Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Փաշինյանի «ապտակը» «Ծառուկյան» խմբակցությանը

Փաշինյանի «ապտակը» «Ծառուկյան» խմբակցությանը
21.06.2018 | 21:03

Ասում են՝ քաղաքականությունը «կեղտոտ» ոլորտ է, սակայն իրականում քաղաքականությամբ զբաղվել չիմացողներն են այն այդպիսին դարձնում: Հայաստանում իսկապես քաղաքական դաշտը «կեղտոտ» է, բայց ոչ սկզբունքային ու գաղափարական անձանց համար: Այն, ինչին այս մեկ շաբաթվա ընթացքում ականատես եղանք, խոսում է ոչ թե քաղաքականության վատ լինելու, այլ տվյալ քաղաքական ուժի վատ տեսակի մասին: Ընդամենը մի քանի օր առաջ ԱԺ ամբիոնը գրոհեց մի ողջ խմբակցություն, ինչ է թե կառավարությունը բարեգործության մասին օրենք էր բերել, որն իրենց առաջնորդի բարեգործական «տրամաբանության» մեջ չէր տեղավորվում: ՈՒ սկսվեց քննադատության փոթորիկը, քիչ էր մնում մի հեղափոխություն էլ նրանք անեին: Սակայն չանցած մի քանի օր, նույն օրենքին խորհրդարանում «Ծառուկյան» խմբակցությունը լուռումունջ, մեկ մարդու պես «կողմ» քվեարկեց: Բա ու՜ր են ձեր բոցաշունչ ելույթները, իսկ մինչ նման գրոհը ինչու մինչև վերջ չճշտեցիք ձեր վերաբերմունքն այդ հարցի առնչությամբ ու հետո միայն իրար խառնվեիք: Իսկ հիմա հայտնվել եք, քիչ է ասել, անհարմար վիճակում:

Իրավիճակը ԲՀԿ-ականների համար ավելի ամոթալի դարձավ վարչապետի խոսնակի հայտարարությամբ: Մինչ ծառուկյանականները փորձում էին փրկել իրենց «պատիվը» ու հայտարարում, թե փոխհամաձայնության են եկել օրենքի շուրջ ու դրա համար են «կողմ» քվեարկում, Արման Եղոյանն ասաց. «Տվյալ օրենսդրական փոփոխության գործընթացում կառավարության գործողությունների տրամաբանությունը որևէ փոփոխություն չի կրել և օրենքն ընդունվել է հենց այն բովանդակային իմաստով, ինչը նախատեսված է եղել ի սկզբանե: Համենայն դեպս, կառավարությունը որևէ կոմպրոմիսի չի գնացել, որովհետև նման կոմպրոմիսի կարիք չի տեսել»: Սա ավելի անպատվաբեր էր, քան օրենքն հայհոյելը, հետո «կողմ» քվեարկելը: Հիմա քաղաքականությու՞նն է կեղտոտ, թե՞ քաղաքականությունն այդպիսին դարձնողները:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2604

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ