Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Թուրք հասարակությունը հոգնել Է Էրդողանի իշխանությունից

Թուրք հասարակությունը հոգնել Է Էրդողանի իշխանությունից
21.06.2018 | 10:42

Թուրք հասարակությունը շատ հոգնած Է կառավարող կուսակցության իշխանությունից, որը գլխավորում Է գործող նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը:
Այդ կուսակցությունն ի վիճակի չԷ լուծել քրդական խնդիրը` ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է քրդամետ Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Սելահաթին Դեմիրթաշը: «Հասարակության մեջ մեծ հոգնածություն Է զգացվում կառավարող կուսակցության իշխանությունից: Այն բացահայտ ու գաղտնի ստեղծված դաշինքների պատճառով չի կարող այս փուլում կամք դրսևորել քրդական հարցի հաջող լուծման համար: ՈՒստի քանի դեռ իշխանությունը չի փոխվել, ես չեմ հավատում, որ այդ գործընթացը կարելի Է հաջողությամբ սկսել:


Մեր նպատակն Է՝ իշխանության գալով լուծել բոլոր հարցերը, այդ թվում և քրդական խնդիրը, ժողովրդավարական ճանապարհով»,- հեռախոսով գործակալությանն ասել Է Դեմիրթաշը:

Դիտվել է՝ 1024

Մեկնաբանություններ