Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդմանը

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդմանը
08.07.2018 | 00:19

Արամ Աբրահամյան. 20 տարուց ավելի մեր դիվանագիտությունը մոտավորապես նույնն է ասում, ինչպես որ նշեցիք։ Ինչու՞, այնուամենայնիվ, Ղարաբաղի ձայնը լսելի չէ և, էլ չեմ ասում, որոշիչ չէ։
Զոհրաբ Մնացականյան. Չէի ասի, որ Ղարաբաղի ձայնը լսելի և որոշիչ չէ։ Ղարաբաղը և համանախագահողների կողմից, և մեր կողմից հստակորեն ներգրավված է և տեղյակ է գործընթացի էության, բովանդակության և ուղիների մասին, և ճանապարհների մասին, որոնք բանակցային սեղանի վրա են։
ԱԱ. 27 տարի շարունակ Հայաստանի առաջին դեմքերը և արտգործնախարարները խոսել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մեթոդոլոգիայի մասին․ կար փաթեթային, փուլային, ընդհանուր պետություն։ Եթե այդ բոլոր բաներն ամփոփենք, և Քի Վեսթը մի կողմ դնենք, որովհետև դա լրիվ այլ պատմություն է, ապա դա փոխզիջում է․ հայկական կողմերը տարածքային զիջումներ են անում կարգավիճակի դիմաց։ Այդպե՞ս է, թե այդպես չէ։ Եթե այդպես է, Դուք շարունակելու՞ եք այդ գիծը։
ԶՄ. Երկու կարևորագույն հարց կա մեզ համար բանակցային գործընթացի մեջ՝ ստատուս և անվտանգություն։ Այս հարցի շուրջ է, որ մենք փորձում ենք գտնել այն, ինչ կոչվում է փոխզիջում։ Բնականաբար, եթե մենք խաղաղ կարգավորման ենք գնում, խաղաղ կարգավորման հիմքում դրված է փոխզիջումը։ Չի կարող մեկ կողմը ստանալ ամեն ինչ, մյուս կողմը չստանալ ոչինչ, կամ ավելի շատ, կամ ավելի քիչ, այնպես որ բանակցության իմաստը դա է, որ կողմերը դուրս գան բանակցություններից բավարարված՝ կարողանալով համոզված լինել, որ փոխզիջումը լավագույնս է արտահայտում մի կողմի կամ մյուս կողմի նպատակները։ Մեր դեպքում ստատուսի և անվտանգության հարցերն ամենաէական հարցերն են, որոնք դրված են բանակցային սեղանին։
ԱԱ. Մադրիդյան սկզբունքները բանակցությունների սեղանի վրա՞ են, թե՞ սեղանի վրա չեն։
ԶՄ. Մադրիդյան սկզբունքները ունեն իրենց հստակ տեղը։ Կա բանակցային գործընթացի էության էվոլյուցիա։ Հիմա մենք այն փուլում ենք, երբ վերներգրավվում ենք գործընթացի մեջ։ Մենք այսօր ունեցել ենք արդեն․ եթե նկատել եք, առաջին օրվանից և վարչապետի, և իմ կողմից, ներգրավվածություններ են եղել տարբեր մակարդակներով։ Ես անձամբ առիթն ունեցել եմ նախարարների մակարդակով ընդգրկվել՝ չասեմ բանակցությունների, այլ ավելի շատ՝ շփումների մեջ ՌԴ ԱԳ նախարարի, Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ, ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Մենք անմիջական կապի մեջ ենք համանախագահների հետ, համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ, որոնք անմիջապես վարում են բանակցություններ կամ օգնում են այդ գործընթացին։ Շատ շուտով կլինեն նաև մյուս քայլերը, դինամիկան անհրաժեշտ է պահպանել։ Այս վերներգրավման գործընթացում մենք փորձում ենք գնահատել, տեսնել, թե ինչպես ենք ձևակերպում մեր հետագա քայլերը։ Ես շատ զգուշորեն եմ ձևակերպում, որովհետև ինձ համար մեթոդաբանական առումով շատ էական է ապահովել այս ներգրավման գործընթացը։ Մենք հայտնել ենք հիմնական սկզբունքները. հավատարմությունը բացառապես խաղաղ ճանապարհով խնդրի հանգուցալուծմանը, բացառապես Մինսկի խմբի համանախագահության սկզբունքն ենք արտահայտել ու վերահաստատել, և խաղաղությանը նպաստող միջավայրի սկզբունքն ենք հաստատել՝ որպես կարևոր սկզբունք, որի շրջանակում հնարավոր է բանակցությունները վարել բնականոն ձևով` կարգավորմանն ուղղված նպատակային այդ գործառույթն ապահովելու առումով։
ԱԱ. Ո՞ր սկզբունքների, Մադրիդյա՞ն սկզբունքների հիման վրա, թե՞ ինչ-որ այլ գաղափարներ են մշակվելու այս ընթացքում։
ԶՄ. Գիտեք, զգուշությունը շատ կարևոր է, որովհետև ներգրավման գործընթաց է։ Ես նորից կրկնեցի այն երեք հիմնական սկզբունքները, որ վերաբերում են մեր ներգրավմանը՝ խաղաղ կարգավորում, Մինսկի խմբի համանախագահների ֆորմատ, խաղաղությանը նպաստող միջավայր, ես գծեցի այն, ինչ մեզ համար չափազանց կարևոր և առաջնային է՝ ստատուս և անվտանգություն։ Այս սկզբունքներով մենք հիմա ապահովում ենք բանակցությունների շարունակությունն այնտեղից, որտեղ որ դրանք ընդհատվել են։
ԱԱ. Դուք ասացիք, որ ԱԳ նախարարների հետ շփվել եք և կարծեմ հանդիպել եք, բայց չեք բանակցել նաև Մամեդյարովի հետ հունիսի 22-ին Մինսկում Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ։ Դուք շփվել եք Մամեդյարովի հետ։ Դրանից հետո հանդիպումներ եղե՞լ են և արդյո՞ք արդեն բանակցային հանդիպումներ նախատեսված են, թե՞ չէ։
ԶՄ. Ոչ, չեն կարող լինել բանակցություններ, որոնց մասին հասարակությունը չիմանա։
ԱԱ. Իսկ նախատեսվա՞ծ են այդպիսի բանակցություններ։
ԶՄ. Այո, մեզ համար շատ էական է և դինամիկան պահպանել, և ժամանակացույց ունենալ շարունակության, և դրա մասին մենք շատ շուտով կհայտնենք․ այո, նախատեսվում է և մոտ ժամանակներս։

Դիտվել է՝ 3949

Մեկնաբանություններ