Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հուլիսին հնարավոր է Թրամփ - Պուտին հանդիպումը

Հուլիսին հնարավոր է Թրամփ - Պուտին հանդիպումը
21.06.2018 | 21:07

ԱՄՆ և ՌԴ լրատվամիջոցների փոխանցմամբ, ԱՄՆ և ՌԴ նախագահների երրորդ հանդիպումը կարող է լինել հուլիսին, Ավստրիայում:
«Ինտերֆաքսը», հղում անելով Վաշինգտոնում իր աղբյուրին, գրել է, թե եկող շաբաթ Մոսկվա է ժամանելու նախագահ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը՝ նախապատրաստելու երկու նախագահների հանդիպումը: «Մենք ուզում ենք բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն Մոսկվայում հետահայաց նայում են անցյալին և ասում՝ մեզ համար ավելի լավ կլիներ, եթե նախագահական ընտրություններում հաղթեր Հիլարի Քլինթոնը»,- երեկ ասել է Դոնալդ Թրամփը: Ավելի վաղ Թրամփը ասել էր, թե կուզենար, որ Ռուսաստանը վերադառնար Մեծ ՈՒթնյակ: Մեծ Յոթնյակի գագաթնաժողովներից մեկում հայտարարել էր, որ Ղրիմը Ռուսաստանի մասն է, քանի որ «այնտեղ բոլորը խոսում են ռուսերեն»: ԱՄՆ պետդեպարտամենտը այս հայտարարությունից հետո հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Վաշինգտոնի դիրքորոշումը Ղրիմի հարցում չի փոխվել, ԱՄՆ-ը աջակցում է ՈՒկրաինայի տարածքային ամբողջականությանը, և Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կգործեն այնքան, քանի դեռ Մոսկվան Ղրիմը չի վերադարձրել Կիևին:


Արևմտյան մամուլը գրում է, թե Թրամփ - Պուտին երրորդ հանդիպումը կարող է կայանալ հուլիսի կեսերին, Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին կամ գագաթնաժողովից հետո: Հանդիպման հավանական վայրը Ավստրիան է:

Դիտվել է՝ 851

Մեկնաբանություններ