«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Մշակութային ալիքի մրցանակաբաշխությունը կներառի նաև լուսանկարչությունը

Մշակութային ալիքի մրցանակաբաշխությունը կներառի նաև լուսանկարչությունը
18.07.2018 | 14:21

Մեկնարկում է Հայաստանի մշակութային հեռուստաընկերության մրցանակաբաշխությունը։ Մրցույթը դեռևս 2015 թվականից բազմաթիվ երիտասարդների համար եղել է փորձի փոխանակման հիանալի հարթակ։ Մշակութային Ալիքի «A21TV AWARD» մրցանակաբաշխության հայտագրումը այսօր արդեն մեկնարկում է,ու կտևի մինչև սեպտեմբեր։ Այս տարի մրցույթում տեղի են ունեցել բազմազան փոփոխություններ․ Ժյուրիի կազմում կլինեն համալրումներ, անվանակարգերում արդեն իսկ կատարվել է փոխոխություն՝ Կերպարվեստին այս տարի կփոխարինի լուսանկարչական արվեստը։

Փոփոխության պատճառը թերևս անվանակարգի հնաբնակ լինելն է, ու վախը առ այն,որ մրցույթը իր ամենամյա բովանդակությամբ կարող է հոգնեցնել։ 2018 թվականի մրցույթում մշակութային ալիքը պատրաստել է հետաքրքիր վարպետության դասեր՝ ժյուրիի անդամների, նախկին մասնակիցների հետ (ովքեր այսօր լուրջ հաջողություններ են գրանցում) և այլ արվեստագետների հետ։ Մշակութային Ալիքի մրցանակաբաշխությունը իր որդեգրած ավանդույթի համաձայն՝ ունենում է ամեն տարի մի խորհրդանիշ, որը այս տարի Կենաց ծառն է։


Մրցույթը ներառում է ՝ Կինոարվեստը (Կարճամետրաժ ֆիլմեր), երգարվեստը (դասական,Էստրադային) ,լուսանկարչությունը (Հայրենիք), Հագուստի Մոդելավորում (1 կամ 2 հավաքածու): Տարիքային սահմանափակում ևս առկա է՝ 16-35։

Դիտվել է՝ 1994

Մեկնաբանություններ