Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Առանց բարոյականության մարդը դառնում է գազան

Առանց բարոյականության մարդը դառնում է գազան
03.07.2018 | 11:02

Այսօր մենք տեսնում ենք, որ այն քրիստոնյաներին, ովքեր հակաքրիստոնեական գլոբալիզացիայի և «գազանի դրոշմի» (թվային անվան) դեմ են պայքարում, անվանում են պառակտիչներ, սադրիչներ, հոգեպես անառողջ կամ նույնիսկ ծայրահեղականներ, եկեղեցու և պետության թշնամիներ:
Իսկ դա արդեն հիշեցնում է մեզ Փրկչի խոսքերի իրականացումը վերջին ժամանակների մասին, երբ «շատերը պիտի գայթակղվեն և իրար պիտի մատնեն, և իրար պիտի ատեն» (Մատթ. 24.10):


Եվ կստացվի, որ հակաքրիստոսի հակառակորդները կհամարվեն հասարակության կարգ ու կանոնի խախտողներ և պիտի ենթարկվեն ծածուկ հետապնդման: Սակայն, ավելի լավ է «չարչարվել Աստծո ժողովրդի հետ, քան միառժամանակ մեղապարտ հաճույքներ վայելել», քանի որ մենք «ավելի կարևոր ենք համարում Քրիստոսի կրած նախատինքները, քան Եգիպտոսի գանձերի առատությունը» (Եբր.1. 25, 26):


«Մի զարմացեք, եղբայրնե՛ր, որ աշխարհը ատում է ձեզ»,- մխիթարում է մեզ Քրիստոսի սիրելի աշակերտը: «Դուք Աստծուց եք, որդյակնե՛ր,- ասում է նա ճշմարիտ քրիստոնյաներին,- և հաղթեցիք նրանց, որովհետև Հոգին, որ ձեր մեջ է, ավելի մեծ է, քան նա, ով կա աշխարհի մեջ: Նրանք աշխարհից են, դրա համար էլ աշխարհի բաների մասին են խոսում, և աշխարհը լսում է նրանց: Մենք Աստծուց ենք. ով Աստծուն ճանաչում է, լսում է մեզ, իսկ ով Աստծուց չէ, չի լսում մեզ: Սրանից է, որ ճանաչում ենք ճշմարտության Հոգին և խաբեության հոգին» (Ա Հովհ. 4. 4-6):


Թվային անունը արտահայտում է ոչ միայն դիմազուրկ բազմության գաղափարը, այլև նշանակում է համարակալված օբյեկտի պատկանելությունը, միացումը համակարգին, տվյալ դեպքում` թվին նույնականացված, համարակալված մարդու պատկանելությունը մարդկությանը ղեկավարելու համար ստեղծվող գլոբալ, անմարդկային կիբերհամակարգին: Ընդունելով թվային անունը` մարդն ինքը խնդրում է իրեն միացնել այդ գլոբալ «նոր համաշխարհային համակարգին», դարձնել իրեն «Համացանցի» թվայնացված մի էլեմենտ:
Գլոբալ համացանցային տեղեկատվական հասարակության ստեղծումը, որտեղ կիբերնետիկ համակարգերով կառավարման օրենքները սկսում են կիրառվել մարդկային սոցիումի վրա, այսօր ընթանում է մեծ ծավալով: Ընդ որում՝ բոլոր երկրներում կիբերսոցիումի կառուցումն ընթանում է միաժամանակ և միևնույն սցենարով:


Սուրբ գրքի խոսքը ոչ միայն չարագործներին է պատժի արժանի համարում, այլև չարին հավանություն տվողներին: Ապագա հակաքրիստոնեական դիկտատուրայի առաջին դրսևորումների հետ մեր այսօրվա համաձայնությունը նշանակում է ընդունում, նույնիսկ ավելին` մասնակցություն գազանի թագավորության կառուցման գործին, որտեղ մարդիկ պիտի վերածվեն դիմազուրկ կիբերնիզացված բիոզանգվածների, էլեկտրոնային ինտելեկտի և մեր հոգիների հիբրիդների: Այդ մասնակցությունը այն է, ինչ Հայտնության գիրքը անվանում է «երկրպագել գազանին»: Դա, կարելի է ասել, անհոգի «Համացանցին» երկրպագելու կրոնն է և դրան ուղեկցող մեղքի ու ապականության գազանային պաշտամունքը. «և ամբողջ երկիրը զարմացավ գազանի վրա, քանի որ վիշապը տվեց նրան իր թագավորությունը: Եվ երկրպագեցին վիշապին, որ իր իշխանությունը տվել էր գազանին» (Հայտ.13.4): Մարդիկ երկրպագում են գազանին, այսինքն, համաձայնում են պետության բռնատիրական պահանջներին և դրանք ընդունում են որպես կյանքի առաջնորդող սկզբունքներ, հաշտվելով նոր կռապաշտության բնույթի հետ:


Թափանցիկ աշխարհը, որտեղ համարակալված մարդ-ստրուկներն ապրում են «ինչ բնական է, այն բարոյական է» բանաձևով, որտեղ իշխում են մարմնական, անասնական կրքերը, որտեղ թագավորում է նյութի և շահի կուռքը, ոչ այլ բան է, եթե ոչ ՀԱԿԱԱՇԽԱՐՀ, որը պատրաստ է իր հոգով ընդունելու հակաքրիստոսին: Այդպիսի հակաաշխարհում առաջարկվում է մոռանալ հոգևորության և, առհասարակ, հոգևոր արժեքների մասին:
Այսօրվա թվային ծածկագրման ընդունմամբ հաստատվում է կյանքի նոր հասարակարգ, որի նպատակը գազանի թագավորության համակարգի կառուցումն է: Ընդունելով գազանի կնիքը` մարդկությունը կվերացնի բարոյականության բոլոր սահմանները, իսկ առանց բարոյականության մարդը դառնում է գազան:


Եթե մենք համաձայնում ենք գազանի համակարգի հետ (իսկ դրա մասին վկայում է մեր ընդգրկումը նրա մեջ), դա նշանակում է որ սեր չկա մեր մեջ, մերձավորների հանդեպ մեր սրտում սառնություն և անտարբերություն է: Եթե մարդը, Հովհաննես առաքյալի խոսքի համաձայն, «փակում է իր սիրտը» իր մերձավորների առաջ, «ապա ինչպե՞ս է նրա մեջ բնակվում Աստծո սերը» (Ա Հովհ. 3.17): Քրիստոս բնակվում է միայն սիրող սրտում, որտեղ կա ցավ և կարեկցանք մերձավորի նկատմամբ: Հաճախ որոշ քրիստոնյաներից կարելի է լսել. «Իսկ ի՞նչ կլինի ինձ հետ, եթե ես ընդունեմ նույնականացման համարը, մի՞թե դա կարող է իմ հոգուն վնասել»: Այս հարցի մեջ արդեն թաքնված է մեծ սխալ: Մենք իրավունք չունենք մտածելու անձնասիրաբար միայն մեր մասին, քանի որ խոսքը բազմաթիվ մարդկանց հոգիների փրկության և հավիտենական կյանքի մասին է: Ահա թե ինչու այժմ կատարվող իրադարձությունների հոգևոր իմաստը բացվում է միայն նրանց, ովքեր մտահոգ են աշխարհով, զգում են նրա մեջ կատարվող ողբերգությունը, ինչպես այն զգում էին բոլոր ժամանակների սրբերը:


Իսկական սերը մերձավորների նկատմամբ միշտ առնչվում է նրանց հանդեպ պատասխանատվության զգացումի հետ, իսկ եթե մենք այդ զգացումը չունենք, դա վկայում է այն մասին, որ մենք ապրում ենք ոչ որպես աստվածանման էակներ, այլ որպես «մռայլ, խուլ ու համր հրեշներ», այսինքն՝ որպես գազաններ:

Ռուսերենից թարգմանեց
Դարբասի հոգևոր հովիվ
տեր Ընծա քահանա ՄԻՐԶՈՅԱՆԸ

Դիտվել է՝ 1701

Մեկնաբանություններ