Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Սուրբ Գրիգոր Լուսավորի՞չը կուսությամբ կաթողիկոս դարձավ, թե՞ սուրբ Սահակ Պարթևը

Սուրբ Գրիգոր Լուսավորի՞չը կուսությամբ կաթողիկոս դարձավ, թե՞ սուրբ Սահակ Պարթևը
26.06.2018 | 08:43

-Նախ ձեզնից անմեղը թող առաջին քարը նետի,- ասաց Հիսուսը շնացող կնոջը քարկոծելու ելածներին:
Եվ սրանք, որ հայտնապես չէին շնացել, այդ բանի մեջ երբևէ չէին բռնվել, հանկարծ քարերը իրենց ձեռքից վար թափելով՝ շտապեցին հեռանալ: Քանի որ ամեն ինչ տեսնող և արդարացի դատաստանի բերող Աստծո առաջ էին, ՈՒմից ծածուկ ոչինչ չկա:


Նույնպես և այսօր, կաթողիկոսին կին ունեցած լինելու համար դատողներին է վերաբերում:
Ի՞նչ կլիներ նրանց հետ, երբ Հիսուսը նրանց կողքին հայտնվելով` նույնն ասեր նրանց: Դատաստա՞ն ենք պահանջում, ըստ ձեր հասկացած կատարելությա՞ն, ըստ կատարելության էլ Աստծո առջև պատասխանատու ենք Նոր կտակարանի Տերունի չափանիշով: Եվ թեպետ կարող եք ըստ Հին կտակարանի պարծենալ, թե «Մեր մարմինը փառքի մեջ է, քանի որ կին չենք ճանաչել», սակայն արդյո՞ք լրացնում ենք Աստծո կատարելության չափանիշը, որ այսպես է արտահայտված. և դատողներիցս պիտի պահանջվի. «Լսել էք, թէ ինչ ասուեց. «Մի՛ շնանար», 28 իսկ ես ձեզ ասում եմ. ամէն մարդ, որ կնոջ նայում է նրան ցանկանալու համար, արդէն շնացաւ նրա հետ իր սրտում: 29 Եթէ քո աջ աչքը քեզ գայթակղեցնում է, հանի՛ր այն և դէ՛ն գցիր քեզնից. որովհետև քեզ համար լաւ է, որ քո անդամներից մէկը կորչի, և քո ամբողջ մարմինը չընկնի գեհեն: 30 Եւ եթէ քո աջ ձեռքը քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր այն և դէ՛ն գցիր քեզնից. որովհետև քեզ համար լաւ է, որ քո անդամներից մէկը կորչի, և քո ամբողջ մարմինը չընկնի գեհեն» (Մատթեոս 5):


Ձեզնից մեկը կլինի՞, որ կատարելության այս չափանիշը սրբորեն պահած ու խախտած չլինի: Անկարելի է, քանի որ մարմնավոր է, և մարմինն իր օրենքն ունի, որ հակառակ է հոգուն: Այդ բանի համար է, որ սրբերը մինչ ի մահ կուրծք էին ծեծում: Այդ բանի համար է, որ ամենքս էլ Քրիստոսի ներմամբ, սուրբ Արյան քավությամբ ենք արդարանում ամեն օր: Որովհետև երբ դատում ենք, Աստված էլ պիտի մեզ դատի՝ ոչ թե ըստ հին օրենքի մարմնավոր փառքի պիտի դատի, այլ, ըստ Սուրբ Ավետարանի կատարելության, որով դատվեցին շնացող կնոջը քարկոծելու ելածները և քարերը թողած՝ փախան:


«Դու ո՞վ ես, որ դատում ես ուրիշի ծառային. կանգնած լինի, թէ ընկած՝ իր տիրոջ համար է» (Հռոմեացիներին 14):
Դուք ըստ հին օրենքի եք կաթողիկոսին դատում, Աստված, սակայն, մեզ դատում և դատելու է Նորով, կատարելության պահանջով, քանի որ չպահեցինք Նրա Խրատը թե` «Մի՛ դատիր, որ չդատվես»:
Իսկ ըստ Հին կտակարանի՝ թե Մովսեսը կին ուներ, թե Դավիթը, ում Հիսուս հայր անվանեց և թե Սողոմոն Իմաստունը և Դավիթն ու Սողոմոնը յուրաքանչյուրը հարյուրավոր կանայք ունեին և այդ մահացու հանցանք չհամարվեց:
Սուրբ Գրիգոր Լուսավորի՞չը կուսությամբ կաթողիկոս դարձավ, թե՞ սուրբ Սահակ Պարթևը:
Օրենքների՞ց եք խոսում: Չե՞ք կարդացել, որ «Օրենքը շնորհի ստվերն է»: Եվ Աստված շնորհով ի զորու է իրեններին (եթե օրը յոթ անգամ էլ մեղքի մեջ ընկնեն՝ արդարացնել)»:
Մխիթար Գոշն ասում է. «Օրենքները Աստծո որդիների համար չեն, այլ հանցաշխարհի, որպեսզի վայրենի հանցավորները գոնե միջակ մարդ դառնան ու հանցանքը աշխարհից սակավանա»:


Եվ հետո, որքա՞ն է խելամիտ, որ երբ գովում ենք Վազգեն կաթողիկոսին այն բանի համար, որ ներել է կուսակրոն Տիրան սրբազանին՝ կին ու երեխաներ ունենալու համար, նույն պատճառով՝ քարկոծելու արժան ենք համարում կաթողիկոսին: Այդպիսով չե՞նք դատում Վազգեն կաթողիկոսի ներումը ու Տիրան սրբազանին ևս քարկոծման դատի մեջ չե՞նք ներքաշում, որ նա և՞ս դատաստանի ենթարկվի: Մի բան, որ պիտի խափանի Աստված:
Իսկ կաթողիկոսին ներել-չներելը ո՛չ թե որևէ քահանա պիտի որոշի, արդեն որպես կեղծ կաթողիկոս հանդես գալով, այլ հոգևոր այրերի ժողովը, սակայն ըստ Քրիստոսի խոսքի` նախ ձեզնից անմեղը թող առաջին քարը նետի:


Եվ թող Տիրոջ դիրքորոշումն ընդունենք և ո՛չ թե ձեր ցանկության, որ Սուրբ գիրքը «հասկանալու խնդիրներ ունի», և ոչ էլ ձեր թերմիտ նախանձաեռ ցանկությունը առաջ դրեք, որ գազանից է և սպանության է ուղղորդում:
Հիշե՛ք, որ Դատաստանի օր կա, որ, ըստ Քրիստոսի Ավետարանի, կատարելության է լինելու և ոչ ձեր սարքած կեղծ ավետարանանմանությունների:


«ՈՒստի, ո՛վ մարդ, դու, որ դատում ես, չես արդարանալու. այն բանի համար, որ ընկերոջդ ես դատում, դրանով իսկ ինքդ քեզ ես դատապարտում. քանի որ դու նույնն ես անում, ինչի համար որ դատում ես նրան» (Հռոմեացիներին 2):


Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2060

Մեկնաբանություններ