Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Էրդողանը ձեռնտու է Իսրայելին

Էրդողանը ձեռնտու է Իսրայելին
21.06.2018 | 10:39

Իսրայելի Haaretz-ն անդրադարձել է Թուրքիայում արտահերթ նախագահական ու խորհդարանական ընտրություններին` նշելով, որ անկախ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հակաիսրայելական հայտարարությունների՝ նախագահի պաշտոնում նրա մնալն ամենաձեռնտու տարբերակն է Իսրայելի համար։

Գազայի դեպքերի ժամանակ Էրդողանն ահաբեկչական պետություն էր անվանել Իսրայելը և հետ կանչել Թել Ավիվում ու Վաշինգտոնում իր դեսպաններին՝ ստեղծված իրավիճակի շուրջ խորհրդակցության համար։ Թեև Գազայի դեպքերի ժամանակ Էրդողանը կոշտ քննադատություններ է հնչեցրել Իսրայելի դեմ, սակայն չի չեղարկել երկու երկրների տնտեսական համաձայնագրերը, ինչն արժանացել էր թուրքական ընդդիմության խիստ հակազդեցությանը։ «Իշխանությունները, ի տարբերություն ընդդիմության, նախընտրական քարոզչության ժամանակ չեն խոսում Իսրայելի հետ համաձայնագրերի խզման մասին։ Գուցե և հենց այն պատճառով, որ այդ համաձայնագրերը կնքողը հենց իրենք են»,- գրում է հոդվածի հեղինակը։

Դիտվել է՝ 889

Մեկնաբանություններ