Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ընտրական օրենսգիրքը պետք է ընդունվի կոնսենսուսով

Ընտրական օրենսգիրքը պետք է ընդունվի կոնսենսուսով
13.07.2018 | 22:10

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Ընտրական օրենսգրքի շուրջ փոփոխությունները և վերջնական փաստաթուղթը պետք է ընդունվեն քաղաքական ուժերի միջև կոնսենսուսով։ «Աշխատանքային նիստում արձանագրվեց, որ բոլորիս ցանկությունն է՝ ի վերջո ունենալ մեկ փաստաթուղթ։ Կոնսենսուսը այն ուղենիշն է, որին ձգտում ենք բոլորս»,- ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նպատակով ստեղծված աշխատանքային խմբի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց փոխվարչապետը։
Հարցին, թե այդուհանդերձ կան որոշ դրույթներ, որոնց շուրջ քաղաքական ուժերի միջև փոխհամաձայնություն կարծես թե չկա, այդ պարագայում ի՞նչ հունով պետք է ընթանան քննարկումները, Միրզոյանը պատասխանեց. «Ես լավատես եմ»։


Խորհրդարանական ուժերի շրջանում փաստաթղթի՝ կոնսենսուսով ընդունման վերաբերյալ թերահավատություն էր առաջացել նախորդ նիստերից մեկում կառավարությանն առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի որոշ հայտարարություններից հետո։ Խորհրդարանական աշխատանքային խմբի անդամները փորձում էին հասկանալ՝ ի վերջո մեկ միասնական օրինագիծ է ներկայացվելու խորհրդարա՞ն, թե՞ կառավարությունն իր հերթին է օրինագիծ բերելու։ Այդ պատճառով այսօրվա նիստին հրավիրվել էր Միրզոյանը, որը հայտարարեց, որ իրենք կողմ են մեկ միասնական փաստաթուղթ ներկայացնելուն։

Դիտվել է՝ 4186

Մեկնաբանություններ