Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ադրբեջանը գնդակոծել է Հայաստանի տարածքն Արենի գյուղի շրջանում

Ադրբեջանը գնդակոծել է Հայաստանի տարածքն Արենի գյուղի շրջանում
17.09.2018 | 13:26

Սեպտեմբերի 15-ի երեկոյան Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծել են Հայաստանի տարածքը Արենի գյուղի շրջանում, հակառակորդի կրակակետերը ճնշվել են պատասխան գործողություններով` հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Իրավիճակը նման է նրան, ինչ տեղի է ունեցել Տավուշում, կրակոցներն ավելի քիչ են եղել: Կրակել են հրաձգային զենքից, բայց ի տարբերություն Տավուշի, այնտեղ գնդակները մինչև գյուղ չեն հասնում»,-նշել է Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ սահմանի մոտ գյուղացիներին պատկանող այգիներ կան: Ինչպես Տավուշի մարզում, կետերը, որոնցից հակառակորդը կրակ է արձակել, ճնշվել են: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ադրբեջանական զինված ուժերը կրակ է բացել Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վնասվածք է ստացել գյուղի բնակիչ, 1957թ. ծնված Սուրեն Սեփխանյանը:

Դիտվել է՝ 2441

Մեկնաբանություններ