Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԵՄ-ն բարձրացնում է ԱՄՆ ապրանքների մաքսային դրույքաչափը

ԵՄ-ն բարձրացնում է ԱՄՆ ապրանքների մաքսային դրույքաչափը
21.06.2018 | 21:12

Հունիսի 22-ից Եվրամիությունը բարձրացնելու է ԱՄՆ-ից ներմուծվող մի շարք ապրանքների մաքսային դրույքաչափերը: Ցանկում ներառվել են մետաղն ու ալյումինը, կբարձրանան նաև ջինսի, վիսկիի, սիգարետի, Harley-Davidson մոտոցիկլների մաքսային դրույքաչափերը:

ԵՄ առևտրի հարցերով հանձնակատար Սեսիլիա Մալմսթրյոմն ասել է, թե ԵՄ երկրներից ԱՄՆ արտահանվող մետաղի ու ալյումինի մաքսային դրույքաչափերը բարձրացնելու Վաշինգտոնի «միակողմանի ու անարդարացի» որոշումից հետո ԵՄ-ին ընտրություն չէր մնացել: Միաժամանակ նա նշել է, որ Բրյուսելը պատրաստ է երկխոսության:

Դիտվել է՝ 926

Մեկնաբանություններ