Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Թրամփը Պուտինի նվիրած գնդակը նետել է առաջին տիկնոջը

Թրամփը Պուտինի նվիրած գնդակը նետել է առաջին տիկնոջը
17.07.2018 | 21:11

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփի հետ դեմ առ դեմ հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփին այս տարի Ռուսաստանում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության գնդակ է նվիրել: «Պարո՜ն նախագահ, Ձեզ եմ տալիս այս գնդակը: Գնդակն այժմ Ձեր կիսադաշտում է»,- ասել է Պուտինը:


Թրամփը, ժպիտով վերցնելով գնդակը, ասել է, որ կփոխանցի կրտսեր որդուն՝ Բերոնին, որը ֆուտբոլի սիրահար է: «Մելանյա, բռնի՜ր»,-ասել է Թրամփն ու գնդակը նետել առաջին շարքում նստած առաջին տիկնոջը: Թրամփը գնդակը ծուռ է նետել և բռնել է պետքարտուղար Մայք Փոմփեոն ու փոխանցել տիկին Թրամփին:

Դիտվել է՝ 1065

Մեկնաբանություններ