Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Թրամփ. Մենք առաջին քայլերն ենք անում դեպի պայծառ ապագա

Թրամփ. Մենք առաջին քայլերն ենք անում դեպի պայծառ ապագա
17.07.2018 | 21:04

Երեկ Հելսինկիում ԱՄՆ և ՌԴ նախագահների հանդիպմանը, պայմանավորվածության համաձայն, Թրամփը և Պուտինը նախ զրուցել են դեմ առ դեմ՝ միայն թարգմանիչների ներկայությամբ, հետո եղել է ընդլայնված կազմով պատվիրակությունների հանդիպումը, որին հաջորդել է հանդիսավոր ճաշը: Դրանից հետո տեղի է ունեցել երկու ղեկավարների համատեղ ասուլիսը: Առաջինը խոսել է Վլադիմիր Պուտինը։ Նա ասել է, որ կողմերը բաց և անկեղծ քննարկել են խնդիրները և նախանշել քայլերը, որոնք թույլ կտան վերականգնել երկու երկրների հարաբերությունները:


Պուտինն ասել է, որ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն ունեն հատուկ պատասխանատվություն աշխարհի առաջ, քանի որ միջուկային գերտերություններ են: Նա նշել է, որ խոսել են Սիրիայի, ՈՒկրաինայի, միջուկային սպառազինության, Կորեական թերակղզու զարգացումների և հրատապ այլ թեմաների մասին: «Մենք ունենք տարաձայնություններ, բայց դրանք քննարկում ենք»,- ասել է Պուտինը:


Ասուլիսում նա անդրադարձել է 2016-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին ռուսների միջամտության խնդրին` պնդելով, որ Մոսկվան երբևէ չի միջամտել և չի միջամտում ԱՄՆ-ի ընտրական գործընթացներին: Նա խոստովանել է, որ ընտրություններում ցանկացել է հաղթող տեսնել Թրամփին, «քանի որ այդ թեկնածուն խոսել է մեր երկրի հետ կապերը բարելավելու անհրաժեշտության մասին»:
Նախագահ Թրամփը պնդել է, որ ընտրությունների հարցում ոչ մի պարագայում շահերի բախում չի եղել, որ ինքն ազնիվ պայքարում է հաղթել Հիլարի Քլինթոնին:
Նա ասել է, որ ԱՄՆ-ի համար չափազանց կարևոր է Ռուսաստանի հետ բնականոն հարաբերությունների հաստատումը, քանի որ դա են ուզում Ամերիկայի ժողովուրդը, Ռուսաստանի ժողովուրդը և ամբողջ աշխարհը: «Մենք գիտենք մեր համագործակցության արժեքը»,- ասել է Թրամփը՝ հիշեցնելով, որ դեռ Երկրորդ աշխարհամարտում երկու երկրները համատեղ պայքարել են ֆաշիզմի դեմ:


«Մենք հիմա առաջին քայլերն ենք անում դեպի պայծառ ապագա՝ հիմնվելով համագործակցության և խաղաղության արժեքների վրա: Երկխոսություն հաստատելու փորձի մերժումը ոչ մի տեղ չի հասցնի»,- ասել է Թրամփը:
Ասուլիսի ընթացքում Թրամփը գովեստով է խոսել Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնությունը լավ անցկացնելու մասին, իսկ Պուտինն ԱՄՆ-ի ղեկավարին նվիրել է առաջնության գնդակը:


«Որ ասում եք, թե Սիրիայի հարցում գնդակը մեր դաշտում է, թող հիմա բոլորը տեսնեն, թե ում դաշտում է»,- կատակով ասել է Պուտինը և մաղթել, որ ԱՄՆ-ը հաջողությամբ անցկացնի 2026-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:
Թրամփն ասել է, որ այդ գնդակը կփոխանցի իր կրտսեր որդուն՝ Բերոնին:

Դիտվել է՝ 1007

Մեկնաբանություններ