Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Թեթևակի հրաձգություն Պուտին-Փաշինյան հանդիպումից առաջ

Թեթևակի հրաձգություն Պուտին-Փաշինյան հանդիպումից առաջ
08.09.2018 | 09:21

«Բոլոր մարդասպանները պետք է պատասխանատվության կանչվեն, թալանվածը՝ մինչև վերջին լուման, պետք է վերադարձվի ժողովրդին: Ուրիշ տարբերակ պարզապես չկա»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Գրառումը հաջորդել է «Ինտերֆաքսի» հաղորդագրությանը, որ ՀՀ ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզումը Ռուսաստանի տարածքում չեղարկվել է։ Պուտին-Փաշինյան հանդիպումից առաջ սա ուղղակի մեսիջ էր ՀՀ վարչապետին, որ Կրեմլը նպատակահարմար չի համարում Մարտի 1-ի գործի բացահայտումը` ՊՆ նախարարի մասով: Այսինքն` ամբողջությամբ: Փաստացի` դատելով նաև ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունից, որ կողմերն ունեն միմյանց հարցեր, ստացվում է, որ աշխատանքային երրորդ հանդիպումը լինելու է նյարդերի բաց մենամարտ և գուցե վերաբերելու է ոչ այնքան երկկողմ հարաբերություններին, որքան Հայաստանի ներքին գործերին ու այդ գործերին Ռուսաստանի միջամտությանը:


Փաստացի նաև` Նիկոլ Փաշինյանը տեղնուտեղը պատասխանեց, որ չի զիջելու և Հայաստանի ներքաղաքական գործերը Հայաստանի ներքաղաքական գործերն են: Հանդիպումից առաջ հաշիվը 1:1 է` Մոսկվան ասաց և ստացավ պատասխանը` անուղղակի: Իսկ Մոսկվայում այսօր հանդիպմանը կողմերից յուրաքանչյուրը իր օրակարգն ունի, դա արդեն ակնհայտ է, և առճակատումը բոլորովին պարտադիր ու անխուսափելի չէ: Իվերջո` Միքայել Հարությունյանը, Յուրի Խաչատուրովը, Ռոբերտ Քոչարյանը այս իրավիճակում սուբյեկտներ չեն, այլ օբյեկտներ, որ օգտագործվում են փոխհարաբերություններում, որ ծագել են օբյեկտիվորեն և սուբյեկտիվ վերաբերմունքի պատճառով: ՀԱՊԿ-ի աներեր հեղինակությունը աներեր էլ կմնա, եթե գլխավոր քարտուղարը Խաչատուրովը չլինի, որին Մոսկվան նույնպես չի ցանկանում ՙհանձնել՚ Հայաստանին: Կազմակերպության ներսում ինտրիգների հետևանքով նախագահությունը Բելառուսին անցնելու պարագայում էլ ՀԱՊԿ-ը մնալու է նույն անկապ կազմակերպությունը, որ իր ողջ գործունեության ընթացքում որևէ կոնկրետ քայլ չի արել ոչ մի ուղղությամբ` բացի անատամ-անհաասցե հայտարարություններից, պարբերական հանդիպումներից ու ջուրծեծոցիից: Նույնիսկ ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեության մանդատ չունի: ՀԱՊԿ-ը հնարած կազմակերպություն է, որի շրջանակներում լուծվում են նույն քաղաքական հարցերը, որոնք երկկողմ հարաբերություններում էլ հնարավոր է լուծել: Ու դա բոլորն էլ գիտեն, բայց եթե ԽՍՀՄ-ը ՆԱՏՕ-ին հակադրում էր Վարշավայի պակտը, ԱՊՀ-ն էլ պիտի հնարեր ՀԱՊԿ-ը: Դա քաղաքականության պայմանականություններից է, գործիք, ոչ ավելին, որը պետք է հնարավորինս օգտագործել, իսկ երբ անպետք է դառնում, փոխել: Նույնիսկ Կրեմլում լավ պատկերացնում են, որ պետք չէ Հարավային Կովկասի երկրներին հրել դեպի ՆԱՏՕ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իրականում երկու կողմերն էլ գիտեն, որ փոխհարաբերություններին պետք է նոր բովանդակություն հաղորդել` ժամանակներն են թելադրում անհրաժեշտ քայլերը, գործնականում անհնար է նույն մեթոդներով ու նույն մտածողությամբ նոր խնդիրները լուծել: Գուցե դա խոր հիասթափություն բերի նրանց, որ Հայաստանում ակնկալում են` Մոսկվան կթելադրի, Երևանը կկատարի: Առաջվա նման: Նրանք պարզապես պետք է թերթեն օրացույցը, որ մայիսից անփութորեն թողել են նույն էջի վրա:

Դիտվել է՝ 2314

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ