ փորձում է իրենով անել այդ տարածաշրջանում քրդերի նվաճումները, իսկ դա, իր հերթին, էլ ավելի է խճողում այնտեղ շարունակվող քաոսը: Կառավարող կուսակցությունը և Էրդողանը ռազմական գործողություններով փորձում են ստանալ ազգայնականորեն տրամադրված ընտրողների ձայները: Բոլոր այդ քայլերը չեն ծառայում կայուն խաղաղությանը»,- ասել է Դեմիրթաշը:

Նա կոչ է արել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին՝ երկխոսություն սկսել սիրիացի քրդերի հետ: «Եթե Ասադը նոր ժողովրդավարական Սիրիա կառուցելու ծրագիր ունի, նա պետք Է բանակցություններ վարի հասարակության բոլոր մասերի ներկայացուցիչների հետ: Հարկավոր է, որ միջազգային հանրությունը աջակցի բանակցությունների սեղանի շուրջ նստելու և իրենց խնդիրները երկխոսության ճանապարհով լուծելու Սիրիայի ժողովուրդների ձգտմանը»,- հավելել է նախագահի թեկնածուն:

Դիտվել է՝ 979

Մեկնաբանություններ