«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Թրամփ. Պուտինը հելսինկյան հանդիպմանը «շատ ուժեղ էր»

Թրամփ. Պուտինը հելսինկյան հանդիպմանը «շատ ուժեղ էր»
17.07.2018 | 21:09

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում, մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Հելսինկիում հանդիպումը, նշել է, որ նա «շատ ուժեղ էր» հանդիպմանը։

«Ես կարծում եմ՝ մենք հրաշալի ժամանակ անցկացրինք»,- հավելել է Թրամփը՝ նշելով, որ ռուս գործընկերոջ հետ քննարկել են կարևոր հարցեր՝ միջուկային խնդրից մինչև ՈՒկրաինայի և Սիրիայի հակամարտություններ և կարողացել են գալ կարևոր եզրահանգումների։

Դիտվել է՝ 1077

Մեկնաբանություններ