Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Հայկական ժամանակ» կամ «Վերք Հայաստանի»

«Հայկական ժամանակ» կամ «Վերք Հայաստանի»
07.09.2018 | 00:20

Հայը միշտ մտածել է հավիտենության մասին, բայց ոմանք հոգացին, որ աշխարհում հասնի հայի ժամը, հաստատվի հայկական ժամանակը, հայը դառնա ժամանակավոր, և դա հնարավոր էր միայն մի դեպքում, եթե հայը թողներ հավիտենության ձեռքը և ժամանակի թևերին նստեր` դեպի անհայտություն գնալու համար:

Դարեր շարունակ հայը նահատակվել է իր հավատի համար, իր բաժին խաչի համար, և այդ նահատակությամբ հարատևել է, ո՛չ թե սպառվել: Դա ոմանց համար եղել է խաչի պարծանք, ոմանց համար` գայթակղություն և հիմարություն:
Հայը միշտ խորհել է երկնայինը, այնտեղ, ուր Քրիստոսը բազմած է Հոր աջում, և հարատևել` հավիտենության հետ ձեռք ձեռքի տված, բայց ահա եկավ, հասավ հայկական ժամանակը, ըստ համաշխարհային ժամանակացույցի: Հիմա Հայաստանը ամբողջ աշխարհի շուրթերին է, աշխարհը խոսում է Հայաստանի մասին, այցելում է Հայաստան, անգամ Հայաստանի անելիքն է որոշում:


Հայը հարատևել է այնքանով, որքանով եղել է արժանապատիվ: Հավիտենական Աստծուն որդեգրվելուց ի վեր ժամանակավոր աշխարհինը չի եղել, բայց այդ աշխարհում թողել է հավիտենության շունչն ու կնիքը: Աշխարհի զավակները հայից խլեցին նրա պարծանքը, որ կոչված էր լինելու հարակա: Եթե ժամանակին ազգիս մեջ կային «քանի մը մեծապատիվ մուրացկաններ», ապա այսօր դա համազգային երևույթ է ու կառավարական օրակարգ:
Պրծա՞ք Սաշիկից: ՈՒ՞: Ի՞նչ ստացաք: Ընդամենը սուտը փոխարինվեց կեղծիքով: Վարդան Այգեկցին վաղուց ի վեր ուսուցանում է, որ տրտնջացող, դժգոհող, բամբասող ու հայհոյող ժողովրդից լավ բան դուրս չի գա: Թալանում էին ձեր գրպաննե՞րը: ՈՒրիշ արժեքներ չունեի՞ք, որոնց համար պիտի ոտքի ելնեիք: Հիմա ձեր գրպանները չեն լցվում, փոխարենը կողոպտվում ու տրորվում է հոգին, բայց դուք ոչինչ չեք զգում, որովհետև ձեզ հրահանգվել է. «Հավասարությունը դեպի գրպան. այն մի օր միգուցե լցվի փողով, իսկ հոգին անտեսեք, որպեսզի չզգաք, թե ովքեր կեղտոտ կոշիկներով ասպատակեցին, ապականեցին ու թալանեցին այն»:


Շատ աղաղակող փաստեր և հիմնավոր պատճառներ կան «թավշյա հեղափոխությունը» մայդան համարելու, սակայն դրանք անտեսվեցին ու լռության մատնվեցին. հեղափոխությունը զուտ հայկական է ու վերջ: Բացի այն, որ հընթացս հեղափոխության խիստ աշխուժացան էքստրաուլտրամեգագերլիբերալ, գունավոր ու ապազգային տարրերը, խելացի և ուշիմ մարդիկ գտել են ուկրաինական մայդանի հետ այլ զուգահեռներ ևս: Ապա հաշվե՛ք վանկերը. «кто не ска-чет, тот мос-каль» և «քայլ ա-րա, մեր-ժիր Սեր-ժին»: Ահա և մանտրան պատրաստ է, մի «բարեհունչ» երկհնչյուն էր պակասում` հու՛, որով էլ համալրեցին հեղափոխական արդուկը:


Մեր նիհիլիստ իշխանությունները վարպետաց դասեր են տալիս սատանային: Այդ տեսակի մարդկանց մերկացնող մի պատմություն հիշենք:
Մի վանական աշակերտ Մեծ պահքի շրջանում գնում է վանքի ծերերից մեկի մոտ, որպեսզի նրա հետ խստությամբ պահի պահքը: Երեկոյան ծերը կարճ ժամանակով դուրս է գալիս խցից: Աշակերտը մի ձու է դնում երկաթե օղակի մեջ և սկսում է մոմի կրակի վրա խորովել: Ծերը, անակնկալ վերադառնալով, գտնում է նրան այդ գործի վրա: Աշակերտը սկսում է արդարանալ.
-Հա՛յր, սատանա՛ն ինձ դրդեց, որ այդ բանն անեմ:
Հանկարծ անկյունից մի բամբ ձայն է լսվում.
-Մի՛ հավատա նրան, հա՛յր, ես ինքս նրանի՛ց եմ ուսանում:


«Հեղափոխություն» բառը ժամանակին Լենին պապիկը գործածում էր «տեռոր» բառի հետ, բայց ինչպես չի կարող լինել թավշյա տեռոր, չի կարող լինել նաև թավշյա հեղափոխություն: Այնինչ այսօր հեղափոխության ապազգային գաղափարախոսությունը դարձել է այն կրողների հավատամքը: «Հակահեղափոխական անբարեհույս տարրերի» (ազգի արթուն և ոչ անտարբեր հատվածի) հրապարակումները կատաղորեն քննադատվում են, իսկ նրանց հեղինակներին անդամագրում են Սերժի կամ Քոչարյանի (բայց ո՛չ երբեք Լևոնի) ճամբարներին, այսինքն` քաղաքական աստառ են կարում սեփական հայրենիքի ապագայի հանդեպ հայրենասեր մարդկանց մտահոգությանը` փորձելով համացանցային տիրույթում թյուր կարծիք ձևավորել Հայաստանում կատարվողի շուրջ և մոլորեցնել դեռևս հեղափոխական էյֆորիայի մեջ գտնվողներին: Սակայն պարզից էլ պարզ է, որ Փաշինյանի մոլի երկրպագուները կա՛մ միմոսներ են, կա՛մ աղանդավորներ, կա՛մ այլասերվածներ, կա՛մ էլ դրանց «դամը պահող» հկ-ականներ: Ազգի ավանդակիր, ավանդամիտ ու ավանդապահ մասը դառնում է փոքրամասնություն, նրանց կպիտակեն որպես հակահեղափոխականների և դժոխքի կվերածեն նրանց կյանքը: Սիրազուրկ և սիրել չիմացող ծնողներից կխլեն իրենց զավակներին և կհանձնեն ծիածանագող ու ձկնագող, «սիրառատ» հեղափոխականներին: Ի դեպ, ռուսական վերլուծաբանի կողմից «արյունարբու միմոս» որակված Փաշինյանի վերջին` «հաշվետու» հանրահավաքի ժամանակ արված ամենախորամանկ արտահայտությունն էր.
-Իջեցրե՛ք, խնդրում եմ, օտարերկրյա դրոշները: Մենք շատ ենք հարգում մեր գործընկերներին, սակայն այսօր հայկական դրոշի օրն է:


Շնորհակալությու՛ն, որ գոնե մեկ օր պետական, կառավարական մակարդակով մեր պետական խորհրդանիշները հարգելու հրահանգ եղավ: Բայց, ի միջի այլոց, պիտի նշեմ, որ մեր առաջին հանրապետության խորհրդանիշները մշակելիս եղել է նաև ծիածանագույն դրոշի տարբերակ: Ո՞վ գիտե, գուցե նոյեմբերին կայանալիք` «Քրիստոնյա ԼԳԲՏ համայնքի» համաժողովի ժամանակ նրանց դրոշը դառնա պետական: Այս պահի դրությամբ դրա համար բոլոր պայմանները կարծես թե կան:
Չկամենալով շատ խորանալ հետհեղափոխական Հայաստանի առօրյա խնդիրների մեջ` կփորձեմ հայտնութենական ոսպնյակով համեմատական անցկացնել 1988 թ. Հայոց համազգային շարժման և 2018 թ. թավշյա հեղափոխության միջև, որով առավել ակնհայտ կդառնան առօրյա խնդիրների հեռավոր հետևանքները և քրիստոսընտրյալ մեր ազգի առաքելության կարևորությունը:
«Գազանի գլուխներից մեկը մահացու վիրավորված էր, բայց նրա մահացու վերքը առողջանում էր» (Հայտ. 13.3):


Հայոց համազգային շարժումով սկսվեց խորհրդային կարմիր աստվածանարգ պետության` կոմունիստական գազանի գլուխներից մեկի փլուզումը: Շարժումը իսկապես հայկական էր ու համազգային, և խոր վերք էր համաշխարհային աստվածանարգ կառավարության համար, բայց այն չարդարացրեց բռունցքված մեր ժողովրդի ակնկալիքները, որովհետև շարժումը հենց սկզբից այլ հունով տարան մշտարթուն հրեաների կողմից կառավարվող ապազգային տարրերը:
1988 թ. «օդը մաքուր էր, արցունքի պես ջինջ», ընդհանուր ֆոնը` գրեթե սև ու սպիտակ, որի վրա մեր վերականգնված եռագույնը առավել գունեղ էր և պանծալի: Համազգային ոգևորությունը, որով «ընտրվեց» երրորդ հանրապետության առաջին նախագահը (որովհետև իրականում նա չընտրվեց ազատ, արդար ընտրության արդյունքում, ինչը շահարկում են ներկայիս իշխանությունները` իրենց նախորդներին մեղադրելով ընտրակեղծարարության մեջ, և դրա ապացույցը 1996 թ. կեղծված ընտրություններն էին, այլ պարտադրվեց «անկախությամբ» ոգևորված ժողովրդին), փոխակերպվեց խոր հուսալքության, և խորհրդային լուծը թոթափած ժողովրդին պարուրեց նույն այդ լծի հանդեպ կարոտախտը, որը նրան չի լքում առայսօր:


«Եվ տեսա մի ուրիշ գազան, որ ելնում էր երկրից և ուներ երկու եղջյուրներ` նման գառան եղջյուրների, և խոսում էր` ինչպես վիշապը: Եվ նա առաջին գազանի ամբողջ իշխանությունն էր ի գործ դնում նրա առաջ և ստիպում էր, որ երկիրն ու նրա բոլոր բնակիչները երկրպագեն առաջին գազանին, մինչև որ առողջանա նրա մահացու վերքը» (Հայտ.13.11-12)
Չեղած անկախության ողջ ընթացքում թեև որոշակիորեն վերականգնվեց և զարթոնք ապրեց հոգևոր կյանքը, բայց նաև շատ օտարոտի` այլասերող ու ազգակործան գաղափարներ տարբեր ճանապարհներով ներխուժեցին մեր ազգային կյանք և մշակույթ և զգալիորեն խեղեցին մեր ազգային դիմագիծը, ինչը չեղավ անգամ Խորհրդային Հայաստանում (բոլոր նախկին ԽՍՀ-ներում անաստվածությանը փոխարինելու եկավ ամենաթողությունը): Մեր բոլոր իշխանությունները նպաստեցին և դեռ նպաստելու են, որ «անկախությունը» մնա լոկ անիրական գաղափար: Կիսաքաղց ու կիսամերկ ժողովուրդը, չընտելացած հոգևոր վերազարթոնքին, նորից ընկրկեց դեպի նյութը և դարձավ շարքային սպառող, որը տեղի ունեցած պսևդոհեղափոխությունը մեծագույն բարիք համարեց, այնինչ այն գազանի վերքի սպեղանին էր:


2018 թ. հեղափոխական օդը, ասում են, ուներ իր համն ու հոտը և ծիածանագույն էր: Եվ 1988-ի հնչած շեփորի նմանակումը, ըստ էության, համաշխարհային դիկտատորի մոտալուտ գալստյան ազդարարումն էր:

Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4498

Մեկնաբանություններ