Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Զեյնալյանը Ֆրանսիայում հանդիպել է ՄԻԵԴ նախագահի հետ

Զեյնալյանը Ֆրանսիայում հանդիպել է ՄԻԵԴ նախագահի հետ
21.06.2018 | 21:09

Հայաստանի կառավարությունը բարձր է գնահատում արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի, քրեակատարողական համակարգի բարեփոխումների ոլորտում Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և պատրաստակամ է իրագործել Եվրախորհրդի առջև ստանձնած պարտավորությունները` հայտարարել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հունիսի 18-20-ը Ֆրանսիա աշխատանքային այցի շրջանակում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնիի հետ հանդիպմանը: Նրանք անդրադարձել են ամփոփման փուլում գտնվող 2015-2018 թթ. ԵԽ-Հայաստան Գործողությունների ծրագրին, 2019-2022-ի Գործողությունների ծրագրի ոլորտային առաջնահերթություններին, կոռուպցիայի դեմ պայքարին: Արտակ Զեյնալյանն ընդգծել է նաև հնարավորինս կարճ ժամկետներում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը, նշել, որ դրանք պետք է հիմնված լինեն Ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի էական բարեփոխումների վրա՝ կարևորելով Եվրախորհրդի աջակցությունը Հայաստանում ժողովրդավար, արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու գործում:


Նույն օրն Արտակ Զեյնալյանը հանդիպել է ՄԻԵԴ նախագահ Գիդո Ռայմոնդիի, ԵԽ Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսի, ԵԽ ժողովրդավարության գլխավոր տնօրեն Սնեժանա Սամարջիչ-Մարկովիչի հետ: Զեյնալյանը և Ռայմոնդին անդրադարձել են ՄԻԵԴ կողմից Հայաստանի վերաբերյալ կայացված վճիռներին և դրանց կատարման ընթացքին: ԵԽ մյուս պաշտոնյաների հետ նախարարի քննարկումները ծավալվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական, պրոբացիայի և դատաիրավական ոլորտներում ընթացող բարեփոխումների շուրջ:

Դիտվել է՝ 993

Մեկնաբանություններ