Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ռուսական վարկը չի ազդի էլեկտրաէներգիայի սակագնի վրա. նախարար

Ռուսական վարկը չի ազդի էլեկտրաէներգիայի սակագնի վրա. նախարար
30.06.2018 | 16:35

Ռուսական վարկը, որը տրամադրվել է ատոմակայանին, չի ազդի էլեկտրաէներգիայի սակագնի վրա, որովհետև մենք հաշվարկել ենք նաև այդ ռիսկերը: Այս մասին այսօր լրագրողներ հետ զրույցում ասաց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։


Նա ընդգծեց, որ կառավարությունում սակագների կառուցվածքի վերաբերյալ քննարկումներ են սկսվել: Հավելեց, որ խոսքը ոչ միայն էլեկտրաէներգիայի, այլև գազի սակագնի ձևավորված կառուցվածքի մասին է։ Ըստ նրա՝ այժմ մանրակրկիտ ուսումնասիրություններ են իրականացնում, ինչից հետո պարզ կլինի ինչպես էլեկտրաէներգիայի կորստի, այնպես էլ սակագնի հարցը:


Հարցին` ի՞նչ հեռանկարներ կան սակագների իջեցման մասով՝ նախարարը նշեց, որ դրանք ինքնանպատակ չեն կարող լինել, դրանց համար անհրաժեշտ են վերլուծություններ։
«Սակագնի նվազման մասին պետք է ունենանք հիմք։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ՀԷՑ-ի և մնացած բոլոր արտադրող կայանների հետ էներգահամակարգ ենք ստեղծում հասկանալու՝ ինչպիսի վիճակ ունենք և ինչի կարող ենք հասնել», - նկատեց Գրիգորյանը։


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4818

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ