Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Փարիզը փակում է առևտրի ներկայացուցչությունը Մոսկվայում

Փարիզը փակում է առևտրի ներկայացուցչությունը Մոսկվայում
18.07.2018 | 09:37

Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հայտնել է, որ փակում է առևտրի ներկայացուցչությունը, քանի որ Ռուսաստանի կառավարությունն օրեցօր ստեղծում է աշխատանքը խոչընդոտող նոր բարդություններ: «Աշխատանքային պայմաններն անցած ամիսներին էապես վատացել են, ռուսական կողմը սառեցրել է «Գործարար Ֆրանսիա» կառույցի ռուսական գրասենյակի բանկային հաշվեհամարները, չնայած դրանք պետք է պաշտպանված լինեն դիվանագիտական հարաբերությունները կարգավորող Վիեննայի կոնվենցիայով»,- հայտարարել է դեսպանությունը:


Ըստ ֆրանսիական կողմի, Ռուսաստանն արտաքսել է «Գործարար Ֆրանսիա» ներկայացուցչության տնօրենին: Նա Ռուսաստանից արտաքսված ֆրանսիացի 4 դիվանագետներից մեկն էր: Մոսկվան նրանց արտաքսել է ի պատասխան արևմտյան երկրներից ռուս դիվանագետների արտաքսելու որոշման, որն ընդունվել է Անգլիայում Սերգեյ և Յուլյա Սկրիպալներին «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութով թունավորելու կապակցությամբ:

Դիտվել է՝ 1200

Մեկնաբանություններ