Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Աղոթարան

Աղոթարան
17.07.2018 | 00:02

Տե՛ր Աստված մեր, օրհնյա՜լ լինի Քո անունը այժմ և հավիտյա՜ն, Հայաստան երկրին, Հայոց ազգին Ի՛նքդ առաջնորդիր անկաշառության, նվիրական գործերով հավատի՛, մշտավա՛ռ հույսի, իշխանավորների Քեզ խո՛ր խոնարհության` հավիտենական կյանքին դարձի ճանապարհով։

Թո՛ղ որ մեր թագավորներն ու իշխանավորները, մեր հոգևոր դասը և ժողովու՛րդն ամբողջ, ամենա՛յն օր և ամենա՛յն ժամ ՔՈ ՕՐԵՆՔՆ ՈՒ ԿՅԱՆՔԻ ԱՎԵՏԱՐԱՆԸ դարձնեն կենդանի՛ իրականություն, արդարությա՛մբդ ապրելու անխարդա՛վ սահմանադրություն, և թող յուրաքանչյուրը` իշխանավոր, թե ամենայն բնակիչ, իրենց հանցանքների լիարժեք ապաշխարություններով կարողանան կանգնել Քո առաջ` ողորմածությամբ և հովվությամբ Քո, ու լցվեն փրկության պայծառ և միմյանց անձի պես սիրելու ավետարանական շնորհներով։ Իսկ ովքեր հակառակեն Քեզ, նրանց ամաչեցնես, Աստվա՛ծ։ Ամե՛ն։

Դիտվել է՝ 1840

Մեկնաբանություններ