Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Սուրեն Շահվերդյանը՝ ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար

Սուրեն Շահվերդյանը՝ ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար
14.09.2018 | 03:20

Կ. Ստանիսլավսկու ռուսական դրամատիկական թատրոնը հոկտեմբերի 1-ին վերջապես գեղարվեստական ղեկավար կունենա: «Իրատեսի» աղբյուրները տեղեկացնում են, որ ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում այժմ նոր մարդու՝ Սուրեն Շահվերդյանի անունն է շրջանառվում:


«Մեծ սիրով պատրաստ եմ վերցնելու այդ պատասխանատվությունը: Այն ինձ համար ուղղակի աթոռ չէ, այլ ծանր, տաժանակիր, պարտավորեցնող աշխատանք»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ պարոն Շահվերդյանը, չհերքելով, որ այդ խոսակցությունները կարող են իրականություն դառնալ:


Նշենք, որ այս պահին թատրոնում բավականին անհասկանալի ու լարված իրավիճակ է, դերասանները միմյանց չեն հանդուրժում:
Մեզ հետ զրույցում դերասաններից մեկը հույս հայտնեց, որ նոր գեղարվեստական ղեկավարի նշանակումը կլիցքաթափի ծանրացած մթնոլորտը, և իրենք կվերադառնան աշխատանքային բնականոն ռեժիմի: «Այլապես աշխատել չի լինում: Դերասաններից յուրաքանչյուրը երկրորդի հետ խնդիր ունի: Մարդիկ կան, որ նույնիսկ իրար չեն բարևում»,- սրտնեղեց մեր զրուցակիցը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3025

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ