Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Երևանում ՍԾՏՀ ԱԳՆ-ների խորհրդի նիստին կմասնակցեն Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչները

Երևանում ՍԾՏՀ ԱԳՆ-ների խորհրդի նիստին կմասնակցեն Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչները
21.06.2018 | 10:43

Երևանում կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստին կմասնակցեն նաև Ադրբեջանի ու Թուրքիայի ներկայացուցիչները: Հունիսի 27-ին նախատեսված նիստին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանեն կառույցի բոլոր անդամ երկրների պատվիրակությունները: Կազմակերպության անդամ են Հայաստանը, Ալբանիան, Ադրբեջանը, Բուլղարիան, Վրաստանը, Հունաստանը, Մոլդովան, Ռումինիան, Ռուսաստանը, Սերբիան, Թուրքիան և ՈՒկրաինան:

Դիտվել է՝ 990

Մեկնաբանություններ